Փետրվարի 14-ին աշխարհում նշվում է սիրահարների հովանավոր Սուրբ Վալենտինի օրը: 269 թվականին այս օրը գլխատվել է սիրահարներին գաղտնի պսակադրող Վալենտինը: Ամուսնությունների արգելքը, համաձայն որոշ պատմությունների, դրվել էր իմպերատորի կողմից բանակը հզորացնելու նպատակով: Լեգենդի համաձայն` Վալենտինը կյանքի վերջին օրերին սիրահարված է եղել բանտապահի կույր աղջկան եւ իր սիրով ու Աստծու անունով առողջացրել նրան: Մահից առաջ Վալենտինը աղջկան նամակ է գրել` ավարտելով «քո Վալենտին» բառերով: Փետրվարի 14-ը` Վալենտինի կախաղան բարձրացման օրը, այդուհետ հռչակվել է որպես Սուրբ Վալենտինի օրը, եւ մինչեւ հիմա այսօր բոլոր սիրահարներն իրար սիրային բացիկներ են ուղարկում: Հայ եկեղեցին չի ընդունում Սուրբ Վալենտինը եւ հորդորում է մեր երիտասարդներին որպես սիրո տոն նշել Սուրբ Սարգսի օրը: Սակայն դեռեւս մեր երիտասարդների համար ավելի ընկալելի է Սուրբ Վալենտինը:
Комментариев нет:
Отправить комментарий