суббота, 8 октября 2011 г.

«ՑԱՆ-ՑԱՆ-ՑԱՆ, ՄԵՐ ՀԱՎԵՐԸ ԶԱՐԳԱՑԱՆ»…


Հիմնականում նման երգերով են ողողված երեւանյան ռեստորանները
Երեւանում գործող մոտ 400 ռեստորաններ միմյանցից շատ քիչ բանով են տարբերվում: Այդ տարբերություններն էլ հիմնականում պայմանավորված են գներով եւ այցելուների «որակով»: Իսկ, օրինակ, երաժշտական մասով գրեթե ամեն տեղ նույն տիպի երաժշտություն է հնչում. հայկական էստրադային, ժողովրդական, ռուսական էստրադա, շանսոն, արտասահմանյան տարբեր ոճերի հայտնի երգեր, բլյուզ, սական գերակշռում է ռաբիս երաժշտությունը: Գրեթե բոլոր ռեստորաններում էլ հնչում է կենդանի երաժշտություն ու բոլոր տեղերում էլ քեֆային տրամադրությունը ամրապնդվում է ռաբիսի շնորհիվ, անկախ այնտեղ հավաքված մասսայից: Նույնիսկ նրանք, ովքեր ռաբիսի հետ այնքան էլ սեր չունեն, խնջույքների ժամանակ իրենց երաժշտական նախասիրությունները ոչ ոք հաշվի չի առնում եւ ուզեն, թե չուզեն՝ պարում են (օրինակ՝ «Փարվանայում») Թաթուլի հանրահայտ «Ցան-ցան-ցան, մեր հավերը զարգացան» երգի տակ, Սպիտակցի Հայկոյի «Պառավ յարի» տակ, Արա Մարտիրոսյանի «Բալայի» եւ այլն:
Հարցումները ցույց տվեցին, որ ռաբիսն ամենից պահանջված երաժշտությունն է երեւանյան ռեստորաններում, ինչի վառ ապացույցը՝ քեֆերի ժամանակ այցելուների կողմից պատվիրված երգերն են:
5000-10 000 դրամի դիմաց ռաբիսի կատարողները երգում ու մարդկանց ուրախացնում են իրենց «զարգացած ու գրել-կարդալ իմացող հավերի», «my brother»-ների, «մինուճար բալեքի», «լվացք անողների», անգամ «քնքուշ երազների» մասին:
Զավեշտալի տեքստեր ունեցող երգերի շարանը լսելիս միայն ժպիտ է առաջանում, սակայն ժպտում ես ոչ թե լավ երգի համար, այլ անիմաստ շարադրված բառերի: Մեր ռեստորաններում ժողովրդական երգեր էլ են հաճախ հնչում, բայց դրանք հիմնականում պատվիրվում են արտասահմանից ժամանած հյուրերի համար. հաճախ հնչում է «Հորովելը», «Կաքավիկը», սակայն կոմիտասյան տրամադրությունը երկար չի պահպանվում, որովհետեւ այդ երգերին անմիջապես հաջորդում է, օրինակ, «Մուռկան»:
Հրազդանի կիրճում տեղակայված, Ջրվեժում, Պռոշյան փողոցում գտնվող եւ մնացած այլ ռեստորաններում որեւէ խնջույք կազմակերպելիս մեկ անձի համար հարկավոր է վճարել առնվազն 8000 դրամ (գները կախված են պատվիրված սննդից): Երաժշտական պատվերները սկսվում են 5000 դրամից: Դե, իսկ քեֆերի ժամանակ, խմիչքի ազդեցությունից ոգեւորված, «տաքացած» այցելուների կրակոցների համար վճարել պետք չէ, դրանք «օբյեկտի» հաշվին են, վերջում կմոտենան ներողություն կխնդրեն:
Երեւանյան ռեստորանները հիմնականում բոլորի համար էլ հասանելի են: Թեեւ մեկը մյուսից իր ոսկեզօծ ինտերիերով կամ դրանց տերերի անձի հանդեպ ունեցած հարգանքի չափով եւ հայտնի մարդկանց այցելությունների թվով է տարբերվում, բայց, այնուամենայնիվ, մատուցված երաժշտությունը ոչ ոքի մոտ էլ չի համապատասխանում ոչ անվանը, ոչ էլ շքեղությանը:
 

четверг, 6 октября 2011 г.

Չե՞ք ուզում տառապել գիրության բարդույթով


 
Զերծ մնացեք «fast food»-ներից ու ֆիզիկական պասիվ ապրելակերպ  վարելուց
Որոշակի վիրուսներով վարակվելը կարող է հավելյալ քաշի ձեռք բերման պատճառ հանդիսանալ՝ հավաստիացնում են Սան-Դիեգոյում Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները: Իսկ հայաստանցի մասնագետները վկայում են, որ ազգաբնակչությունը՝ մեծամասամբ գեղեցիկ սեռը, տառապում է գիրության բարդույթով: «Ակտիվ բժշկական համալիր» կենտրոնի հնգամյա հետազոտության արդյունքներով, որին մասնակցել են մայրաքաղաքի եւ բոլոր մարզերի 4300 դեռահասներ, հարցվածների մեկ վեցերորդը՝ գերակշռությամբ աղջիկներ, համարում է, որ իր մարմինն ավելորդ զանգված ունի. հետազոտության այս արդյունքներն օրերս ներկայացրեց «Արաբկիր» բժշկական համալիրի՝ Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը, ընդգծելով, որ աղջիկների շրջանում տարածված գիրության բարդույթը վերջիններիս սխալ առօրյայի հետեւանքն է: Պարզվում է, կազմվածքի հետ կապված բարդույթներ ունեն նաեւ տղաները, սակայն, ի տարբերություն աղջիկների, պատանիները տառապում են նիհար լինելու բարդույթով:
«Առավոտի» հետ զրույցում դիետոլոգ Մարիետա Հովհաննիսյանը նշեց, որ վերջին տարիներին կազմվածքի հետ կապված խնդիրներից սկսել են շատ բողոքել դեռահասները, երիտասարդ աղջիկները: Մ. Հովհաննիսյանը համոզված է, որ պատճառը ընդունած սխալ սնունդն է ու սխալ կազմակերպված առօրյան: «Դեռահասները, ուսանողները հիմնականում սնվում են «fast food»-ներով, ու ժամերով նստում դասերի, պարապմունքների, համակարգչի առջեւ. այս ամենը լիովին բավարար է, որպեսզի նույնիսկ ամենանիհար մարդը արագ ավելորդ կիլոգրամներ հավաքի: Մեր երիտասարդները օրվա ընթացքում շատ քիչ են քայլում, անգամ կես կանգառի համար տաքսի են պատվիրում, դա շատ վատ է, չնայած նրանք էլ մեղավոր չեն, ժամանակի խնդիր են ունենում, չեն հասցնում: Դպրոցից՝ պարապմունքի, պարապմունքից մեկ այլ պարապմունքի են վազում, օրվա վերջում էլ հոգնած գնում տուն՝ մայրիկների պատրաստած բարձր կալորիականությամբ սնունդն ընդունում ու նստում են համակարգչի առջեւ՝ պարապելու. զբոսնելու, մաքուր օդ շնչելու ժամանակ չեն ունենում, ինչը շատ կարեւոր է օրգանիզմի համար: Ստացվում է այնպես, որ ամբողջ օրը սենյակային ջերմաստիճանի մեջ են լինում»,- ասաց Մ. Հովհաննիսյանը, հավելելով, որ ամբողջ աշխարհում ընդհանրապես վերջին 30 տարիներին ճարպակալումը երեխաների շրջանում եռակի աճել է: 
Դիետոլոգի փոխանցմամբ՝ հավելյալ քաշ չհավաքելու եւ չճարպակալելու համար չպետք է ֆիզիկական պասիվ ապրելակերպ վարել, բարձր կալորիականությամբ սնունդ ընդունել (այդ թվում՝ «fast food»), պետք է զերծ մնալ զովացուցիչ ըմպելիքների կանոնավոր օգտագործումից, ալկոհոլի չարաշահումից:
«Աշխատեք սննդի կալորիականությունը պակասեցնել 30-40%-ով, հասցնել այն 1800 կկալ-ի, զգալի չափով սահմանափակել հացի, խմորեղենի, քաղցրավենիքի ընդունումը: Սննդում սահմանափակեք ածխաջրատների քանակությունը, կերակրի աղի օգտագործումը: Ձեր սննդակարգում ավելացրեք ցածր կալորիականությամբ սննդամթերքների՝ բանջարեղենի, մրգերի քանակությունը: Երեկոյան ժամը 19-ից հետո բացարձակապես հեռու մնացեք սննդի ընդունումից»,- հավելեց Մ. Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ ավելորդ քաշ չհավաքելու, ճարպակալումից խուսափելու եւ գիրության բարդույթով չտառապելու համար անհրաժեշտ է, որ ծնողները երեխայի սննդակարգին հետեւեն մանկուց:
 

понедельник, 3 октября 2011 г.

:)


Хочу изменить жене

Пишет Алексей: «Не дает покоя ее прошлое».

Пишет Алексей: «Мне 27 лет. У меня до жены не было секса с другими девушками. Проблем с общением не было, встречался с девушками, близкие отношения были, в общем, как у всех, только секса не было. С будущей женой на начальном этапе общения был разговор о бывших, и она рассказала, что у нее до меня было четыре сексуальных партнера. Мы живем восемь лет, и проблем по этому поводу не было. 
А недавно меня резко начало это беспокоить. Постоянно в голову лезет, надумываю себе сам, накручиваю себя. Я ее упрекаю, она злится. Я понимаю, что это было до меня, что ничего нельзя поменять, но ничего не могу поделать. Иногда мне кажется, что я злюсь на себя, а на нее перекладываю свои проблемы. Раньше я думал, что поступал правильно в молодости, а теперь мне кажется, что нужно было «гулять пока молодой». Иногда хочется изменить жене, чтобы не думать об этом, но не уверен, что это поможет, и я по-прежнему очень люблю свою жену». 

Отвечает психолог Glamour.ru Татьяна Капитова: «Мне кажется, вы очень наблюдательны и верно определили, что злость на жену — отражение ваших чувств по отношению к самому себе. Очевидно, вам все-таки хотелось «погулять» в молодости, но вы не позволяли себе переходить грань между платоническими отношениями и сексом. Видимо, у вас были на это свои причины, которые в то время казались достаточно важными. Но со временем ценности претерпевают изменения, и теперь вы смотрите на себя прежнего с недовольством и осуждением, вам кажется, что время было упущено зря. А ваша супруга приобрела некоторый сексуальный опыт до брака и стала своего рода конкуренткой, обошедшей вас. Возможно, это усугубляется еще и тем, что даже в современной культуре сохраняется представление о мужчине как об успешном ловеласе и о скромной послушной женщине; в вашей семье получается наоборот. Естественно, это вызывает ревность и зависть, вы сердитесь на жену и мечтаете изменить ей, чтобы «сравнять счет». 
В самих фантазиях о супружеской неверности нет ничего предосудительного, но подумайте о том, как это согласуется с вашими жизненными ценностями и установками, как будет выглядеть ваш брак, если вы решитесь обмануть любимую женщину. Вы пишете о том, что лишь недавно начали беспокоиться по поводу прежних партнеров жены, и это может послужить зацепкой в поисках причин вашего поведения. Следует обратить внимание на тот период жизни, когда вы внезапно стали тревожиться и злиться на жену. Что происходило с вами в это время? Как складывались отношения с женой? Возможно, был некий эпизод, который показался не слишком значительным, но произвел сильное впечатление: например, встреча со старым другом, хвастающим своими любовными похождениями, или просмотр фильма, герой которого был опытным любовником… Изучите себя, свои скрытые желания, и вы наверняка сумеете понять истинные мотивы внезапной перемены отношения к прошлому жены».

В Баку армянских боксеров забросали камнями





В Баку армянских боксеров забросали камнями
Баку, Октябрь 02 (Новый Регион, Павел Никоненко) – Во время проходящего в Баку чемпионата мира по боксу разразился крупный скандал. На армянских боксеров, принимавших участие в первенстве, совершено нападение, сообщает «Новый Регион» со ссылкой на киевское информагентство «Фраза».
Информацию, первоначально распространенную некоторыми азербайджанскими СМИ, в интервью агентству Panorama.am подтвердил руководитель армянской спортивной делегации Дереник Габриелян. По данным бакинских СМИ, активисты так называемой «Организации освобождения Карабаха», проникнув в спортивный комплекс имени Гейдара Алиева, начали забрасывать камнями армянских спортсменов.
Дождавшись выхода армянского боксера, они начали кричать «Армяне, убирайтесь», «Позор пригласившим», «Карабах или смерть», обрушив на ринг шквал камней. Соревнования были приостановлены, а армянский боксер, судейский состав и рефери на ринге покинули зал. По словам председателя ООК Акифа Наги, они несколько дней готовились к этой акции, цель которой – помешать участию армян в соревновании. «Если мы не будем услышаны, будут осуществлены более радикальные акции», – сказал он.
Между тем, известно, что Армения намерена принять участие в международном конкурсе Евровидение-2012, который пройдет в столице Азербайджана будущей весной, но для этого требует предоставить ей гарантии безопасности не только от азербайджанской стороны, но и от Союза европейских трансляторов.

«ԳՈՂԱՑԵԼ» ԵՆ ՄԵՐ ԴՈՆ ԿԻԽՈՏԻՆ

Ծրագիրը հետեւորդներ ունի
«Մարդիկ, մի՜ վախեցեք մի քիչ Դոն Կիխոտ լինելուց». այս կոչը մոտ մեկ տարի առաջ հնչեցրեց Վարդան Վարդանյանը, այն ուղղելով բոլորին եւ հայտարարելով, որ պատրաստվում է ուխտագնացության Մեծն Սերվանտեսի գերեզման: Վ. Վարդանյանը, որը «Դոն Կիխոտ» մարդասիրական հիմնադրամի հիմնադիր տնօրենն է, «Առավոտի» հետ զրույցում ներկայացնելով մանրամասներ, նշել էր, որ նպատակ ունի, ուխտագնացությունից բացի, սահմանել «Տարվա Դոն Կիխոտ» ամենամյա մրցանակ, աշխարհի խոշոր քաղաքներում կառուցել Դոն Կիխոտի արձանը եւ այլն: Այժմ Վ. Վարդանյանը դիմում է հայաստանաբնակ եւ սփյուռքում բնակվող հայրենակիցներին, համոզված լինելով, որ վերջիններս արժանվույնս կգնահատեն ներկայացվող ծրագիրը եւ հավաքական իմաստնությամբ կդրսեւորեն իրենց վերաբերմունքը:
Նրա խոսքերով՝ «Իմ նպատակն է դույզն-ինչ արգելակել համամարդկային եւ զուտ ազգային արժեքների այս գահավեժ անկման պրոցեսը, որ շատ-շատերիս համար աննկատելի, բայց համառ ու անշեղ տանում է մեզ դեպի փոխադարձ օտարացման եւ անտարբերության անդունդը: Մի վախեցեք թշնամիներից, նրանք կարող են միայն սպանել, մի վախեցեք բարեկամներից, նրանք կարող են միայն դավաճանել, վախեցեք անտարբերներից, քանի որ նրանց լուռ համաձայնությամբ են կատարվում բոլոր սպանություններն ու դավաճանությունները: Այս նպատակին էլ հետամուտ լինելով էր, որ հիմնեցի «Դոն Կիխոտ» մարդասիրական հիմնադրամը, համոզված լինելով, որ Մեծն Սերվանտեսի անմահ հերոսի՝ բոլոր ժամանակների ասպետ Դոն Կիխոտի լուսավոր կերպարի օգնությամբ մարդկանց հայացքը կարելի է ուղղորդել դեպի բարությունը, ազնվությունը, գթասրտությունը եւ այլն: Հիշեցնելով, որ այդ զգացումները կան, ապրում են շատ-շատերիս մեջ, բայց քնել են, մոռացության մատնվել՝ համատարած նյութապաշտության, հարստանալու, շորթելու, կուտակելու այս մրցավազքում: Ավելին՝ մեզանից շատերը սկսել են նույնիսկ ամաչել այդ զգացումներից, համարելով դրանք թուլություն կամ ծիծաղելի անհեթեթություն: Կարծում եմ, ավելի կործանարար բան ազգի, հասարակության համար՝ դժվար է հորինել»:
Հիմնադրամի գործունեության առանցքում դրված է բարի գործերի, ազնիվ ու անշահախնդիր արարքների խրախուսումը, մարդկանց մեջ վաղվա օրվա հանդեպ հույս առաջացնելը: «Հիմնադրամի նպատակների իրականացման նախապայմանը, մեր խորին համոզմամբ, հիմնադրամի ճանաչումն է միջազգային հանրության կողմից»,- ասում է Վ. Վարդանյանը՝ հավելելով, որ հիմնադրամին եւ նրա նպատակներին միջազգային ճանաչում տալու եւ հանճարի գերեզմանին խոնարհվելու նպատակով, պատրաստվում է իրականացնել թատերականացված ուխտագնացություն Մեծն Սերվանտեսի գերեզմանին, նվիրելով այն վեպի առաջին հրատարակության 400- ամյակին: Միջնադարյան ասպետական հանդերձանքով (Դոն Կիխոտը՝ ձի, իսկ Սանչո Պանսան՝ ավանակին հեծած), Երեւանից մինչեւ Մադրիդ, շուրջ 30 000 կմ, խումբը կանցնի եվրոպական բոլոր պետությունների մայրաքաղաքներով, ամբողջ ճանապարհին մարդկանց կոչ անելով՝ հանճարի գերեզմանը դարձնել սրբավայր՝ ուխտատեղի:
Վ. Վարդանյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ վրացիները «գողացել» են «մեր» Դոն Կիխոտին: Այսինքն՝ նախագիծը, որն իրականացնում է Վ. Վարդանյանը, սկսել են անել նաեւ վրացիները: «Մեր ծրագիրը արդեն ունի հետեւորդներ: Սույն թվականի օգոստոսի 6-ին Թբիլիսիի փողոցներում հայտնվել են երկու երիտասարդներ՝ Դոն Կիխոտի եւ Սանչո Պանսայի հանդերձանքով: Նրանք շրջել են քաղաքի փողոցներով, հայտարարել, որ Թբիլիսիում մնալու են 2 օր եւ փնտրում են Դուլսինեային ու հողմաղացներ...», - նշեց հիմնադրամի տնօրենը՝ ժողովրդից, պետական այրերից ակնկալելով աջակցություն եւ հովանավորներ ծրագիրն ամբողջովին իրականացնելու համար: Վ. Վարդանյանը համոզված է, որ ծրագրի իրականացումը հաջողություն ու նպաստ կբերի մեր պետությանը, ազգին ծառայելով մեր ճանաչելիության եւ հայի բարոյական կերպարի բարձրացման գործին: 
Նշեմ նաեւ, որ ծրագրի վերաբերյալ մանրամասներ իմանալու եւ հեղինակի հետ կապ հաստատելու համար գործում է wwwdonkihot.org կայքը: