
Գիտնականները պարզել են, որ ինչպես հերոինն է արյան միջոցով շատ արագ անցնում ուղեղ եւ վերածվում մորֆիի մոլեկուլների՝ առաջացնելով նեյրոնների էլեկտրամագնիսային գրգռում, գրեթե նույնը տեղի է ունենում սեքսով զբաղվելու ժամանակ: Հերոինից՝ նյարդային բջիջների զանգվածային մահացումներից խուսափելու համար օրգանիզմը սկսում է արտադրել էնդոմորֆիների՝ «հաճույքի հորմոնների» մեծ քանակություն: Ինչպես հայտնի է, «հաճույքի հորմոններն» առաջացնում են թուլացում: Ըստ գիտնականների, ինչպես մի քանի անգամ հերոին օգտագործելն է հանգեցնում կախվածության, այնպես էլ սեքսով զբաղվելը: Պարզվում է, մարդը երրորդ անգամ հերոին թմրանյութ օգտագործելիս է ընկնում կախվածության մեջ՝ «սեքսի քաղց» սկսում է զգալ՝ միայն երկրորդ անգամ դրանով զբաղվելուց հետո:
Չնայած որեւէ բանից կախվածություն ունենալը բացասաբար է անդրադառնում մարդու առողջությանը, բայց, շարունակելով հետազոտությունը, գիտնականների խումբը եկել է այն եզրահանգման, որ ավելի լավ է կախվածության մեջ լինել սեքսից, քան թմրանյութերից: Ինչպես հայտնի է, գրեթե բոլոր երկրներում էլ, այդ թվում նաեւ Հայաստանում, առանց բժշկի նշանակման արգելվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ այլ նյութեր օգտագործելը, վաճառելը, տարածելը եւ այլն: Ու քանի որ դեռեւս ոչ մի տեղ սեքսով զբաղվելը չի կարգավորվում օրենքով, ըստ գիտնականների, պետք է օգտվել ընձեռված անսահմանափակ հնարավորությունից:
Комментариев нет:
Отправить комментарий