Հյուսիսային պողոտան՝ վճարովի պողոտաԲեյրութահայ Հակոբն էլ նեղվել էր, որովհետեւ Համահայկական խաղերի ժամանակ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում իրենից մեկ շիշ «Կոկա-կոլայի» համար 1000 դրամ էին վերցրել՝ «հետո, երբ մտա սուպերմարկետ՝ տեսա, որ այդ «կոլան» ընդամենը 250 դրամ է. շատ վիրավորվեցի: Ինչպես կարելի է մարդուն այդպես խաբել: Բոլորից կսպասեի, բացի հայերից, սեփական ազգից»: Լիբանանից ժամանած Պողոսին էլ Հյուսիսային պողոտայում էին խաբել, ասելով, որ այնտեղ տեղադրված նստարանները վճարով են. «Ահագին զբոսնելուց հետո հոգնեցինք, 5-6 հոգով էինք, տեսանք մի նստարան ազատվեց, արագ մոտեցանք, որ նստենք, քանի դեռ ուրիշները չէին նստել: 2 րոպե չէր անցել, մեկ էլ մեզ մոտեցավ մի երիտասարդ ու ասաց, որ պիտի վճարենք՝ 1 ժամվա համար 3000 դրամ: Մենք էլ քանի որ լսել էինք, գիտեինք, որ Երեւանի Հյուսիսային պողոտան համարվում է հարուստների պողոտա, այնտեղ ամեն ինչ՝ խանութները, սրճարանները թանկ են, մտածեցինք, որ նստարաններն էլ վճարովի են, հավատացինք ու վճարեցինք: Որոշ ժամանակ անց, երբ մեզ միացան մեր հայաստանցի ընկերները, տեղեկանալով, որ վճարել ենք նստելատեղերի համար, ծիծաղեցին մեզ վրա, ասելով, որ նման բան չկա ու չի էլ եղել: Քիչ է մնում մեր շնչած օդի համար էլ վճարենք. չենք զարմանա, որ մի օր էլ այդպես ասեն»,- ասում է Պողոսը ու հավելում, որ իրեն խաբել է նաեւ տաքսու վարորդը, որը Թումանյան փողոցից Էջմիածին տանելու համար 10 000 դրամ է վերցրել: Տղաները դժգոհեցին, որ իրենց խաբել են նաեւ Սեւանում. նախ երիտասարդներին զարմացրել է այն փաստը, որ լճի ափին մի քանի ժամ անցկացնելու համար պետք է վճարել, որովհետեւ իրենք նման բան ուրիշ ոչ մի երկրում չեն տեսել, եւ հետո այն, որ մի ցելոֆանապատ տաղավարի համար 20 000 դրամ են տվել: Մեր խաբված հայրենակիցները դժգոհեցին նաեւ երեւանյան ամենահայտնի ու մեծ սուպերմարկետների ցանցերից. «Խանութից դուրս գալուց հետո կտրոնի վրա հայտնաբերում ես ապրանքների անուններ, որոնք իրականում քո զամբյուղի մեջ չկան: Սուպերմարկետների դրամարկղերի մոտ կանգնած գեղեցկադեմ հայուհիներն աճպարարի պես ինչ-որ թվեր են հաշվում ու մինչ դու տարվում ես նրանց աչքերի գեղեցկությամբ, հայուհիները քեզ այնպես են կողոպտում, որ չես էլ նկատում»,- ավելացնում է Հակոբը, որը մտադրվել է Հայաստանից իր հետ, իր խոսքով ասած, մի «ճարպիկ աղջիկ» տանել: Տղաները կես կատակ-կես լուրջ ասացին, որ զարմանում են, թե ինչպես կարելի է այսքան խելացի ու ճարպիկ լինելով հանդերձ՝ թալանել սեփական ազգին. «Մեր գրպանները հմտորեն դատարկելու փոխարեն, մեզ լավ վերաբերվեք, որ էլի Հայաստան գալու ցանկություն ունենանք: Անգամ գյուղացի տատիկներն են մեզ խաբում՝ 5 լավաշի համար 2000 դրամ վերցնում, կամ եփած եգիպտացորենի մեկ հատը 500 դրամ վաճառում: Ախր շատ դաժան է»,- եզրափակեց Աբգարը: |
| ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ |
понедельник, 22 августа 2011 г.
Եթե «շորտիկով» ես՝ ուրեմն սփյուռքահայ ես
четверг, 18 августа 2011 г.
ԱՌԱՆՑ ՄԱՐԶԱԿՈՇԻԿՆԵՐԻ
| Համահայկական խաղերին մասնակից Երեւանի հավաքականի որոշ թենիսիստուհիներ ստիպված են եղել խաղերի բացմանը մասնակցել առանց համապատասխան մարզակոշիկների, որոնք պատվիրվել էին հատուկ Համահայկական խաղերի մասնակիցների համար: «Առավոտի» հետ զրույցում 15-ամյա թենիսիստուհիներից մեկը (անունը չենք հրապարակում նրա խնդրանքով) նեղսրտեց, ասելով, որ իրենցից 500-ական դրամ են պահանջել, որպեսզի 42 համարի փոխարեն, իրենց ոտքի չափսին համապատասխան մարզակոշիկ տան. այնինչ, ոչ միայն մարզակոշիկները, այլեւ հատուկ պատվիրված հագուստը, որոնք տրվել են Համահայկական խաղերի մասնակիցներին, պետք է համապատասխաներ նրանց չափսերին: |
| Ե. Հ. |
четверг, 11 августа 2011 г.
вторник, 9 августа 2011 г.
воскресенье, 7 августа 2011 г.
пятница, 5 августа 2011 г.
Աաղջիկներին կարգելի կարճ շրջազգեստներով փողոց դուրս գալ
Սանկտ Պետերբուրգում, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին մոտ ժամանակներս կարող է արգելվել դուրս գալ փողոց, մտնել խանության և այցելել հասարակական այլ վայրեր շատ կարճ շրջազգեստներով, կիսավարտիքներով, ինչպես նաև շատ բաց վերնազգեստներով: Նման հայտարարություն արել է Ս.Պետերբուրգի արձանագրային վարչության պետ Իվան Արցիշեվսկին: Գեղեցկուհիների նկատմամբ արգելքի կիրառումը դեռևս քննարկման փուլում է:
четверг, 4 августа 2011 г.
Թուրքիայում՝ առանց քաղաքականության
Հայկական մթնոլորտ թուրքական քաղաքում՝ «Միսս 7 մայրցամաքի» շրջանակներում ![]() Մեր զրուցակիցը նշեց, որ «Միսս 7 մայրցամաք» գեղեցկության եւ նորաձեւության միջազգային մրցույթ-փառատոնում այս տարի Հայաստանը ներկայացնելու է «Հայաստանի արքայադուստր-2010» գեղեցկության մրցույթի հաղթող, Չեխիայում «Princess of The World-2010»-ի մրցանակակիր («Հ1»-ի սերիալային հերոս «Աննա» հեռուստասերիալում Լիզայի դերակատար) Արեւիկ Գեւորգյանը, մրցույթին մասնակցելու համար դիմել է 30 երկիր: Ա. Խաչատրյանն ասաց. «Միսս 7 մայրցամաքի» վերաբերյալ արձագանքները բավականին մեծ են, ու քանի որ տարբեր երկրներից մասնակից աղջիկները մասնակցել են մի շարք միջազգային մրցույթ-փառատոների, այս մրցույթի հրավերը ստանալուն պես վստահել են ինձ: Ասեմ նաեւ, որ գնալով ավելանում է մրցույթին մասնակցել ցանկացողների թիվը, սակայն ես աշխատում եմ ոչ թե քանակի, այլ որակի վրա: Ընտրում եմ շատ գեղեցիկ ու պրոֆեսիոնալ աղջիկների: Այն գեղեցկության եւ նորաձեւության մրցույթ է, հետեւաբար հաշվի է առնվում ոչ միայն աղջիկների արտաքին գեղեցկությունը, այլեւ կեցվածքը, տաղանդը: Ու, ի տարբերություն մյուս մրցույթների, մեծ ուշադրություն է դարձվում նաեւ աղջկա ինտելեկտի վրա: Մասնակից աղջիկները բոլորն էլ լավ պատրաստված են, բարձրագույն, նույնիսկ կրկնակի համալսարանական կրթությամբ: Ի դեպ, անցյալ տարի էլ Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգան է անցկացվել Թուրքիայում, այս տարի կանցկացվի Հայաստանում: «Միսս 7 մայրցամաքը» կայանալու է Բոդրումում, որովհետեւ այնտեղ շատ լավ պայմաններ են առաջարկում: Հյուրանոցը բարձրակարգ է, կա ծով, նավ, Սուրբ Մարիամ եկեղեցին եւ այլն, ու ոչ մի քաղաքականություն: Ես այն կարծիքին եմ, որ միջազգային մրցույթը պարտադիր չէ մշտապես անցկացնել նույն երկրում, հակառակը՝ անհրաժեշտ է տարածել այն ամբողջ աշխարհում»,- ավելացրեց Ա. Խաչատրյանը, հավելելով, որ մրցույթում տիրում է բարեկամական մթնոլորտ, բոլոր աղջիկները, ի տարբերություն մյուս մրցույթների, պարգեւատրվում են վկայականներով, տիտղոսներով, մրցանակներով: Ա. Խաչատրյանը նաեւ հայտնեց, որ մրցութը Բորդումում անցկացնելուց բացի, նաեւ առաջարկներ է ստացել եվրոպական երկրներից, սակայն մերժել է, որովհետեւ խնդիրներ կան աղջիկների մուտքի վիզաների հետ կապված. «Եղել են մրցույթներ, որ բավականին մեծ թվով աղջիկներ կանգնել են այս խնդրի առաջ: Որոշեցի Բոդրումն ընտրել, որովհետեւ այնտեղ չկա ոչ մի քաղաքականություն, ճնշում: Մրցույթի կազմակերպիչը ես եմ, թելադրողը ես եմ, Գեւորգ Շադոյանի հայկական հագուստների ցուցադրում է լինելու, հնչելու է հայկական երաժշտություն, մի խոսքով՝ տիրելու է հայկական մթնոլորտ»: Նշենք, որ մոտ 100 միջազգային մրցույթ-փառատոն ներկայացնող Ա. Խաչատրյանը, որն արդեն 20 տարի է՝ ինչ անցկացնում է նաեւ մանկական գեղեցկության մրցույթ, հեղինակն ու հիմնադիրն է «Միսս եւ միստր աշխարհ» մրցույթ-փառատոնի՝ հայտնեց, որ «Միսս աշխարհի» հետ 5 տարի ձգվող դատական պրոցեսում հաղթել է ու ապացուցել, որ ինքն է այդ մրցույթի հիմնադիրը: | |||||
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
| |||||
Подписаться на:
Комментарии (Atom)
Հյուսիսային պողոտան՝ վճարովի պողոտա

