


«Հայուհիներն իրենց սիրուն մռութը փչացնում են սխալ սանրվածքների ու մազերի վառվռուն գույների պատճառով: Միայն Հայաստանի աղջիկներն են, որ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո վազում են մազերը ներկելու: Ու հիմնականում առանց հասկանալու, եւ ցավոք չկա մեկը, որ նրանց բացատրի, որ պարտադիր չէ 16-17 տարեկան աղջնակը մազերը ներկի: Եվրոպական ոչ մի երկրում նման բան չկա: Այստեղ աղջիկներին թվում է, թե մազերը ներկելով՝ մոդայիկ են դառնում, բայց հիասթափեցնելով պիտի ասեմ, որ մազ ներկելով՝ ժամանակակցի, գլամուրային կերպար չի ստեղծվում: Եվրոպացիները միշտ ձգտում են այնպես անել, որ իրենց արտաքինի հետ կապված ամեն ինչ բնական լինի, հայերը՝ հակառակը:


Հայուհիների միայն աչքերն արդեն ամեն ինչ ասում են նրանց գեղեցկության մասին: Պարզ է, որ յուրաքանչյուր կին, աղջիկ պետք է միշտ խնամված, հարդարված մազեր ունենա, բայց խնամված, հարդարված մազերը չի ենթադրում մի քանի գույնի ներկած ու բարձր սանրվածքներ արած գլուխներ»: Մեր զրուցակիցը հումորով պատմեց, որ առավոտյան թիվ 82 երթուղային տաքսի նստելիս, որում հիմնականում ուսանողներ են եղել, տպավորություն է ստացել, որ երթուղայինը հարսանքավորների է տեղափոխում. «Եթե ես հայ չլինեի կամ ծանոթ չլինեի հայկական սովորույթներին, կմտածեի, որ երթուղային տաքսիում գտնվողները հարսանեկան արարողության են շտապում: Ախր մեր աղջիկները ոչ միայն սխալ սանրվածքներ են անում, այլեւ շատ անխղճորեն դիմահարդարվում են. նրանց նայելով մտածում ես՝ երեւի այս աղջիկը իր կյանքում առաջին ու վերջին անգամ է դիմահարդարվել:alt=""id="BLOGGER_PHOTO_ID_5517957159596420450" />

Կարենի փոխանցմամբ, անկախ այն բանից, թե որ սանրվածքը կամ գույնն է նորաձեւ, մազերի մուգ երանգները միշտ շարունակում են մնալ իրենց բարձր դիրքերում: Այս աշնանը եւս սեւը, դրա երանգներն ու մուգ շագանակագույնը կլինեն ամենանորաձեւը: Իսկ ինչ վերաբերում է սանրվածքներին, ապա ըստ Կարենի, ամենանորաձեւը երկար մազերն են:
Ե. ՀԱԿՈԲՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий