Մի քանի օրից դերասանուհի Անժելա Սարգսյանի կյանքը նորից կդառնա հանրային քննարկման թեմա:
http://www.youtube.com/watch?v=Qt7IXRQ9FVA&feature=share
http://www.youtube.com/watch?v=Qt7IXRQ9FVA&feature=share
Շրջիկ երաժիշտները՝ Սեւանի դեմքերը |
Հանրային լողափերի առկայությունը ցանկալի էր, սպասված ու պարտադիր, բայց դա չի նշանակում, որ դրանց մաքրության հարցը պետք է անուշադրության մատնվի: Քայլելով հանրային լողափերով, ոտքիդ տակ ինչ ասես, որ չի ընկնի՝ ձմերուկի կեղեւներից, խեցգետնի եւ այլ ուտելիքների մնացորդներից մինչեւ հանգստացողների՝ ափում մոռացած լողազգեստներն ու պոկված ու այնտեղ շպրտած հողաթափերը: Հանրային լողափերը նպատակ ունեին ապահովել ազգաբնակչության հանգստի արդյունավետ ու ոչ թե հակահիգիենիկ կազմակերպումը, որոնք իրենց փնթի վիճակներով հիշեցնում են Բանգլադեշի շուկայի «բիրիքնոցը»: Օրինակ, չպետք է նույն «բուդկայում» միաժամանակ վաճառվի հաց, անհայտ ծագման պերաշկի՝ կողքին լուցկի, անհասկանալի, անտրամաբանական պայմաններում այդ «բուդկայում» եփած խեցգետին՝ կողքին ծխախոտ, զուգարանի թուղթ, եփած եգիպտացորեն եւ այլն: Վաճառվող սննդամթերքն էլ «էստի համեցեք» չասելու համար առավոտից երեկո բաց վիճակով չպետք է փռված լինի սեղանիկին: Մոտավորապես նույն հակահիգիենիկ վիճակներում չեն դադարել մնալ նաեւ վճարովի լողափերը: Այստեղ էլ իրենց մաքուր վիճակը սահմանափակվում է միայն «իրենց տարածքով»: Օրինակ, «Գեղամա» հանգստյան գոտին, որտեղ դարպասներից ներս ամեն ինչ փայլում է, նույնիսկ աղբամաններն են դասակարգված՝ պլաստիկ շշերի եւ մնացյալի, բայց դարպասներից ներս ջրում լողում ու արեւային լոգանք են ընդունում մարդիկ, իսկ դարպասներից դուրս՝ կովերը: Կովերի հսկայական նախիրը (300-400 գլուխ) առավոտից իրիկուն «հանգստանում» է «Գեղամա» լողափին կից «հանրային լողափում», ստացվում է, որ նույն ջրում լողում են եւ մարդիկ, եւ կենդանիները: Մեր հարցին՝ այստեղ մարդիկ են լողում, իսկ դուք նախի՞րն եք ջուրը մտցնում, նախիրը «նայողը» ասաց, թե «կովերն էլ են շոգում» եւ որ Սեւանը միայն մարդկանց՝ «Էրեւանցիքի» համար չի, ու իրենք «պրոբլեմ» չունեն ու «վափշե» Սեւանի որ ափը ուզեն՝ կովերին կտանեն: Այս տարի Սեւանի լողափերը «հարստացել էին» կենդանի երաժշտությամբ: 1000 դրամի դիմաց շրջիկ, «արհեստավարժ» դուդուկահարը, դհոլչին ու ակորդեոնիստը, որոնք, իրենց խոսքով, «Սեւանի դեմքերն էին»՝ երգում էին ցանկացած երգ: «Մեծածավալ պատվերների» դեպքում «երաժիշտները» պատրաստ էին նույնիսկ անձրեւի տակ կամ գիշերը ժամը չորսին ուրախացնել մարդկանց: |
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ |
«Դիշովի տեղեր չեմ գնում, դիշովի կայֆեր չեմ անում» |
Հասոյի մատուցած ծառայությունները բավականին թանկ արժեն. «Ամեն մեկն իրեն չի կարող թույլ տալ ինձ հետ հանգստանալ: Օրավարձով եմ աշխատում ու ընդհանրապես ինձ թանկ եմ գնահատում: Կլիենտներս էլ փողատեր ձյաձկաներ են: Այդպիսիներին իմ պես մաքուր, սիրուն աղջիկ է պետք, ինձ էլ՝ նրանց փողերը: Ճիշտն ասած՝ առաջարկում են իրենց հետ ավելի լավ տեղեր գնամ, Անթալիա, Դուբայ, բայց ես մի քիչ վախենում եմ, ի վերջո՝ երեխու տեր եմ, չեմ ուզում ռիսկի դիմել: Բացի այդ, Քոբուլեթին արդեն հարազատ է դարձել, սիրում եմ այդտեղի արեւը»,- հավելեց նա: Մեր զրուցակիցն ասում է, որ Հայաստանում երբեք փողոցում չի կանգնում, իսկ նա՝ ով իր կարիքն է զգում, իրեն հեշտությամբ գտնում է հեռախոսազանգի միջոցով. «Դիշովի տեղեր չեմ գնում, դիշովի կայֆեր չեմ անում, անտակտ մարդկանց հետ գործ չեմ բռնում: Ու ընդհանրապես մի հատ իմ ֆիգուրային նայեք, ես ինձ շատ եմ սիրում ու համարում, որ արժանի եմ լավ ապրելու: 16 տարեկանում երիտասարդությունս կարծես մեկ օրում ավարտվեց, առաջ ես նույնիսկ մազերս չէի սանրում, իսկ հիմա ինձ շատ եմ խնամում, ես ինձ երես եմ տալիս, որովհետեւ այս կյանքում պետք է միշտ ազատ լինես, ապրես ու թույլ չտաս, որ քեզ նվաստացնեն»,- պնդում է Հասոն՝ ասելով, որ իր «արտագնա աշխատանքը» սկսել է շատ միամիտ: «Մի օր անփող, տխուր՝ կաֆեում նստած ծխում էի, ինձ մի տղամարդ մոտեցավ, առաջարկեց միասին խմել: Ես հոգեկան անհավասարակշիռ վիճակում էի, աշխատանք չունեի, երեխես հիվանդ էր, սոված, ծնողներս պարտքերի մեջ էին, խելագարվում էի: Սկսեցի ինձնից անկախ կյանքս պատմել այդ տղամարդուն, նա ինձ լուռ լսեց ու առաջարկեց օգնել: Ես գիտեի, որ անշահախնդիր ոչինչ չի լինում ու համաձայնեցի նրա հետ մեկնել հանգստանալու: Գնացինք, բայց այնտեղ պարոնն իրեն նորմալ չպահեց, ու ծիտիկը կրկին գերադասեց ազատությունը, թռավ...»: Հասոն մեզ պատմեց նաեւ իր երազանքների մասին. նա երազում է աղջկան՝ Էլենին տալ այն ամենը, ինչ իր ծնողները չեն տվել իրեն, այսինքն՝ ազատություն, սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն, ընտրության իրավունք, անհոգ մանկությունից դեպի թիթիզ պատանեկություն, եւ այլն: «Երբ փոքր էի՝ երազում էի դերասանուհի կամ մոդել դառնալու մասին, բայց երազանքս չկատարվեց, չնայած հուսով եմ, որ այն կիրականանա Էլենիս միջոցով, որովհետեւ նա էլ իմ պես գեղեցիկ է ու բարեկազմ»,- ավելացրեց նախկին աշտարակցի, այժմ՝ կվարտալցի Հասոն: |
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ |