суббота, 25 декабря 2010 г.

Oscar Benton-Bensonhurst Blues

John Lennon - Happy Christmas (War is Over)

«ՆԱՊԱՍՏԱԿԸ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿՍԻՐԻ»

Այդ են վկայում գուշակի կանխատեսումները

«2011-ին նախագահ Սերժ Սարգսյանի համար ծանր տարի է լինելու: Քաղաքականության մեջ լիքը խնդիրներ կունենա, անընդհատ կգտնվեն չար մարդիկ, որոնք կփորձեն սեւացնել նրա արած քայլերը: Պարոն նախագահի համար շատ հանկարծակի առողջական խնդիրներ ի հայտ կգան, որոնց պատճառով ստիպված կլինի հրաժարվել նախապես պլանավորած մի շարք կարեւոր օտարերկրյա պաշտոնական այցերից: Միայն ընտանեկան անդորրի պահպանման շնորհիվ նա կկարողանա դիմակայել իրեն սպառնացող դժվարություններին, հետեւաբար նրա ընտանիքը պետք է միշտ աջակից լինի նախագահին»,- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին գալիք տարում սպասվող իրադարձությունների մասին իր գուշակություններով «Առավոտի» հետ կիսվեց, իր խոսքով ասած՝ 20 տարվա գուշակ տիկին Անահիտը: Գուշակի փոխանցմամբ, նախագահը պետք է շատ զգույշ լինի, որովհետեւ լիքը «չուզողներ» ունի: Տիկին Անահիտը համոզված է՝ «պարոն Սարգսյանը հավատքով մարդ է, ու հաստատ իմ խորհուրդներին ուշադրություն կդարձնի: Եվ որպեսզի չար ուժերը ոչ նրան, ոչ էլ իր ընտանիքին չդիպչեն՝ խորհուրդ կտամ տան շեմին մի գլուխ սխտոր կախեն, բայց շատ աննկատ, որ ոչ ոք չտեսնի դա: Սխտորը կպաշտպանի նրանց եւ չարից, եւ չոռից, եւ նախանձ մարդկանցից: Դե պարզ է, բոլորիս շրջապատում էլ նախանձ մարդիկ կան, բայց բոլորս էլ հո նախագահ չե՞նք. մեզ մեր չափով են նախանձում, նախագահին՝ խոշոր չափով»:
Գուշակը 2011 թվի համար ժողովրդին հորդորում է լինել բարի, կամեցող ու հանդուրժող, իսկ ինչ վերաբերում է նախագահին, ապա՝ «ժողովուրդը վատ տրամադրվածությունը դեպի նախագահը պիտի փոխի, թե չէ այդ տղայի մոտ (նկատի ունի նախագահին -Ե. Հ.) ոչինչ չի ստացվի: Եթե անընդհատ ասեն ոչինչ չի անում, լավ բաներ չի անում, մենք ընդդիմություն ենք, ինքը իշխանություն՝ մեր թշնամին ա, գլխակերն ա եւ այլն, ապա ամենաբարի մարդն էլ անընդհատ իր հասցեին նման բաներ լսելով՝ վատը կդառնա: Չնայած տարին բարդ է լինելու, բայց ամեն դեպքում նապաստակը նախագահին կսիրի: Նախագահի տիպի մարդիկ չնայած իրենց քայլերով նապաստակի պես են, բայց նաեւ խելացի ու խորամանկ են: Այդ տիպի մարդիկ հարմար առիթները երբեք ձեռքներից բաց չեն թողնում: Վստահ եմ՝ պարոն Սարգսյանի մոտ ամեն ինչ կստացվի»,- ասում է գուշակը: Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությանը, ապա ըստ 20 տարվա փորձ ունեցող «մասնագետի» կանխատեսումների՝ եկող տարի առանցքային փոփոխություններ կլինեն: Վերջապես կլուծվի ղարաբաղյան խնդիրը, բայց Ցեղասպանության ճանաչման հարցը՝ ոչ. «այս հարցի հետ կապված շատ ջանքեր կգործադրվեն, հենց դրա պատճառով մեր նախագահը խնդիրներ կունենա, բայց, ցավոք, դրական արդյունք չի լինի մեզ համար»: Գուշակը ազգին չհուսահատեցնելու համար էլ նշեց. «Երկրի ղեկավարը կարգին մարդ է, ինչի ապացույցը վերջին օրերին նրա տեղաշարժերն են՝ պաշտոնների հետ կապված: Խորհուրդ կտամ դադարեցնել նրան սեւացնելն ու թշնամանքի տարածումը: 2011-ին նա շատ բաների կհասնի, եթե համախմբվածություն լինի: Պետք է օգնել նրան, որ տարվա խորհրդանիշը՝ Նապաստակը, չթուլացնի մեր դիրքերը»:

Ե. ՀԱԿՈԲՅԱՆ
http://www.aravot.am/am/articles/entertainment/87172/view

четверг, 23 декабря 2010 г.

ՈՒԶՈՒՄ ԵՄ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ ................


Շատերը երջանկությունը բնութագրում են խորը փիլիսոփայական մոտեցումներով` ցուցադրելով հնարավորինս ճկուն ստեղծագործական միտք, ու թվում է` որքան գեղեցիկ ձեւակերպում տրվի երջանկությանը, այնքան դա մոտ կլինի իրականությանը: Գտնվել են մարդիկ, որոնք երջանկությունը բնութագրում են պարզ ու հասկանալի կերպով` գնահատելով այն նույնքան պարզ ու բոլորիս քաջ ծանոթ բնական թվերով: Ավելին` ստեղծվել է մի ամբողջ տեսություն, որն ուսումնասիրում է երջանկությունը ու դրան հասնելու ուղիները: Խոսքը երջանկությա'ն տնտեսագիտության մասին է: Երջանկությունը մտահոգություններից եւ տխրություններից զերծ կյանքը չէ, այլ` հոգեվիճակ: Մարդկային այսպիսի հոգեվիճակի, դրան հասնելու ձեւերի, ուղիների, գործիքների ու դրանց կիրառման մասին է երջանկության տնտեսագիտությունը:
Երջանկության տնտեսագիտությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մարդու երջանկության տնտեսական հիմքերը: Այն փորձում է համադրել մարդկանց բավարարվածության հասնելու օբյեկտիվ չափանիշներն ու սուբյեկտիվ զգացողությունները: Երջանկության տնտեսագիտության գիտական դրսեւորումներից է բարեկեցության տնտեսագիտությունը: Որոշ տեսաբանների մեկնաբանությամբ` երջանկության տնտեսագիտությունը բարեկեցության տնտեսագիտության հետ մեկտեղ տնտեսագիտության ենթաբաժիններ են:
Երջանկության տնտեսագիտության կողմից` որպես մարդու երջանկության բանալի, առաջադրած սկզբնական տարբերակ է համարվել փողի առկայությունը, կամ ավելի ճիշտ` առատությունը: Սակայն տարբեր համալսարանների, գիտական կենտրոնների կողմից իրականացրած ուսումնասիրությունները հանգեցրել են այն մտքին, որ փողն այն բավարար չափանիշը չէ, որ մարդուն դարձնում է երջանիկ: Բրիտանիայի Լեսթերյան ինստիտուտին կից Հոգեբանության դպրոցը բոլորովին վերջերս հրատարակեց աշխարհի երջանկության ինդեքս: Հետաքրքիր է, որ եկամուտների ստացման մակարդակով առաջատար երկրները, որոնցից են ԱՄՆ-ն, եվրոպական մի շարք երկրներ, նույնիսկ չեն մտնում ամենաերջանիկ տասնյակի մեջ: Այսպես` ԱՄՆ-ն զբաղեցնում է 32-րդ տեղը, Ֆրանսիան` 64-րդը: Հատկանշական է, որ այդ ցուցակում ամենաերջանիկների տասնյակի մեջ են մտնում Դանիան, Հոլանդիան, Կամբոջան, այսինքն` ավելի ցածր եկամուտ ուենցող երկրներ: Բերենք մեկ այլ օրինակ. ԱՄՆ-ում կա բավական ցածր տնտեսական ցուցանիշներ ունեցող քաղաք` Հեմփիշը, սակայն պարզվում է` երջանկության մակարդակն այնտեղ ավելի բարձր է, քան առավել զարգացած վայրերում, որտեղ մեծ են բնակիչների եկամուտները: Եթե փորձենք մարդկանց եկամուտների ու երջանկության ինդեքսի մեջ ստեղծել կապ, ապա ստացվող կորը կունենա կիսակլոր տերեւի տեսք: Ընդ որում, մարդն իրեն երջանիկ է զգում ոչ թե կոնկրետ եկամուտի չափից, այլ դրա աճի ընթացքից: Եվս մի եզրակացություն, որն ապացուցել է փողի փոքր ազդեցությունը մարդու երջանկության վրա. երջանկության զգացողության պակաս է նկատվում ոչ միայն անկումային շրջաններում, այլեւ` կտրուկ աճի ժամանակ: Խնդիրն այստեղ հոգեբանական է` կորում են ապագա ձգտումների եւ հնարավորությունների կիրառման եզրերը, ինչը մարդու մոտ առաջացնում է անբավարարվածության զգացողություն: Այնուամենայնիվ, կա տնտեսագետների մի խումբ, որոնց հաշվարկների համաձայն` մարդու մոտ երջանկության զգացողությունն ապահովվում է տարեկան 20 հազար եւ ավել դոլար եկամուտը: Մեկ այլ մոտեցման համաձայն, մարդու երջանկության գրավականը ժամանակի ճիշտ կառավորւմն է, որն արդեն կառավարման բլոկի տիրույթին է վերաբերվում:
Երջանկության տնտեսագիտությունը նաեւ դիտարկվում է որպես բարեկեցության տնտեսագիտություն կամ բավարարվածության տնտեսագիտություն:
Բարեկեցության տնտեսագիտությունը, ի տարբերություն երջանկության տնտեսագիտության, դիտարկում է երջանկության հասնելու ճշգրիտ ցուցանիշներ: Եթե տնտեսագիտության մեջ` որպես երկրի տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշ է համարվում ՀՆԱ (համախառն ներքին արդյունք), ապա երջանկության տնտեսագիտության մեջ այդ ցուցանիշին փոխարինում է ՀԲԱ-ն (համախառն բարեկեցության արդյունք):
Կարեւոր է այն հանգամանքը, որ նույնիսկ այս գիտության ակտիվ ջատագովները պնդում են, որ էական է ոչ թե երջանկության հասնելու ուղիների որոնումը, այլ հենց երջանկության կոնցեպտի ընկալումն ու հարկ եղած ժամանակ` դրա փոփոխումը: Ժամանակին հենց այդպես է վարվել Հարավային Աֆրիկայում հայտնի փաստաբան Մոհանդես (Մահաթմա) Գանդին: Մի օր, ի զարմանս բոլորի` հենց մասնագիտական ծաղկման շրջանում նա թողեց ամեն ինչ, եւ ընտանիքի հետ տեղափոխվեց հայրենիք: Նրան երջանկության համար ոչ թե փող ու հաջողություն էին հարկավոր, այլ` սեփական ժողովրդի ազատությունը Մեծ Բրիտանիայից:
Գանդիի օրինակը պատահական չէր ընտրված. ինչքան էլ երկար փորձենք գնահատել երջանկությունը, չենք հանգի միանշանակ արդյունքի, ուստի, կարեւոր է հստակ պատկերացնել, թե ինչ ենք ուզում, ու երջանկությունը հենց քո ձեռքերում է...

«Վիքիլիքս»-ը հիմա էլ հրապարակելու է Իսրայելին վերաբերող դիվանագիտական հեռագրեր

«Վիքիլիքս»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտնել է, որ կայքում հրապարակվելու են Իսրայելին վերաբերող ԱՄՆ-ի դիվանագիտական «զգայուն» հարյուրավոր հեռագրեր։
«Ալ-Ջազիրա» հեռուստակայանը, մեջբերելով Ասանժին, հաղորդել է, որ փաստաթղթերում պարունակվելու են 2006 թվականին Լիբանանի «Հեզբոլլահ» զինյալների խմբավորման հետ Իսրայելի պատերազմին, ինչպես նաև այս տարի Դուբայում «Համաս» զինյալների կազմակերպության առաջնորդի նկատմամբ իրականացված սպանության վերաբերյալ տեղեկություններ։
Ասանժի համաձայն, «Վիքիլիքս»-ի տրամադրության տակ է գտնվում Իսրայելի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին վերաբերող 3 700 հեռագիր, ներառյալ 2 700 հեռագիր, որոնք ուղարկվել են Իսրայելից։
«Վիքիլիքս»-ը նախկինում հրապարակել է Իսրայելին վերաբերող ԱՄՆ-ի դիվանագիտական որոշ հեռագրեր։
«Վիքիլիքս»-ի կողմից այս շաբաթ հրապարակված հեռագրերից մեկում նշվում է, որ Իսրայելը և Պաղեստինյան ինքնավարությունը համատեղ օգտագործել են «Համաս» զինյալ խմբավորման վերաբերյալ հետախուզական տվյալները՝ այս խմբավորման կողմից Գազայի գոտում 2007 թվականին իշխանության գալու ժամանակ։

«69-ը Կամասուտրայի թիվն է»

ՀՀ ԱԺ 69 պատգամավորներ երեկ կողմ քվեարկեցին «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ անելու նախագծերին, որոնք ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ: Այդպիսով նրանք ապացուցեցին, որ կողմ են օտարալեզու դպրոցների բացմանը Հայաստանում: Ըստ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի` «69-ը մոգական թիվ է: Դա Կամասուտրայի թիվն է: Այն մարդիկ, պատգամավորները, որոնք կողմ քվեարկեցին օտարալեզու դպրոցներ բացելու նախագծին, ցույց տվեցին, որ իրենք չունեն լեզվամտածողություն: Իրենք իրենց մասին արդեն ամեն ինչ ասել են, և նրանց մենք ճանաչում ենք անուն առ անուն: Նրանք ցույց տվեցին նաև, որ արհամարհում են աշխատավոր ժողովրդի շահերը, թքած ունեն նրա արժանապատվության վրա և պաշտպանում են հարուստների շահերը»:

среда, 22 декабря 2010 г.

Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը դեռ կարող է քվեարկության դրվել դեկտեմբերի 22-ին

Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252 բանաձևը դեռևս կարող է քվեարկության դրվել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում` ներկայիս նստաշրջանի ավարտից առաջ:
Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Ամերիկյան Հայ Դատի հանձնախումբը` նշելով նաև, որ չորեքշաբթի օրը կայանալիք նիստի ժամանակ քվեարկության են դրվելու նաև մի շարք այլ օրինագծեր:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևը երեքշաբթի օրը քվեարկության չդրվեց` հակառակ ավելի վաղ այդ մասին արված հայտարարություններին:
Սպիտակ տան խոսնակ Ռոբեր Գիբսը մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Թուրքիայի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են ԱՄՆ-ի համար, և «ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կարծիքը թիվ 252 բանաձևի վերաբերյալ հայտնի է»:

LINKS-ը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույց

Բրիտանական LINKS հետազոտական կենտրոնը հրապարակել է «Ղարաբաղ. խորքային քննարկում» զեկույցի երկրորդ մասը,- Trend-ին հայտնել է LINKS-ի գործադիր տնօրեն Դեննիս Սամութը: Զեկույցի այդ մասում ներկայացված է ադրբեջանական քաղաքական կուսակցությունների տեսակետը: Սամութի խոսքով, «առաջիկայում LINKS-ը հույս ունի հրապարել անջատողական ԼՂ-ի հայ քաղաքական գործիչների և ԼՂ-ից վտարված ադրբեջանցի քաղաքական գործիչների տեսակետը»: «Այդ աշխատանքը ԼՂ խնդրի շուրջ հայերի և ադրբեջանցիների միջև քննարկումների ծավալման, նրա կարգավորմանը նպաստելու մեր ջանքերի մի մասն է: Այդ քննարկումները կօգնեն երկու երկրների միջև խաղաղ բանակցություններին»:
LINKS-ի զեկույցում նշվել է, որ Ադրբեջանի կուսակցությունները ԼՂ խնդրի կարգավորման ճանապարհին միակարծիք են Ադրբեջանի տարածքային ամբողջականության, այսինքն` ԼՂ-ի վերադարձի հարցում: «Գոյություն ունի ԼՂ-ին Ադրբեջանի կազմում մեծ ինքնավարություն շնորհելու ընկալում: Որոշ պետություններ մշակել են ծրագրեր, թե ինչպես պետք է դա իրականացնել: Միևնույն ժամանակ, որոշ կուսակցություններ կարծում են, որ անհարժեշտ է միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում»,- ասվում է LINKS զեկույցի նախաբանում: Կուսակցությունների ներկայացուցիչները, համաձայն զեկույցի, կարևորել են Ադրբեջանում ժողովրդավարության ամրապնդումը, որպեսզի այն օգտագործեն և «հայ բնակչության Ադրբեջան վերադարձնելու հնարավորությունը ավելի գրավիչ դարձնեն»:
Ուշագրավն այն է, որ ադրբեջանական կուսակցությունների մեծամասնությունը հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը հնարավոր տարբերակ են համարել: Զեկույցի համաձայն, ԵՄ-ն որպես միջնորդ դրական է դիտարկվում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

вторник, 21 декабря 2010 г.

Կիրկորովի ողբը

Sayat-Nova Yvon Boniface Սայաթ-Նովա «Դուն էն հուրին իս»

Komitas Yvon Boniface Կոմիտաս «Ես սարեն կուգաի» Իվոն Բոնիֆաս

Женщина, не испытывающая страха

Женщина, не испытывающая страха
По-настоящему бесстрашная женщина живет в американском штате Айова. У многодетной матери из-за редкого расстройства отсутствует чувство страха. Ученые надеются исследовать ее состояние, дабы создать уникальные препараты, помогающие справиться с фобиями и стрессом.

Примечательно: женщина способна испытывать все остальные эмоции. А вот из-за неспособности чувствовать страх она постоянно попадает в опасные ситуации. В свои 44 года ей уже угрожали ножом, оружием и нападали по разным поводам. При этом данный опыт никоим образом с эмоциональной точки зрения ее не задел.

У женщины липидный протеиноз, который разрушил часть в мозге, известную как мозжечковая миндалина. Данная область мозга связана с эмоциональным обучением. Эксперименты над животными показали: удаление данной области делало животных бесстрашными. Однако случай с американкой – первое реальное подтверждение аналогичного эффекта у человека.

Еще интересно следующее: женщина в детстве пугалась и знает, что в определенных ситуациях должна испугаться. Однако это не помогает. Суть страха – помочь человеку выжить и избежать опасных ситуаций, поясняет автор исследования Джастин Фейнштейн из Университета Айовы. Он вместе с коллегами всячески пытался пугать женщину (змеями, пауками, ужастиками). Также ее просили в течение дня записывать свои эмоции. За все время исследования женщина ни разу не испугалась.

Կինը սիրահարվում է ոչ թե առաջին, այլ 6–րդ հայացքից


Բրիտանացի գիտնականները ապացուցել են, որ կինը սիրահարվում է ոչ թե առաջին, այլ 6–րդ հայացքից։ Ըստ գիտնականների, կինն ընդամենը 45 վայրկյանում կարող է որոշել՝ տղամարդն իրեն համապատասխանո՞ւմ է, թե ոչ։
45 վայրկյան տևող շփումից հետո կինը կարող է պարզել, թե ինչ է իրենից ներկայացնում տղամարդը, և արժե՞ արդյոք շարունակել նրա հետ շփումը։ Հետազոտողները վստահեցնում են, որ կանայք առաջին հերթին ուշադրություն են դարձնում տղամարդու աչքերի գույնին և աչքերի մեջ արտացոլվող ինտելեկտին։ Դրանից հետո գեղեցիկ սեռի ներկայացուցիչները գնահատում են տղամարդու արտաքին տեսքը՝ որքան կոկիկ է հագնված, և կրո՞ւմ է արդյոք ամուսնական մատանի, ինչին հաջորդում է սանրվածքի ուսումնասիրությունը։ Եվ վերջապես, գիտնականների կարծիքով, կանայք գնահատում են տղամարդկանց ձեռքերը, կոշիկները, քայլվածքն ու ժեստերը, ինչպես նաև հասարակության մեջ նրանց պահվածքը։

Joey Negro - Make A Move On Me

Ե Ր ԵՎ Ա Ն




понедельник, 20 декабря 2010 г.

Էրդողանը նամակ է հղել Օբամային հայկական բանաձևի դեմ


Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներկայիս խոսնակ Նենսի Փելոսիի ջանքերով թիվ 252 բանաձևի Կոնգրեսի օրակարգում ընդգրկելու հնարավորությունը վիժեցնելու նպատակով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նամակ է հղել Թուրքիայի վարչապետք Ռեջեփ Էրդողանը։ Թերթի փոխանցմամբ այս մասին ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն՝ նշելով, թե դեռ որոշ զարգացումներ են ընթանում հայկական բանաձեւը Կոնգրեսի օրակարգում հայկական բանաձևը ընդգրկելու ուղղությամբ։ «Այս լուրերն իմանալուն պես, ԱՄՆ-ում մեր դեսպանը արձագանքեց, որից հետո ես հեռախոսազրույց եմ ունեցել Քլինթոնի հետ»,-հիշեցրել է Դավութօղլուն։
«Մենք թույլ չենք տա, որ հայկական բանաձեւը «դամոկլյան սրի» պես կախված լինի թուրք-ամերիկյան հարաբերությունների գլխին։ Այս համատեքստում մեր վարչապետն այսօր նամակ է հղել պարոն Օբամային»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Sam Brown In The Rain

вторник, 14 декабря 2010 г.

Ամբողջ Facebook-ը` մեկ քարտեզում


Facebook սոցցանցի ինժեներ Պոլ Բատլերը քարտեզի վրա պատկերել է սոցցանցի 500 մլն օգտագործողների կապերն ու ցույց տվել, թե որ երկրներում ինչքանով է տարածված սոցցանցը:
Ֆեյսբուքի հայրենիքում` ԱՄՆ-ում սոցցանցն ունի ամենամեծ տարածումը, իսկ Ռուսաստանում` հակառակը: «Ամենապասիվ» շրջաններից են Աֆրիկան ու Ասիան:
Facebook-ը Հայաստանում ունի արդեն մոտ 105.000 օգտագործող և ըստ Facebakers.com կայքի վիճակագրական տվյալների`213 երկրների շարքում գրավում է 124-րդ տեղը:

понедельник, 13 декабря 2010 г.

WikiLeaks հիմնադիրը` համակարգչային խաղում


TechCrunch կայքը հայտնում է, որ ինտերնետում հայտնվել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին մարմնավորող հերոսով համակարգչային խաղ: Հումորային այդ խաղում, որը կոչվում է «Wikileaks: the game», և որը ստեղծվել է հոլանդացի Սեբաստյան Մոյսի կողմից, խաղացողը Ասանջի հերոսի կերպարով պետք է մտնի Սպիտակ տանը գտնվող` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատասենյակ, այնտեղից նախագահի համակարգչից գողանա գաղտնի փաստաթղթերը: Ըստ կայքի` սա արդեն երկրորդ այսօրինակ խաղն է, նախորդը կոչվում էր «Uncle Sam vs. Wikileaks»:

Fabulis -ում կատարվել է 1.75մլն դոլարի չափով ներդրում


Միասեռականների համար նախատեսված Fabulis կայքը փոխել է դոմեյնը և վերանվանվել Fab.com: Ինչպես ասել է սոցցանցի հիմնադիր ու ղեկավար Ջեյսոն Գոլդբերգը, Fab.com սոցցանցը Fabulis.com-ի կրկնօրինակը չէ, այն ամբողջովին նոր կայք է` համալրված 350-ից ավել նոր ֆունկցիաներով ու ավելի քան 100.000 նոր էջերով: Հիմնադիրը նշել է նաև, որ Fab.com-ը կօգնի գեյերին բացահայտել աշխարհն ու վայելել կյանքը:
Գոլդբերգի խոսքով` կայքում ու դրա բջջային ծրագրում գեյերը կարող են գտնել իրենց հետաքրքրող յուրաքանչյուր ինֆորմացիա` գեյ-ակումբների հասցեներ, իրադարձություններ, երեկույթներ, ինչպես նաև նոր ընկերների: Կայքն արդեն հասցրել է գրավել ավելի քանի 110,000 անդամների` գրանցելով ամսական 20 հազ. նոր օգտագործող: Կայքի ղեկավարությունը նաև հայտարարել է ներդրումներ կատարելու նոր շրջանի մասին` հավաքելով շուրջ $1.75 միլիոն կապիտալ: Ներդրողներն են First Round Capital, The Washington Post Company, Baroda Ventures և Zelkova Ventures ընկերությունները:

Это не то, о чем вы подумали :)))))))))

суббота, 11 декабря 2010 г.

Բարբի արտադրողները վաճառքի կհանեն «գեյ-տիկնիկ»


Հայտնի Mattel ընկերությունը, որը «Բարբի» եւ նրա ընկեր «Քեն» տիկնիկների արտադրողն է, պատրաստվում է վաճառքի հանել իր նոր ստեղծագործությունը՝ հոմոսեքսուալիստ տիկնիկին, որին անվանել են Էնդի Միլզ: Էնդին հագնված է հոմոսեքսուալիստի նման. Գծավոր կոստյում, վերնաշապիկ եւ փողկապ, իսկ աչքերին՝ սեւ լայն ակնոցներ: Խաղալիքի արժեքը կազմում է 179, 99 դոլար: Մինչ օրս Քենն այդ ընկերության արտադրած միակ տղամարդ տիկնիկն էր: Հիմա նրան կարող է միանալ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող եւ Նյու Յորքում երեկոներ կազմակերպող գեյ-տիկնիկը:

пятница, 10 декабря 2010 г.

Одноклассники.ru-ն հայտարարում է հայաստանյան օգտագործողների թիվը


Հայաստանում Одноклассники.ru սոցցանցում գրանցված է 800.000 օգտագործող: Այս մասին հայտարարել է սոցցանցի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Վահան Աֆանեսյանը: «Սակայն հաշվի առնելով, որ օգտագործողներից շատերն ունեն մեկից ավել պրոֆիլներ, իսկ որոշ մասը չի օգտվում սոցցանցից գրանցվելուց հետո, ապա իրական օգտագործողների թիվը մոտավոր 600.000 է»,-ավելացրել է Աֆանեսյանը:


Facebakers.com վիճակագրական կայքի տվյալներով` Facebook սոցցանցը Հայաստանում ունի մոտ 104.000 օգտագործող և 6 ամիսների ընթացքում գրանցել է ավելի քան 65% աճ. ս.թ. հունիսին սոցցանցում գրացված էր ընդամենը 56.000 հոգի: Իսկ ռուսական «В Контакте»-ն ունի 219.000 օգտագործող:
Alexa և Google Trends վիճակագրական ծառայությունների տվյալներով` աշխարհի 132 երկրներից 115-ում Facebook-ն ամենատարածված սոցցանցն է:
Facebook-ին զիջում են աշխատանքային սոցցանց LinkedIn-ը և Twitter միկրոբլոգային ծառայությունը: Ընդ որում` ԱՊՀ երկրներում սոցցանցերից առաջատար է «В Контакте»-ն:

Պավել Դուրովի ստեղծած սոցցանցն առաջին հորիզոնականում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և Կազախստանում:

Բրազիլիայում կրկին առաջատար է Google ընկերության Orkut սոցցանցը, իսկ Չինաստանում` QQ Zone-ը:

Extraordinary Hippo

«ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՄԻ՛ ՏՐՎԵՔ ՀՈՐՈՍԿՈՊՆԵՐԻՆ»

Մերօրյա «հորոսկոպիստները»՝ սուրճի բաժակ նայողներն են



«Մարդիկ սովորաբար պայքարում են իրենց այն հույզերի ու զգացմունքների դեմ, որոնցից այս կամ այն պատճառով ուզում են ազատվել: Իսկ ազատվում են դրանցից՝ բանականությամբ: Հենց ռացիոնալ մտածողությունն է, որ պիտի օգնի կառավարել հոգեկանի հուզական ռեակցիաները: Իսկ դա պետք է անել ինքնավերլուծման, ինքնաճանաչման եւ ինքնադաստիարակման շնորհիվ: Ամեն ինչ մարդուց է կախված: Այսինքն՝ նրանից, թե ինչքանով կկարողանաս ամեն անգամ վերլուծել տրամադրությանդ փոփոխության հիմքում ընկած պատճառները ու ռացիոնալ եւ տրամաբանական մտածողությանդ շնորհիվ օգնել ինքդ քեզ տեսնելու, որ դրանց հանդեպ չարժե ունենալ նման հոգեկան արձագանք: Ընդհանրապես պլանավորել օրը՝ անհրաժեշտ է, իսկ համապատասխանեցնել այն հորոսկոպների թելադրանքին՝ հիմարություն է: Ինչու պետք է անես այն, ինչ հորոսկոպում է գրված, ով ասաց, որ հորոսկոպը ճիշտ է, դու՝ սխալ: Եվ վերջապես, մի քիչ մտածեք՝ ո՞վ է այդ հորոսկոպի հեղինակը: Ժողովուրդ, մի՛ տրվեք հորոսկոպներին»,- «Առավոտի» հետ զրույցում շեշտեց հոգեբան Շահեն Կարապետյանը, հավելելով, որ մերօրյա «հորոսկոպիստները», որոնք իբր թե կանխատեսում, տեքստեր են գրում ու տպագրում՝ ընդամենը իրենց թաղի սուրճի բաժակ նայողներն են, որոնք այդ կերպ օրինականացրել են իրենց գործը՝ բաժակ նայելը: «Առաջին հայացքից թվում է, թե հորոսկոպներով տարվում են միայն պարապ-սարապ, անդարդ, թեթեւամիտ մարդիկ, տնային տնտեսուհիները, սերիալային ինտելեկտ ունեցողները, բայց, ցավոք, պատկերը այլ է: Բազմաթիվ լուրջ հիմնարկների աշխատակիցներ իրենց օրը սկսում են հորոսկոպներով: 09:00-ին մտնում են աշխատասենյակ ու անմիջապես բացում ճանապարհին գնած օրաթերթերն ու կարդում դրանցում զետեղված խելառ հորոսկոպները: Կարդալուց հետո էլ, եթե անգամ իրենց համաստեղության նշանին բացասական բան է գրված, սեւեռվում են այդ վատի վրա: Դա կոչվում է ինքնածրագրավորում: Բայց պետք չի ծրագրավորել կյանքը, առաջնորդվելով ինչ-որ բաժակ նայողի խոսքերով: Սա լուրջ խնդիր է, որը առկա է ամբողջ հայ ազգի մոտ, անկախ սոցիալական վիճակից, զբաղեցրած պաշտոնից...»,- ասում է Շ. Կարապետյանը՝ նշելով, որ հորոսկոպները պարզապես ժամանակ անցկացնելու համար են, այլ ոչ թե դրանցով առաջնորդվելու:
«Գրում են՝ նապաստակի տարում ձեզ հանգիստ պահեք, ճերմակ հագուստ կրեք, կամ չգիտեմ ինչ արեք, որ հաջողությունը հետապնդի ձեզ ամբողջ տարվա ընթացքում: Այսինքն՝ եթե դեղին կամ կանաչ զգեստ հագնենք, մեզ կախաղա՞ն են հանելու, թե՞ տարին անհաջող է լինելու: Ու այս ամենով ուղղորդվելով, ոչ մեկի մոտ հարց չի առաջանում, ինչու հենց ճերմակ զգեստ, մի՞թե միայն այն պատճառով, որ կարմիր կամ կապույտ նապաստակ չի լինում... Ծիծաղելի է: Անհավատալի է, որ հայերը, խելացի ազգ լինելով հանդերձ, հավատում են նման անհեթեթ բաների»,- նեղսրտում է մեր զրուցակիցն ու խորհուրդ տալիս առաջնորդվել միայն ներքին ձայնով:


Ե. Հ.
http://www.aravot.am/am/articles/entertainment/86597/view

Status Quo "In The Army Now (2010)" (official video)

вторник, 7 декабря 2010 г.

Very Hot and Sexy Dance

Տղամարդիկ զիջում են դիրքերը. գիտնականներն ուժեղ սեռ են համարում կանանց




Գիտնականները տղամարդկանց այլեւս ուժեղ սեռ չեն համարում: Մահացածությամբ եւ գոյատեւելու կարողությամբ տղամարդիկ նկատելիորեն թույլ են ժամանակակից կանանցից:
Մարդկանց ուժեղ եւ թույլ սեռի բաժանումը գոյություն ունի վաղնջական ժամանակներից: Սակայն բրիտանացի մասնագետների անցկացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ բաժանումն իրատեսական չէ այսօրվա համար:
Սոցհարցումները վկայում են, որ ինքնասպանություն գործողների 76 տոկոսը տղամարդիկ են: Նրանք ավելի շատ են հակված տարատեսակ հիվանդությունների, այդ թվում` քաղցկեղ, հիպերտոնիա:

IQ թեստ: Յոթ առասպելներ IQ-ի մասին



Ինտելեկտի գործոնի (IQ) չափումը մշակվել է Հանս Էյզենքի կողմից XX-րդ դարի քառասունական թվականներին: Հիսունականներին IQ-թեստերը խիստ մեծ տարածում գտան Եվրոպայում, իսկ նրա հեղինակը դարձավ հայտնի անձնավորություն: Ինտելեկտը չափվում էր ամենուր, ինչպես գրասենյակներում, այնպես էլ ընկերական շրջապատում:
"Նա ցածր IQ ունի" արտահայտությունը դարձել է բնորոշման ձև և նույնացվում է "նա հիմարի մեկն է" արտահայտության հետ, ինչն իրականում է հեռու է իրականությունից: Չէ որ ինտելեկտը բնորոշվում է որպես մարդու ճանաչողական կարողությունների ամբողջություն, որոնք վկայում են վերջինիս մտածողության մակարդակի և բարդ խնդիրները լուծելու կարողության մասին: Այդ իսկ պատճառով ինտելեկտը ստուգող թեստերի խնդիրն է բացահայտել, թե մտածողության որ տեսակն է առավել զարգացած տվյալ մարդու մոտ' պատկերավոր, տրամաբանական, բանավոր և այլն, ինչպես նաև գնահատել նրա հիշողությունը, զարգացվածության մակարդակը, ուշադրությունը:

Ինտելեկտի ստուգման առաջին թեստերը հորինվել են Հանս Էյզենքի կողմից նացիստական նախագծի շրջանակներում, որն ուղղված էր գերմարդկանց (ամենագեղեցիկ, ամենախելացի և գենետիկորեն անթերի) ռասայի ստեղծմանը: Թեստը մշակելիս նա հիմնվել է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր տարիք ունի ինտելեկտուալ զարգացման իր նորմերը:
Էյզենքի գրչին են պատկանում մի քանի հոդվածներ, որոնցում խոսքը գնում է ռասայական, գենետիկական կամ սեռային գերազանցության մասին: Օրինակ' 1971թ-ին նրա վրա ձվեր նետեցին հրապարակային դասախոսության համար, որի ժամանակ Էյզենքը պնդում էր, որ սևամորթների IQ-ն միջինը 15 կետով ավելի ցածր է, քան սպիտակամորթներինը, ինչը պայմանավորված է գենետիկական կոդի առանձնահատկություններով:
Առասպել առաջին: Ամփոփիչ թիվը, որը տրվում է ձեր կողմից IQ թեստն անցնելուց հետո, հանդիսանում է ձեր խելքի և կարողությունների ցուցանիշը:
Իրականում: Էյզենեքի թեստը բաղկացած է մի քանի բաժիններից (այսպես կոչված ենթաթեստերից)' աբստրակտ, վերբալ, պատկերավոր մտածողությունը և այլն ստուգելու համար: Ենթաթեստերի արդյունքները գումարվում են և արդյունքում տրվում է միջինացված նիշը: Հետևաբար, երևելի պատկերավոր մտածողություն ունեցող անձնավորության մոտ առկա է ոչ այնքան բարձր տրամաբանական մտածողություն, և IQ-թեստի արդյունքն այնքան էլ գոհացնող չի լինի:

Առասպել երկրորդ: Որքան բարձր է IQ-ն, այնքան խելացի է այն հանձնողը:
Իրականում: IQ-բալերն ընդամենը նորը ճանաչելու մարդու կարողության ցուցանիշն են: Դա տեղի ունեցող իրադարձությունները դիտարկելու և ընկալելու մարդու կարողության աստիճանն է: Սակայն դրանք կապ չունեն ոչ մարդու պրակտիկ խելքի, ոչ էլ ստեղծագործական կարողությունների հետ:
Առասպել երրորդ: Բարձր IQ ունեցող մարդը մյուսներից ավելի մեծ շանսեր ունի կյանքում հաջողության հասնելու:
Իրականում: IQ-թեստի հանրահայտ հրապարուկումներից մեկի նախաբանում Էյզենքը գրել էր, որ կյանքում հաջողության հասնելու համար ինտելեկտի բարձր ցուցանիշները պարտադիր կարգով պետք է ուղեկցվեն համառությամբ և բարձր մոտիվացիայով: Բարձր ինտելեկտ ունեցող անձը, ով սակայն չունի համառություն, կարող է իր ողջ կյանքն ապրել սպասելով "իր ժամին": Իմացության մեջ համառ, սակայն որևէ նպատակի մոտիվացիա չունեցող մարդը կարող է այդպես էլ չլքել բազմոցը: Որքան էլ տխուր է' հաջողության առավել մեծ շանսեր ունի համառություն պլուս մոտիվացիա համադրումը, նույնիսկ եթե բացակայում է վառ արտահայտված ինտելեկտը:
Առասպել չորրորդ: Եթե մարդու IQ-ն բարձր է 170-ից, ապա նա հանճար է:
Իրականում: IQ-ի մասնագիտական թեստերում ամենաբարձր միավորը 144-ն է: Նշված թիվը գերազանցող արդյունքն այնքան էլ չի մանրամասնվում' ընկնելով «150-ից 160» կամ «160-ից 170» նիշերի միջակայքը և այլն: Հստակ արդյունքներ են տալիս Էյզենքի' ինտերնետում առկա թեստերը:
Վերջին 50 տարիների ընթացքում Երկրի բնակիչների IQ-ն բարձրացել է 12 կետով:
Նոր զելանդացի սոցիոլոգ Ջեյմս Ֆլիննի անունն է կրում այն էֆեկտը, որի շնորհիվ սյուրաքանչյուր հաջորդ սերունդ նախորդից ավելի խելացի է լինում, առնվազն ավելի արագ և ավելի լավ է կատարում հոգեբանական թեստերում ընդգրկված հանձնարարությունները: Գոյություն ունեն մի քանի վարկածներ, որոնցով փորձ է արվում բացատրել Ֆլիննի էֆեկտի էությունը, սակայն դրանցից և ոչ մեկը հանրության կողմից լայն ճանաչում չի ստացել: Ինքը' Ջեյմս Ֆլիննը մշակել է մաթեմատիկական մոդել, որը բնութագրում է մտավոր զարգացման վրա ազդող ամենատարբեր գործոնները, և ցույց է տվել այդ գործոնների միջև տարբերությունը:
Ֆլիննը հանգել էր այն եզրակացության, որ ինտելեկտի աստիճանը մեծապես պայմանավորված է ոչ թե գեներով, այլ շրջապատով: Այս վարկածը հաստատում են նաև որոշ փորձնական տվյալներ: Մասնավորապես, նկատվել է, որ միևնույն ընտանիքում դաստիարակված հարազատ և որդեգրված երեխաները խիստ մոտ արդյունքներ են գրանցում թեստավորման ժամանակ, թեև նրանք ունեն տարբեր կենսաբանական ծնողներ:
Առասպել հինգերորդ: Կարելի է անցնել թեստն Ինտերնետում և իմանալ սեփական IQ-ն:
Իրականում: Ինտերնետում տեղակայված բոլոր թեստերը Էյզենքի հարցաշարի հեշտացված տարբերակներն են: Եվ եթե նման թեստը ձեզ գնահատել է «171» միավոր' ասելով "շնորհավորում ենք, դուք անվիճելի հանճար եք", հարկ է անպայման ավելացնել. "երրորդ դասարանցիների խմբի ֆոնի վրա": Մասնագիտական IQ-թեստը մի քանի տարին մեկ անգամ վերանայվում է հոգեբանների կողմից' միաժամանակ հաշվի առնելով Ֆլիննի էֆֆեկտը:
Առասպել վեցերորդ: Ինտելեկտի գործոնը հաստատուն մեծություն է
Իրականում: Նախ և առաջ անհրաժեշտ է տարբերակել իրական ինտելեկտը և IQ-թեստի ցուցանիշները: Իրական կարողությունները կարող են թեթևակիորեն տարբերվել' կախված տրամադրությունից, զգացողությունից և նույնիսկ ինքնագնահատականից: Ինչ վերաբերում է թեստի խնդիրներին, ապա միշտ հարկավոր է հիշել հետևյալը. իրադրությունը, որում հայտնվում է թեստն անցնող անձը, որոշակիորեն արհեստածին է: Մարդը կարող է սխալ ընկալել վատ ձևակերպված կամ ռուսերեն վատ թարգմանված հանձնարարության պայմանները: Նա կարող է թեստի կեսին կորցնել տվյալ հանձնարարության նկատմամբ հետաքրքրությունը կամ լինել անուշադիր: Եվ հակառակը' հնարավոր է այնպես նախապատրաստվել Էյզենքի թեստի հանձնարարություններին, որ դրանց պատասխանելը մեծ ջանքեր չի խլի: Սակայն դա բոլորովին էլ չի ապացուցում, որ ձեր ինտելեկտն անասելի բարձր է:
Առասպել յոթերորդ: Աշխարհում գոյություն ունի մի գաղտնի կազմակերպություն, որին անդամակցում են 170-ից բարձր IQ ունեցող մարդիկ: Նրանք բոլորն էլ հանդիսանում են այս աշխարհի իշխանները. խոշոր կորպորացիաների ղեկավարներ, ազդեցիկ քաղաքական գործիչներ, հայտնի հասարակական գործիչներ: Սակայն եթե դուք հանդիսանում եք բացառիկ ինտելեկտ ունեցող հավաքարար, այդ կազմակերպությունը վաղ թե ուշ կնկատի ձեզ, իր հովանավորության տակ կառնի, և այդ ժամանակ ձեզ խոստումնալից կարիերա է սպասվում:
Իրականում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հավատալ այս առասպելին, թող շարունակեն հավատալ: Գործնականում գոյություն ունի ավելի ժողովրդավարական մի կազմակերպություն, որը միավորում է բարձր ինտելեկտ ունեց ող անձանց. դա Mensa International-ն է (http://www.mensa.org): Այն ավելի շուտ լուսավորչական գործունեություն է ծավալում: Մինչդեռ այս միջազգային եղբայրությանը հնարավոր է միանալ միայն մեկ ձևով' անցնելով ինտելեկտի ստուգման թեստ և գրանցելով բացառիկ արդյունքներ:

How to Live 100 Years




The study - sponsored by the National Institute on Aging, part of the National Institutes of Health - includes investigators from four U.S. research centers and one Danish one. The idea, says Dr. Thomas Perls, the principal investigator at the Boston University Medical Center location, is to figure out which genetic, environmental and behavioral factors contribute to longevity.

"When it comes to rare genetic variations that contribute to longevity, family [analysis] is particularly powerful," he says. "But just because something occurs in a family doesn't mean it is necessarily genetic. There are lots of behaviors and traditions that happen in families that play a role in longer life expectancies. We want to use these families to ferret out what these factors are." (Special Report: How to Live 100 Years.)

There's no denying that longer life expectancy is swelling the number of seniors - people over age 65 - in our population. But it's the fastest-growing subset of that superannuated group that proves the most interesting for researchers - those over age 85, in particular the centenarians born in the late 1800s, who have lived through the 1918 flu pandemic, the Great Depression and both world wars; have witnessed women's suffrage and the moon landings; and are still here, keeping up with world events during the Administration of the nation's first African-American President.

In the most recent Census, health officials predicted that by 2050, more than 800,000 Americans would be pushing into their second century of life. After the numbers from the 2010 Census are tabulated, some experts believe that figure will grow. By all accounts, these new centenarians are far from the frail, ailing, housebound people you might expect. In contrast, the majority of them are mentally alert and relatively free of disability and remain active members of their communities. They may simply represent a new model of aging, one that health experts are hoping more of us can emulate, both to make our lives fuller and to ease the inevitable health care burden that our longer-lived population will impose in coming decades.

Most people today fall prey to chronic diseases that strike in mid to late life - conditions such as cancer, heart disease, stroke and dementia - and end up nursing disabilities stemming from these illnesses for the remainder of their lives. Centenarians, on the other hand, appear to be remarkably resilient when it comes to shrugging off such ailments; they seem to draw on some reserve that allows them to bounce back from health problems and remain relatively hale until their final days.

Dozens of studies have investigated such individuals, with the goal of picking out the secrets to their salubrious seniority. Those analyses, however, have generally followed two separate if parallel tracks. The traditional approach has been to study the lifestyle and behavioral components of vigorous aging - the good habits, such as a healthy diet, regular physical activity and mental exercises that might keep the elderly vibrant through their golden years. The New England Centenarian Study, which includes 850 people entering their 100s, for example, has identified several behavioral and personality traits that seem to be critical to longevity, including not smoking, being extroverted and easygoing and staying lean.

ՄԵՐԿ ՌԻ ՎԱՍՆ ՈՒ «ՄԱՔՍԻՄԸ»


Երգչուհի Եվա Ռիվասը մասնակցել է «Մաքսիմ» ամսագրի բաց ֆոտոսեսիային։ Հետաքրքրվողները երգչուհու բարեմասնություններով կարող են հիանալ ամսագրի հունվարյան համարում։ «Մաքսիմի» կազմած «Ռուսաստանի ամենասեքսուալ 100 կանայք» վարկանիշային աղյուսակում Ռիվասը զբաղեցրել է 57-րդ հորիզոնականը։

Sex.com-Ը՝ 13 ՄԼՆ




Վերջերս վաճառվել է աշխարհի ամենաթանկ Sex.com դոմեյնը:
Sex.com -ը 13 միլիոն դոլարով գնել է Clover Holdings ընկերությունը, որը գրանցված է Կարիբյան ծովի Սբ. Վինսենթ կղզում: Իսկ Sex.com-ի նախկին սեփականատերն ամերիկյան Escom ընկերությունն էր, որը այդ դոմեյնը ստիպված է եղել վաճառել՝ կուտակված պարտքերի պատճառով: Նշենք, որ Escom ընկերությունը sex.com-ը գնել էր 2006-ին՝ 12-14 միլիոն դոլարով, ինչից հետո այն աշխարհի ամենաթանկ դոմեյնն էր դարձել:
Ի դեպ, առաջին անգամ Sex.com-ը գրանցվել է գործարար Հարի Քրեմենի անունով՝ 1994 թվականին: Այնուհետեւ Սթիվեն Քոենը կարողացել է այն իր անունով գրանցել, բայց անօրինական ճանապարհներով: Հարի Քրեմենին հինգ տարի է պահանջվել` դոմեյնը վերադարձնելու համար: Իսկ այդ 5 տարիների ընթացքում միայն գովազդի հաշվին Քոենը 500 հազար դոլար է աշխատել: Հետագայում իր կատարած խարդախությունների համար Քոենին տուգանել են 65 միլիոն դոլարի չափով, ինչից հետո նա փախել է Մեքսիկա, սակայն բախտը նրան այնքան էլ չի ժպտացել, ու հենց Մեքսիկայում էլ նա ձերբակալվել է:

Սեռական հեղափոխություն Պենտագոնում


ԱՄՆ ռազմական ղեկավարությունը աջակցել է զեկույցին, որը խորհուրդ է տալիս հանել համասեռամոլների եւ լեսբուհիների՝ բանակում ծառայելու արգելքը, իսկ նրանք, ովքեր ծառայում են, իրավունք կստանան չթաքցնել իրենց կողմնորոշումը: Այնպես որ, շուտով ԱՄՆ զինված ուժերում սեռական հեղափոխություն է սպասվում: ԱՄՆ պաշտպանության նախարարը դիմել է Կոնգրեսին՝ չեղյալ հայտարարելու «Մի հարցրու, մի պատասխանիր» օրենքը: 1993թ. ընդունված այդ կանոնով սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները կարող են ծառայել բանակում՝ թաքցնելով իրենց կողմնորոշումը:
115 հազար ամերիկացի զինվորականների եւ նրանց 44 հազար ամուսինների շրջանում անցկացված հարցման արդյունքներում 70 տոկոսը դեմ չէ մեկ զորամասում ծառայել համասեռամոլների հետ: