среда, 24 ноября 2010 г.

«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ»՝ «ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ»





Մանկական «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթի հաղթող, Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանի հետ բեմում ելույթ ունեցողները «Կյանքի խոսք» եկեղեցուն կից գործող «Լայֆ» պարային համույթի մանկական խմբի երեխաներն էին: «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ Արթուր Սիմոնյանը facebook-ի իր էջում ու իր բլոգում Վլադիմիրից առավել շնորհավորում ու «մեծարում» է «Լայֆին»: Ա. Սիմոնյանը «Մեր երեխաները՝ «Եվրատեսիլի» հաղթողի հետ նույն բեմում» վերնագրի տակ գրում է. «Ինձ համար կրկնակի ուրախալի էր, որովհետեւ մեր պատանի երգչի հետ միասին «Եվրատեսիլի» բեմում էր գտնվում «Կյանքի խոսք» եկեղեցուն կից գործող «Լայֆ» պարային համույթի մանկական խումբը: Նրանք աղոթում եւ հավատում էին իրենց հաղթանակին: Սա նրանց առաջին լուրջ ձեռքբերումն էր միջազգային ասպարեզում...»:

Ե. ՀԱԿՈԲՅԱՆ
http://www.aravot.am/am/articles/culture/85907/view

пятница, 19 ноября 2010 г.

Schumann Piano Quartet in E flat Major - IV movement

Հայ ոստիկանների աչքին «էմո»-ներ են երեւացել



Երեւանում ոստիկանների կողմից բերման ենթարկված երիտասարդ աղջիկներից մեկը, ում ոստիկանության բաժին էին տարել նրա համար, որ, իբր, նա «էմո» է, հայտարարել է, որ ոչ մի կապ չունի այդ երիտասարդական ենթամշակույթի հետ:
«Ես «էմո» չեմ, «հիպպի» չեմ, «գոտ» չեմ եւ ընդհանրապես, ոչ մի առնչություն չունեմ նման շարժումների հետ»,- նշել է նա: Աղջիկը, որը տեսքից 14-15 տարեկան է, չցանկացավ հայտնել իր անունը: Նա հայտարարեց, որ իրեն եւս 5 աղջիկների եւ մեկ տղայի հետ, (վերջինս այդ պահին պատահաբար այդտեղով անցնելիս է եղել) բռնի ուժ կիրառելով տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին: Նրա խոսքով, իրենց ոստիկանությունում ճնշել են եւ պահել 3 ժամ, որից հետո ազատ են արձակել, այդպես էլ որեւէ բացատրություն չտալով: Ձերբակալված աղջիկները եղել են 14-21 տարեկան: Տղայի տարիքը չի նշվում:

Նշենք, որ ոստիկանության տվյալներով, աղջիկներին բերման են ենթարկել հերթապահ ոստիկանները, քանի որ «նրանցից մեկի մոտ սուր կտրող-ծակող առարկա են գտել»: Իրավապահների տվյալներով, հետագայում աղջիկների մոտ եւս մի առարկա են գտել: Ոստիկանները պնդում են, որ երիտասարդներին բաժին են տարել, որպեսզի պարզեն նրանց ինքնությունը:

Հատկանշական է, որ օրերս հայկական լրատվամիջոցները տեղեկություն էին հաղորդել, որ ոստիկանությունը սկսել է հատուկ ուշադրություն հատկացնել «էմո» շարժմանը: Այդուհանդերձ, քանի որ Հայաստանի ոստիկանությունում, ակնհայտորեն, չգիտեն, թե ինչ բան է «էմո»-ն, պատկերացում չունեն տարբեր տեսակի ենթամշակույթների, երիտասարդական ոչ օրդինար շարժումների եւ այլնի մասին, սկսել են «որսալ» բոլոր նրանց, ովքեր իրենց կարծիքով, տարբերվում են «ընդունված նորմերից»: Իսկ թե որոնք են ոստիկանների տեսանկյունից «ընդունված նորմերը», դա էլ միայն իրենք գիտեն:
news.am