Մասնագիտություն, որն ունի պարտականությունների մի ամբողջ համակարգ Գեղեցիկ հարդարված վարսեր, յուրահատուկ հագուստ, տարբերվող շարժուձեւ. նրանք անթերի են, հաշվարկված, որպեսզի համապատասխանեն տղամարդու՝ իդեալական կնոջ պատկերացմանը:Նրանք կարծես դերասանուհիներ լինեն, որոնք կարողանում են տղամարդուն տեղափոխել այլ աշխարհ, որը լի է վառ գույներով, սիրով, իսկ տղամարդիկ էլ պատրաստ են հանուն նրանց՝ ահռելի գումարներ ծախսել, միայն թե կատարվեն իրենց գրեթե բոլոր քմահաճույքները: Խոսքը գեյշաների՝ ճապոնական ավանդական մշակույթի «համ ու հոտը» կրողների մասին է: Գեյշա՝ ճապոներեն նշանակում է «արվեստի մարդ», այսինքն՝ երաժշտության, պարի եւ զվարճանքի գիտակ։ 21-րդ դարում շատ քիչ կանայք են վարում գեյշայի կյանք։ Այսօրվա գեյշաներից շատերն ընտրում են այս մասնագիտությունը՝ միայն այն պատճառով, որ այն շատ ռոմանտիկ է, գեղարվեստական կամ էլ՝ շահավետ բիզնես է: Շատերը գեյշաներին շփոթում են մարմնավաճառների հետ, բայց իրականում ամեն ինչ այլ է: Գեյշան կարող է սեռական հարաբերություն ունենալ միայն այն հաճախորդի հետ, ում հետ նա ձեւավորել է հատուկ հարաբերություններ, սակայն գեյշայի եւ տղամարդու միջեւ տեղի ունեցած սեքսը չի կարող ավարտվել մեկ անգամով։ Սրանք երկարատեւ հարաբերություններ են դառնում։ Գեյշային մշտական հաճախորդի՝ դաննայի հետ կապելու արարողությունը նման է ճապոնական ամուսնությանը, ու եթե գեյշան եւ իր դաննան վճռեն վերջ դնել այդ հարաբերություններին, ապա նրանք անցկացնում են «ամուսնալուծության» պես մի հատուկ արարողություն։ Ասում են՝ ճապոնուհիներն աշխարհի ամենաառեղծվածային կանայք են, ամենաանկանխատեսելին ու ամենախոցելին, բայց, միեւնույն ժամանակ, տղամարդկանց կողմից ամենապաշտելին ու ամենացանկալին: Եվ բոլոր տղամարդիկ էլ, անկախ ազգությունից, միշտ էլ ներքուստ երազում են գեյշաների մասին, բայց ոչ այնպես, ինչպես պոռնիկների: Տղամարդիկ հիմնականում գեյշա են վարձում զվարճանալու համար, բայց նրանց միջեւ սեռական հարաբերություն տեղի չի ունենում։ Գեյշան զբաղեցնում է երգով, պարով, պատմվածքներ պատմելով, սիրահետությամբ։ Գեյշան զրուցում է նույնիսկ քաղաքականության մասին: Ժամանակին, երբ ճապոնացի կանանց արգելվում էր մասնակցություն ունենալ հասարակական կյանքին, գեյշաները հենց այն կանայք էին, ովքեր կարող էին տանել ուշադիր եւ հոգատար դեր գործնական հանդիպումների ժամանակ։ Ի դեպ, նախկինում գեյշաների դերում հանդես են եկել տղամարդիկ. քանի որ Ճապոնիայի սոցիալական սահմանափակումները թելադրում էին, որ կանայք չէին կարող մասնակցել հավաքույթներին, այդ պատճառով էլ գեյշաները ուժեղ սեռի ներկայացուցիչներն էին, որոնք ցուցադրում էին ներկայացումներ, շողոքորթում էին ներկա գտնվող ազնվականներին, մտավորականներին, նրանց հետ զրույցներ էին վարում եւ այլն: Իսկ թե որտեղ, ում մոտ եւ ինչպես են դառնում գեյշա՝ պարզվում է, դա այդքան էլ հեշտ գործ չէ: Ավելի հեշտ է բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել, քան գեյշա դառնալ: Գոյություն ունի օկիա կոչվող հաստատություն, որը գեյշաների կացարանն է, իսկ այնտեղ «տեղավորվում» են հինգ-վեց տարեկան աղջիկները, որոնք հաջողությունների հասնելուց՝ գեյշա դառնալուց հետո գումարով փոխհատուցում են իրենց ուսուցանված դասընթացների համար, քանի որ իրենց սովորելու ժամանակահատվածում հենց իրենք են վարձատրվում օկիայի տիրուհուց: Ուսանելու, երբեմն նաեւ դրանից հետո ծավալած կարիերայի ընթացքում գեյշան բնակվում է օկիայում, որը կարծես գիշերօթիկ դպրոց լինի: Օկիայի տնտեսությունը վարում են կանայք, հենց նրանք են սովորեցնում աղջիկներին այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են գեյշա դառնալու համար: Ապագա գեյշաները արվեստ սովորում են կաբուրենջոյում (գեյշաներին կրթելու համար նախատեսված դպրոց), շամիզեն, ինչպես նաեւ այլ ազգային ավանդական գործիքներ նվագել, երգել, պարել ճապոնական ավանդական պարեր, նրանց սովորեցնում են տիրապետել «սադոհ» անվամբ թեյի արարողությանը, իկեբանային՝ ծաղիկների ձեւավորումը, «շոդոհ» կոչվող գեղագրությանը եւ այլն: Նրանք վարժվում են նաեւ նրբագեղության կանոններին: Նրանց սովորեցնում են, թե տղամարդկանց շրջանում ում առաջինը պետք է խոնարհվել, անգամ այն, թե ինչպես շողոքորթել ամաչկոտին, ինքնահավանին եւ անհետաքրքիր մարդուն: Ու այս ամենը սովորեցնում են, երբ աղջիկը դեռ մայկո է՝ սկսնակ գեյշա։ Պարզվում է, միմյանցից հեշտությամբ տարբերվում են գեյշան եւ մայկոն, ինչպես նաեւ դեռահաս ու չափահաս գեյշաները: Գեյշայի կիմանոն ընդգծում է նրա պարանոցը, քանի որ, ըստ ճապոնացիների, այն համարվում է կնոջ ամենազգայուն մասը։ Իսկ կիմանոն շատ թանկ արժի, մինչեւ մի քանի հազար դոլար: Իսկ այդ կիմանոները հագնելու համար գեյշաներն ունեն հատուկ օգնականներ, քանի որ դրանք ինքնուրույն հագնելը շատ բարդ է: Գեյշաները կրում են նաեւ օկոբո կոչվող բարձր, փայտե կոշիկներ։ Քանի որ գեյշաները միայն զվարճացնելու համար են, այդ պատճառով է, որ գեյշան միշտ միայնակ կին է։ Սակայն ցանկության դեպքում նրանք կարող են նաեւ ամուսնանալ, բայց մինչ այդ թողնում են իրենց մասնագիտությունը։ |
| Ե. Հ. |
| http://www.aravot.am/am/articles/entertainment/94283/view |
четверг, 9 июня 2011 г.
ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԿԱՆԱՅՔ՝ ԳԵՅՇԱՆԵՐԸ
среда, 4 мая 2011 г.
ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է
воскресенье, 1 мая 2011 г.
ԱՍՏՂԵՐԸ ԿՕԳՆԵՆ ՃԻՇՏ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ
Ծայրահեղությունից դրդված չպետք է ամուսնանալ Բոլորը, վաղ թե ուշ, ցանկանում են ամուսնանալ, ստեղծել ընտանիք: Եթե ամուսնությունը հիմնված է սիրո վրա, ապա դա իդեալական տարբերակ է: Արեւմուտքում վերջին տարիների ընթացքում մեծ տարածում են գտել առանց հարսանիքի եւ պաշտոնական փաստաթղթերի ամուսնությունները, որոնք, սակայն, մեր իրականության մեջ դեռեւս տարածում չունեն:Աստղագուշակ Կարինե Նուրիջանյանը կարծում է, որ հարսանիքն ու պաշտոնական փաստաթղթերը ձեւական բնույթ են կրում այն երկու հոգու կյանքում, որոնք պատրաստվում են մի ամբողջ կյանք միասին լինել: «Մինչ զագսի դուռը թակելը, ամուսնացողները նախ պիտի իմանան, թե իրենց ինչ է սպասվում ապագայում: Հարկավոր է ճշտել, արժե՞ կյանքներն իրար կապել, թե՞ ոչ: Գոյություն ունի անհամապատասխան զույգ արտահայտությունը, որը հաճախ ասում են զույգի արտաքին տվյալներին նայելով: Սակայն այդ արտահայտության իմաստը լավ չենք հասկանում: Եթե ամուսնացողները, մինչ ընտանիք կազմելը, պարզեն իրենց համապատասխանության փաստը, ապա կխուսափեն բոլոր խնդիրներից: Աստղերը թույլ են տալիս հաշվարկների միջոցով պարզել՝ ամուսնանալ պատրաստվողները համապատասխանո՞ւմ են իրար, թե՝ ոչ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տիկին Կարինեն, ըստ որի՝ զույգերի միմյանց համապատասխանության հաշվարկներն արվում են նրանց անձնական տվյալների հիման վրա: «Այդ հաշվարկներն անելը հեշտ չէ, ամեն զույգի տվյալների վրա ես աշխատում եմ 3-4 օր: Դա կարծես երկրաչափական խնդիր լինի, բարդ գործընթաց է: Ասեմ նաեւ, որ այս գործին տիրապետելու համար ինձնից 13 տարի է պահանջվել, իսկ հաշվարկներն անում եմ արդեն 10 տարի, եւ կարող եմ ասել, որ մոտավորապես 99 տոկոսի դեպքում ես ճիշտ եմ եղել: Աստղերը չեն կարող սխալվել, իսկ այն մեկ տոկոսն էլ, որոնց դեպքում գուցե իմ կանխատեսածով չի եղել, դա էլ, կարծում եմ, ճակատագրի հարց է, ինչի դեմ ես անզոր եմ»,- նշեց մեր զրուցակիցը: Լինում են դեպքեր, երբ կինը միայն ամուսնության միջոցով կարող է իր կողքին պահել սիրած տղամարդուն եւ երկարացնել փոխհարաբերությունները, սակայն տիկին Կարինեն գտնում է, որ ընտրված այս տարբերակը ամենասխալն է, որովհետեւ այդ ամուսնությունը կարող է ժամանակավոր լինել: «Որոշ զույգեր էլ երկար տարիներ միասին լինելուց հետո են գալիս այն եզրահանգման, որ պետք է ամուսնանան, բայց դա ոչ թե նրանց զգացմունքների թելադրանքն է լինում, այլ ծայրահեղ անհրաժեշտություն: Սա եւս սխալ է, ամուսնությունը չի կարող ծայրահեղ անհրաժեշտություն համարվել: Հատկապես հայերիս դեպքում մարդիկ մտածում են, որ այդ լուրջ քայլը կյանքում մեկ անգամ պետք է լինի ու քանի որ այդպես ենք մտածում, առավել եւս չպետք է ծայրահեղությունից դրդված ամուսնանալ: Հաճախ լսում ենք, որ ինչ-որ մեկն ամուսնացել է, որովհետեւ նրա բոլոր ընկերներն արդեն ամուսնացել են: Սա հիմարություն է: Այսպես մտածողներն ու ամուսնացողներն իրենց ուժերի նկատմամբ անվստահներն են, որոնք պարզապես չեն ուզում ետ մնալ ուրիշներից: Ու սովորաբար ինքնուրույն ու ճիշտ կողակից ընտրելու հարցն այս մարդկանց համար ետին պլանում է լինում: Ահա այսպիսի դեպքերում է, որ թեկուզ մեկ շաբաթվա ամուսնացած զույգին նայելիս ակնհայտորեն զգացվում է նրանց անհամապատասխանությունը: Ու հենց այս կարգի ամուսնությունների դեպքում է, որ ամիսներ անց զույգն արդեն իսկ սկսում է քննարկել ամուսնալուծությունը»,- ասում է տիկին Կարինեն, խորհուրդ տալով ուշադրություն չդարձնել տարիքին, եւ երբեք չմտածել, որ 18 տարեկանից հետո պետք է անպայման, անհապաղ ամուսնանալ, կամ 30 տարեկանից հետո արդեն տանն են մնացել: Ըստ նրա՝ «տարիքը բացարձակապես կապ չունի, անձը պետք է զգա՝ ինքը հոգեբանորեն պատրա՞ստ է այդ քայլին, թե՝ ոչ: Նշեմ, որ աստղերը խրախուսում են կանխամտածված ամուսնությունները: Հաշվարկը թույլ է տալիս ինչ-որ չափով լուծել կամ խույս տալ ապագայում սպասվող բոլոր խնդիրներից: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման տարբերակով կնքված ամուսնությունները ամենակայունն են»: Աստղագուշակի համոզմամբ, քանի որ բոլոր ժամանակներում էլ ամուսնությունն առավել կարեւորել են կանայք, դրա պատճառով էլ իր հաշվարկներին դիմողների մեծամասնությունը հենց կանայք են. «Ամուսնանալով՝ կինը հասարակության մեջ ձեռք է բերում ավելի բարձր դիրք, մինչդեռ տղամարդու սոցիալական դիրքը ոչ մի փոփոխության չի ենթարկվում: Իսկ «տանը մնալու» վախը թեկուզ անթաքույց ապրում է կանանց մեծամասնությունը՝ ի տարբերություն տղամարդկանց: Ամուսնության տարբերակը միշտ էլ եղել է ավելի ցանկալի, քան քաղաքացիական ապրելակերպը: Վերջինս կարող է ձգվել երկար տարիներ, իսկ հետեւանքները անկանխատեսելի են: Արժե՞ արդյոք վտանգել սերը, մտերիմ հարաբերությունները եւ գրեթե կայացած ընտանիքը՝ ապրելով անկայուն ու վտանգներով լի քաղաքացիական ամուսնությամբ: Հայ կանանց մեծամասնությունը հաստատ չի դիմի այդ տարբերակին, եթե ունենա այլընտրանք: Բայց քանի դեռ մենք այնքան էլ չենք զարգացել, որքան ցույց ենք տալիս, ապա ստիպված ենք ենթարկվել, հարմարվել ավանդույթներին, բայց ոչ մի դեպքում հարմարվելով չամուսնանալ. հարկավոր է գոնե իմանալ, թե ինչ կլինի քեզ հետ կյանքիդ մնացած տարիներին»: |
| Ե. Հ. |
| http://www.aravot.am/am/articles/entertainment/92613/view |
понедельник, 25 апреля 2011 г.
пятница, 15 апреля 2011 г.
Գրական մրցանակ աղանդավորի՞ն
| Օրերս Երեւանի գրողների միությունը «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ Արթուր Սիմոնյանին պարգեւատրեց «Լավագույն հեղինակ» մրցանակով: Ա. Սիմոնյանն իր բլոգում գրում է. «Երեւանի գրողների միությունը ինձ ճանաչել էր 2010 թվականի լավագույն հեղինակ: Այդ առիթով մի խումբ հայ անվանի գրողներ, բանաստեղծներ՝ ճանաչված գրականագետ, Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի ղեկավարությամբ, ինձ հանձնեցին «Լավագույն հեղինակ» մրցանակ-պատվոգիրը, որում մասնավորապես ասվում է. «Լավագույն հեղինակ» մրցանակը տրվում է գրող, հրապարակախոս, հոգեւոր գործիչ Արթուր Սիմոնյանին՝ 2010 թվականին «Գրական կյանք» պարբերաթերթում տպագրված «Տիտանիկ», «Ով է ապագայի մարդը» եւ «Ծիծաղը հյուրի պես է, ուրախությունը՝ տեղաբնակ» էսսեների համար»: Կարծում եմ, գրողների պարագայում արդեն ոչինչ զարմանալի չէ. Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը լրագրողների համար «Կեղանք» մրցանակ է սահմանում, Երեւանի գրողների նախագահ Ա. Ափինյանն էլ՝ աղանդավորին է մրցանակ շնորհում ու հոգեւոր գործիչ հայտարարում: Ե. Հ. http://www.aravot.am/am/articles/entertainment/91979/view |
среда, 6 апреля 2011 г.
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՉԿԱ
Ցանկացած տեսակի դաժանություն տարածվում է առանց վերահսկողության Հայաստանում աճել է ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի թիվը: Այս տեղեկատվությունը մոտ երկու ամիս առաջ հրապարակվեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրական բաժնի պետի կողմից: Ըստ տվյալների՝ օրինակ, 2010 թվին Հայաստանում գրանցվել է 592 նման դեպք՝ 18,9 տոկոսով ավելի, քան 2009-ին էր: Դրանցից 225-ը ինքնասպանություն է, 367-ը՝ ինքնասպանության փորձ: Ինքնասպանությունների մեջ գերակշռել են 30-65 եւ 65-ից բարձր տարիքի անձինք: Ինքնասպանությունների փորձ առավելապես կատարել են 18-29 եւ 30-65 տարիքային խմբերում: Ընդ որում՝ 18-29 տարիքային խմբերում ինքնասպանության փորձերն աճել են 39 տոկոսով: Վ. Տերտերյանի ձեւակերպմամբ, պետք չէ շահարկել ինքնասպանության դեպքը. «Մեր լրագրողները սովոր են մի բանի մասին 100 նյութ սարքել: Երիտասարդն ինքնասպան է լինում, լրագրողն այդ մասին գրում-գրում ու չի հանգստանում: Մեկը թաղման օրն է գնում- գրում, մեկն էլ մեկ շաբաթ հետո, ապա գնում է նրա դպրոց կամ համալսարան, հետո գտնում է ընկերներին, նախկին ընկերուհուն, առաջին դասարանի ուսուցչուհուն... Սա սխալ է, չի կարելի: Պետք չէ հրապարակայնացնել ուրիշի անձնական կյանքը, հատկապես մահվանից հետո, անկախ այն բանից, թե ինչ մահով է նա մահացել: Ինքնասպան եղածի մասին պարբերաբար ինֆորմացիա ներկայացնելով, ինչ-որ տեղ շահագրգռություն է առաջանում այդ պահին տվյալ ինֆորմացիան ստացող հոգեկան քիչ թե շատ անհավասարակշիռ վիճակում գտնվող անհատի մեջ: Սիրահարված, սերը կորցրած երիտասարդը մտածում է, գուցե ինքն էլ այդպես անի...…Գուցե այդպես կապացուցի, որ սիրում է կամ էլ գուցե այդպես անի, որովհետեւ այլ ելք չունի: Ես վստահ կարող եմ ասել, որ Հայաստանում ինքնասպանությունների ու ինքնասպանության փորձերի ավելացման պատճառն ու մեղավորը նաեւ ԶԼՄ-ներն են»,- ավելացրեց Վ. Տերտերյանը՝ շեշտելով, որ ԶԼՄ-ները հերիք չէ, որ տարածում են սպանության անմարդկային կադրերը, դեռ «Youtube»-ում էլ են տեղադրում ու հպարտորեն վերնագրում, թե ինչպես է հայ ծնողը զավակին սպանել եւ այլն. «Մի մոռացեք, այդ կայքը ամբողջ աշխարհն է նայում: «Youtube»-ը լցված է հայկական դաժանություններով: Այդ պատճառով էլ օտար ազգի աչքին հայերը արնախում են ու ոչ թե ցեղասպանվել են 1915 թվին, այլ հենց իրենք են կոտորել թուրքերին: Այնպես որ, պետք չէ նեղսրտել, թե աշխարհը չի ճանաչում մեր ցեղասպանությունը: Մենք ինքներս ենք աշխատում եւ աշխատել մեր «բարձր» հեղինակության վրա»: ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ http://www.aravot.am/am/articles/entertainment/91543/view |
воскресенье, 3 апреля 2011 г.
Подписаться на:
Сообщения (Atom)











