пятница, 5 августа 2011 г.
четверг, 4 августа 2011 г.
Թուրքիայում՝ առանց քաղաքականության
Հայկական մթնոլորտ թուրքական քաղաքում՝ «Միսս 7 մայրցամաքի» շրջանակներում Մեր զրուցակիցը նշեց, որ «Միսս 7 մայրցամաք» գեղեցկության եւ նորաձեւության միջազգային մրցույթ-փառատոնում այս տարի Հայաստանը ներկայացնելու է «Հայաստանի արքայադուստր-2010» գեղեցկության մրցույթի հաղթող, Չեխիայում «Princess of The World-2010»-ի մրցանակակիր («Հ1»-ի սերիալային հերոս «Աննա» հեռուստասերիալում Լիզայի դերակատար) Արեւիկ Գեւորգյանը, մրցույթին մասնակցելու համար դիմել է 30 երկիր: Ա. Խաչատրյանն ասաց. «Միսս 7 մայրցամաքի» վերաբերյալ արձագանքները բավականին մեծ են, ու քանի որ տարբեր երկրներից մասնակից աղջիկները մասնակցել են մի շարք միջազգային մրցույթ-փառատոների, այս մրցույթի հրավերը ստանալուն պես վստահել են ինձ: Ասեմ նաեւ, որ գնալով ավելանում է մրցույթին մասնակցել ցանկացողների թիվը, սակայն ես աշխատում եմ ոչ թե քանակի, այլ որակի վրա: Ընտրում եմ շատ գեղեցիկ ու պրոֆեսիոնալ աղջիկների: Այն գեղեցկության եւ նորաձեւության մրցույթ է, հետեւաբար հաշվի է առնվում ոչ միայն աղջիկների արտաքին գեղեցկությունը, այլեւ կեցվածքը, տաղանդը: Ու, ի տարբերություն մյուս մրցույթների, մեծ ուշադրություն է դարձվում նաեւ աղջկա ինտելեկտի վրա: Մասնակից աղջիկները բոլորն էլ լավ պատրաստված են, բարձրագույն, նույնիսկ կրկնակի համալսարանական կրթությամբ: Ի դեպ, անցյալ տարի էլ Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգան է անցկացվել Թուրքիայում, այս տարի կանցկացվի Հայաստանում: «Միսս 7 մայրցամաքը» կայանալու է Բոդրումում, որովհետեւ այնտեղ շատ լավ պայմաններ են առաջարկում: Հյուրանոցը բարձրակարգ է, կա ծով, նավ, Սուրբ Մարիամ եկեղեցին եւ այլն, ու ոչ մի քաղաքականություն: Ես այն կարծիքին եմ, որ միջազգային մրցույթը պարտադիր չէ մշտապես անցկացնել նույն երկրում, հակառակը՝ անհրաժեշտ է տարածել այն ամբողջ աշխարհում»,- ավելացրեց Ա. Խաչատրյանը, հավելելով, որ մրցույթում տիրում է բարեկամական մթնոլորտ, բոլոր աղջիկները, ի տարբերություն մյուս մրցույթների, պարգեւատրվում են վկայականներով, տիտղոսներով, մրցանակներով: Ա. Խաչատրյանը նաեւ հայտնեց, որ մրցութը Բորդումում անցկացնելուց բացի, նաեւ առաջարկներ է ստացել եվրոպական երկրներից, սակայն մերժել է, որովհետեւ խնդիրներ կան աղջիկների մուտքի վիզաների հետ կապված. «Եղել են մրցույթներ, որ բավականին մեծ թվով աղջիկներ կանգնել են այս խնդրի առաջ: Որոշեցի Բոդրումն ընտրել, որովհետեւ այնտեղ չկա ոչ մի քաղաքականություն, ճնշում: Մրցույթի կազմակերպիչը ես եմ, թելադրողը ես եմ, Գեւորգ Շադոյանի հայկական հագուստների ցուցադրում է լինելու, հնչելու է հայկական երաժշտություն, մի խոսքով՝ տիրելու է հայկական մթնոլորտ»: Նշենք, որ մոտ 100 միջազգային մրցույթ-փառատոն ներկայացնող Ա. Խաչատրյանը, որն արդեն 20 տարի է՝ ինչ անցկացնում է նաեւ մանկական գեղեցկության մրցույթ, հեղինակն ու հիմնադիրն է «Միսս եւ միստր աշխարհ» մրցույթ-փառատոնի՝ հայտնեց, որ «Միսս աշխարհի» հետ 5 տարի ձգվող դատական պրոցեսում հաղթել է ու ապացուցել, որ ինքն է այդ մրցույթի հիմնադիրը: | |||||
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
| |||||
понедельник, 1 августа 2011 г.
понедельник, 25 июля 2011 г.
пятница, 15 июля 2011 г.
среда, 13 июля 2011 г.
Պատմական հուշարձանը չի աղավաղվել

| Օրերս «Facebook» սոցիալական ցանցում հայտնված լուսանկարները, որոնք պատկերում էին Գանձասարի վանական համալիրի պարսպի երեսպատումը՝ մեծ աղմուկ բարձրացրին: Շինարարական աշխատանքները որակվեցին որպես պատմամշակութային արժեքի ոչնչացում եւ 13-րդ դարի շինության եվրոպականացում: Հայտնի է, որ վերանորոգման աշխատանքներն իրականացնողը Վանք գյուղի բարերար, ռուսաստանաբնակ գործարար Լեւոն Հայրապետյանն է, իսկ շինարարական աշխատանքներին հետեւում է նրա եղբայր Վլադիմիր Հայրապետյանը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, պարիսպը 13-րդ դարի է, սակայն պարզվեց, որ այն մոտավորապես 1980-ականներին է կառուցվել: Արցախի պետական մարմինները, մասնավորապես՝ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են նախաձեռնությանը, քանի որ պարսպապատումը կվնասի վանական համալիրի արտաքին տեսքին ու նաեւ չի համապատասխանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին. վերանորոգումը կխանգարի համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու հարցում: Բայց, այնուամենայնիվ, շինարարական աշխատանքները չեն դադարել՝ «իմ եղբայրը եթե մի գործ է սկսում, ապա այն անպայման ավարտում է», -լրագրողների հետ զրույցում նշեց Վ. Հայրապետյանը: «Եկեղեցու պարիսպը 13-րդ դարի չէ, այն պարբերաբար քանդվել եւ վերանորոգվել է: Տարբեր ժամանակներից բազմաթիվ նկարներ կան, որոնք ցույց են տալիս կիսաքանդ պարիսպը կամ էլ մասամբ նորոգված: Պարիսպը նորոգման կարիք ունի նաեւ այսօր, եւ երբ Լեւոն Հայրապետյանն առաջարկեց երեսպատել, մենք սիրով համաձայնեցինք: Պարսպի միջից անընդհատ խոտ է աճում, ինչը թուլացնում է այն ու ավելացնում փլման վտանգը: Մեր հոգեւորականներն էլ ստիպված են հաճախ մաքրել խոտը, սակայն այդպես երկար շարունակվել չէր կարող»,- պարզաբանեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը: Պարիսպների վերականգնումը պատմական հուշարձանի աղավաղում չէ. այս կարծիքին է նաեւ բարերարի եղբայրը, ըստ որի՝ վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է մոտավորապես 1,5 մլն դոլար: Տեղեկացանք նաեւ, որ բարերարը մոտ 10 տարի առաջ էլ նորոգել էր Գանձասարի վանական համալիրը եւ այնտեղ տանող ճանապարհը, իսկ պարսպի նորոգման վերաբերյալ իր ցանկության մասին էլ ամիսներ առաջ էր դիմել Արցախի հոգեւոր թեմի առաջնորդին, վերջինս էլ նամակը փոխանցել էր զբոսաշրջության վարչությանը, որպեսզի նրանք, որպես իրավասու մարմին, որոշում կայացնեն: ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ |
| http://www.aravot.am/am/articles/entertainment/95615/view |
Подписаться на:
Сообщения (Atom)


