пятница, 17 сентября 2010 г.

ԱԶԱՏՎԵՔ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆՆԵՐԻՆ ԲՆՈՐՈՇ ՍԱՆՐՎԱԾՔՆԵՐԻՑ

Խորհուրդ է տալիս վարսահարդարը



«Հայուհիներն իրենց սիրուն մռութը փչացնում են սխալ սանրվածքների ու մազերի վառվռուն գույների պատճառով: Միայն Հայաստանի աղջիկներն են, որ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո վազում են մազերը ներկելու: Ու հիմնականում առանց հասկանալու, եւ ցավոք չկա մեկը, որ նրանց բացատրի, որ պարտադիր չէ 16-17 տարեկան աղջնակը մազերը ներկի: Եվրոպական ոչ մի երկրում նման բան չկա: Այստեղ աղջիկներին թվում է, թե մազերը ներկելով՝ մոդայիկ են դառնում, բայց հիասթափեցնելով պիտի ասեմ, որ մազ ներկելով՝ ժամանակակցի, գլամուրային կերպար չի ստեղծվում: Եվրոպացիները միշտ ձգտում են այնպես անել, որ իրենց արտաքինի հետ կապված ամեն ինչ բնական լինի, հայերը՝ հակառակը:«Մի խնդիր էլ կա. ծիծաղելի է, բայց փաստ՝ հայուհիներն այդպես էլ չհասկացան, որ տոնական սանրվածքներով դասի չեն գնում: 6 տարի Հայաստանում չէի եղել, վերադառնալիս կարծում էի, որ այդ երեւույթը վերացած կլինի, բայց պարզվեց՝ ոչ: Մեր սիրելի աղջիկներ, ձեզ ավելի հարմարավետ զգացեք, արձակեք ձեր ձիգ կապած մազերը, ազատվեք առաջին տիկիններին բնորոշ սանրվածքներից,- խորհուրդ է տալիս Կարենն ու հավելում,- հայ աղջիկներ, դուք առանց ավելորդ միլիրովկաների ու բադրջանաժանգագույն երանգների էլ սիրուն եք, պետք չէ աղավաղել ի վերուստ տրված գեղեցկությունը, որը բնորոշ է միայն հայերին:
Հայուհիների միայն աչքերն արդեն ամեն ինչ ասում են նրանց գեղեցկության մասին: Պարզ է, որ յուրաքանչյուր կին, աղջիկ պետք է միշտ խնամված, հարդարված մազեր ունենա, բայց խնամված, հարդարված մազերը չի ենթադրում մի քանի գույնի ներկած ու բարձր սանրվածքներ արած գլուխներ»: Մեր զրուցակիցը հումորով պատմեց, որ առավոտյան թիվ 82 երթուղային տաքսի նստելիս, որում հիմնականում ուսանողներ են եղել, տպավորություն է ստացել, որ երթուղայինը հարսանքավորների է տեղափոխում. «Եթե ես հայ չլինեի կամ ծանոթ չլինեի հայկական սովորույթներին, կմտածեի, որ երթուղային տաքսիում գտնվողները հարսանեկան արարողության են շտապում: Ախր մեր աղջիկները ոչ միայն սխալ սանրվածքներ են անում, այլեւ շատ անխղճորեն դիմահարդարվում են. նրանց նայելով մտածում ես՝ երեւի այս աղջիկը իր կյանքում առաջին ու վերջին անգամ է դիմահարդարվել:alt=""id="BLOGGER_PHOTO_ID_5517957159596420450" />
Հարգելի հայուհիներ, աշխարհի վերջը չի եկել: Ձեզ թեթեւ պահեք: Դիմահարդարվեք, բայց ամեն ինչ չափի մեջ արեք: Շատ ներկվելով չեք գեղեցկանում, այդպես քող եք փռում ձեր գեղեցկության վրա: Դուք ձեր բախտին քար եք գցում...»: Կարենը նաեւ նշեց, որ մազերի հետ կապված՝ հայուհիների թույլ տված սխալների հարցում իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ վարսահարդարները:
Կարենի փոխանցմամբ, անկախ այն բանից, թե որ սանրվածքը կամ գույնն է նորաձեւ, մազերի մուգ երանգները միշտ շարունակում են մնալ իրենց բարձր դիրքերում: Այս աշնանը եւս սեւը, դրա երանգներն ու մուգ շագանակագույնը կլինեն ամենանորաձեւը: Իսկ ինչ վերաբերում է սանրվածքներին, ապա ըստ Կարենի, ամենանորաձեւը երկար մազերն են:

Ե. ՀԱԿՈԲՅԱՆ

Vika Antonova - Kacheli

Dean Martin Sway

A Fistful Of Dollars - 01 - Titoli (Ennio Morricone)

четверг, 16 сентября 2010 г.

ԵՐԵԽԱՆ ԱՊԱՌԻԿՈՎ ՏՐՎՈՂ ԱՊՐԱՆՔ ՉԷ

Ըստ հոգեբանի՝ հայ որբերին պետք է աչքի լույսի պես պահել





«Երեխայի որդեգրումը բարդ գործընթաց է, եւ այն միայն թղթաբանությամբ չի պայմանավորված: Այսինքն՝ երեխա որդեգրելու համար դիմում գրել, անձը հաստատող եւ այլ փաստաթղթեր ներկայացնել, բնութագիր՝ տրված վստահություն վայելող անձանց, կազմակերպությունների կողմից եւ այլն՝ շատ քիչ է: Սա ընդամենը փաստաթղթային հատվածն է, որն իրականում երեխա որդեգրելու գործընթացի կարեւորության միայն 30%-ն է կազմում, մնացած 70%-ը հոգեբանական է: Այսինքն՝ որդեգրողը նախ մի քանի ամիս պետք է հոգեբանորեն պատրաստվի այդ լուրջ գործընթացին, հետո նոր սկսի փաստաթղթերը դասավորել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց մանկական հոգեբան Անահիտ Գրիգորյանը, որի մեկնաբանմամբ՝ հայերը որդեգրման մեխանիզմներին լավ չեն տիրապետում:

«Երեխան իր չէ, որ գնես, երեխան ապառիկով տրվող ապրանք չէ, որ փաստաթղթերը դասավորես՝ գնաս տուն բերես: Երեխա որդեգրողների համար 180 աստիճանով փոխվում է կյանքի ամբողջ ընթացքը: Հատկապես այն որդեգրողների, որոնք ի վիճակի չեն եղել երեխա ունենալ: Յուրաքանչյուր ընտանիքի համար երեխան լույս է, իսկ որդեգրված երեխան առավել եւս, որովհետեւ նա հիմնականում ավելի քան սպասված ու ցանկալի է լինում՝ հասկանալի պատճառներով»,- նշում է Ա. Գրիգորյանը:

Մեր զրուցակցի ձեւակերպմամբ՝ ինքը չի կարողանում ընդունել այն հանգամանքը, որ երբեմն հայ երեխաներին որդեգրում են օտարերկրյա քաղաքացիները: Ըստ նրա՝ մեր օրենսդիրներն այս առումով պետք է «Որդեգրման մասին» օրենքում փոփոխություն մտցնեն, արգելեն օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխա որդեգրելու, Հայաստանից տանելու փաստը. «Առանց այդ էլ քիչ ենք: Հայ որբ երեխաներին պետք է աչքի լույսի պես պահենք եւ ոչ թե գլխներիցս ազատելու համար օտարերկրացիներին լավություն անենք: Ես դատապարտում եմ այն մանկատներին, որոնք թույլ են տալիս, որ իրենց հարկի տակ ապրող մանկիկներին օտարերկրացին որդեգրի: Եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետության օրենքը դա թույլ է տալիս, թող մանկատան տնօրենը ինչ-ինչ պատճառներ հորինի, որ նման գործընթացները չիրականացվեն: Չէ՞ որ այդ ամենը նաեւ մանկատան տնօրենից է կախված: Գործի բերումով շատ հայաստանցի ամուսինների հետ եմ շփվել, որոնք ամեն ինչ պատրաստել են որդեգրման համար, բայց վերջին պահին հենց մանկատան տնօրենը մի անհեթեթ պատճառով մերժել է նրանց: Եթե կարողանում են այդպես վարվել հայաստանցիների հետ, ապա չեմ կարծում, թե վախենան կամ չկարողանան մերժել օտարերկրացիներին: Օրինակ, իմ տվյալներով, անցյալ տարի օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրվել է 14-16 երեխա, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից»: Ա. Գրիգորյանը կողմ է հայաստանցիների կողմից հայ որբերի որդեգրմանը: Նա կարծում է, որ երեխան անպայման պետք է ընտանիքում մեծանա, զգա ծնողական խնամքն ու քնքշանքը: Ըստ նրա՝ «իսկական ծնողը նա է, ով մեծացնում է երեխային, այլ ոչ թե նա, որը ծնում ու փողոցում է թողնում նորածնին»:

Հոգեբանը նշում է, որ որդեգրված երեխաների հետ պետք է շատ ավելի զգույշ լինել, որովհետեւ նրանք ընտանիք տեղափոխվելիս լուրջ հոգեբանական փոփոխություն են ապրում: Որդեգրված երեխայի եւ որդեգրողների հետ ժամանակ առ ժամանակ պետք է հոգեբան շփվի, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն էլ նոր իրավիճակին հարմարվելու խնդիր ունի: «Ինչպես նշեցի, նախ որդեգրողները պետք է լավ պատրաստվեն իրենց ընտանիքում նոր անդամի հայտնվելու փաստին, նաեւ երեխային պետք է պատրաստել կյանքի լուրջ փոփոխությանը: Այդ ամենը պետք է շատ նուրբ արվի: Երեխային չպետք է շտապեցնել: Եվ անպայման պետք է հաշվի նստել երեխայի կարծիքի հետ՝ ուզո՞ւմ է, որ տվյալ անձինք իրեն որդեգրեն, թե՞ ոչ: Եթե առաջին հայացքից երեխան հավանում է ապագա ծնողներին, դա գործը ինչ-որ չափով հեշտացնում է, իսկ եթե՝ ոչ, ապա չպետք է կտուկ քայլերի դիմել, այստեղ ժամանակի խնդիր կա, պետք է այնքան սպասել, մինչեւ երեխան համակերպվի այն մտքին, որ նոր ծնողներ է ունենալու: Իսկ որդեգրողներն էլ, եթե բախվում են իրենց հավանած երեխայի կողմից մերժված լինելու խնդրին, բնականաբար՝ սթրես են ապրում, սակայն ոչ մի դեպքում չի կարելի գործի դնել սկզբունքներն ու հիասթափություն ապրած վիճակով որդեգրումն իրականացնել. այս դեպքում ոչ երեխան, ոչ էլ նոր ծնողները մեկ հարկի տակ ապրելով՝ անկեղծ փոխհարաբերությունների մեջ չեն լինի»,- հավելեց հոգեբանը:


ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ