пятница, 22 октября 2010 г.

George Benson - Lady Love Me One More Time (Live Montreux 1986)

Stevie Wonder - As

Gloria Estefan - Mi Tierra (Official Music Video)

Stevie Wonder - Sir Duke (You can feel it all over) 2008

ՈՒՍՈՒՑԻՉՆԵ՛Ր, ՄԻ ՔԻՉ ՄԱՆԿԱՎԱՐԺ ԵՂԵՔ

Հորդորում է հոգեբանը


«Մանկավարժական գործունեությամբ զբաղվելու համար անձը ոչ միայն պետք է ունենա համապատասխան գիտելիքներ, այլ առաջին հերթին պետք է հոգեբան լինի: Ուսուցիչ ասելով՝ շատերը հասկանում են դաս տվող ու գնահատական նշանակող անձ, բայց դա այդպես չէ: Սակայն պետք է նշեմ, որ հիմա մեր հանրակրթական դպրոցներից մեծամասնությունում ուսուցիչների 90%-ը հենց այդպիսին է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեբան Շահեն Կարապետյանը՝ շեշտելով, որ աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերությունները չպետք է կրեն ձեւական բնույթ: Ըստ մեր զրուցակցի, ուսուցչի մասնագիտական առումով «լավը» լինելը դեռ չի նշանակում, որ նա կարող է առանց խոչընդոտների աշխատել աշակերտների հետ: «Չէ՞ որ աշակերտը, անկախ նրանից, թե որ դասարանում է սովորում, գտնվում է զարգացման փուլում, իսկ այս շրջանում անձը խիստ փոփոխական է լինում: Կարծում եմ՝ բոլորն էլ գիտեն, թե ինչպիսին է դեռահասության շրջանում գտնվող երեխան: Դեռահասների հետ պետք է շատ զգույշ լինել, որովհետեւ նրանք շատ անկանխատեսելի են: Եվ, ի վերջո, ցանկացած ուսումնական ծրագիր դատապարտված է անհաջողության, եթե այն կիրառելիս ուսուցիչը չի օգտագործում այնպիսի հոգեբանական միջոցներ, որոնք կխթանեն աշակերտի մեջ ուսման հանդեպ հետաքրքրության առաջացման պրոցեսը: Հետաքրքրությունը, որպես շարժառիթ, չափազանց մեծ դեր է կատարում ուսուցման մեջ: Այն ձեւավորվում է ուսուցման պրոցեսում եւ միաժամանակ յուրաքանչյուր ուսուցչի համար ամենագործուն միջոցներից մեկն է՝ գիտելիքների որակը բարձրացնելու եւ դպրոցականների մեջ ուսման նկատմամբ դրական վերաբերմունք դաստիարակելու հարցում: Ուսուցիչը պետք է կարողանա այնպես անել, որ աշակերտների մեջ հետաքրքրություն ձեւավորվի ոչ միայն ուսումնական նյութի կամ առանձին ուսումնական դիսցիպլինների բովանդակության, այլեւ գիտելիքներ ձեռք բերելու բուն պրոցեսի հանդեպ: Դպրոցականներին պետք է հետաքրքիր լինի սովորելը՝ ուսումնասիրելն ու ինքնուրույն եզրակացություններ անելը, խնդիրներ վճռելն ու վճռելու ընդհանուր եղանակներին տիրապետելը, վերլուծելը եւ այլն: Ուսուցիչը պետք է կարողանա ոչ թե «2» գնահատելով ազդել աշակերտի վրա, այլ հոգեբանական զրույցների միջոցով»,- ասում է հոգեբանը եւ հավելում, որ աշակերտի հոգեկան խթանման համար վճռական նշանակություն ունի նրա գիտելիքների գնահատումը. գնահատվելը, մտավոր ու ֆիզիկական կարողությունների արժեւորումը մարդու համար հոգեբանորեն ծանր պրոցես է:
Շ. Կարապետյանի ձեւակերպմամբ, քննությունը, որի ընթացքում աշակերտը ցուցադրում է իր գիտելիքների ծավալը, տրամաբանելու կարողությունը, մտքի ճկունությունը եւ բարոյաինտելեկտուալ շատ հատկանիշներ (դրանով ստեղծելով որոշակի հասարակական կարծիք իր անձնային հատկանիշների մասին), մեծ փորձություն է աշակերտի համար՝ «Աշակերտի գիտելիքների գնահատումը ուսուցչի եւ աշակերտի փոխհարաբերությունների, նրանց փոխադարձ գործունեության ծայրահեղային պահերից մեկն է, որի ընթացքում փոխհարաբերություններն ինչ-որ չափով մերկանում են, դառնում ավելի նյութական ու ակնհայտ: Աշակերտին գնահատելիս ուսուցիչը ոչ միայն պետք է օբյեկտիվ լինի, այլեւ մնա աշակերտի բարեկամը, կիսի այն ապրումները, որ աշակերտի մեջ կարող է առաջացնել լավ կամ վատ գնահատականը: Այդ գնահատականը աշակերտի համար բովանդակություն, հետեւաբար՝ նաեւ նշանակություն չունի, քանի դեռ նրա մեջ ուսումնական գործունեության պրոցեսում չի ձեւավորվել ինքնագնահատման կարողությունը: Հենց այս գնահատման փուլում է, որ շատ ուսուցիչներ անզգուշաբար փչացնում են իրենց հարաբերությունները աշակերտների հետ: Այժմ ուսուցիչները ցածր գնահատական նշանակելիս «կոտրում» են աշակերտին, չմտածելով դեռահասի ապագայի մասին: Բնականաբար, շատերն են կարողանում փողի ու այլ բաների դիմելով՝ բարձր գնահատականներ ստանալ, ավարտելիս բուհ ընդունվել, բայց դեռահասի մեջ եղած այն հավատը, որ ինքը կարող էր կյանքում ինչ-որ բանի հասնել ինքնուրույն՝ կոտրվում է ուսուցչի հակամանկավարժական քայլերի արդյունքում: Ուսուցիչներ, մի քիչ մանկավարժ եղեք, հասկացեք այդ բառի բուն իմաստը: Չէ՞ որ դուք երեխաների հետ եք շփվում եւ ամենեւին էլ կարիք չկա ձեր չբավարարված ամբիցիաների շնորհիվ հարձակում գործել դեռ լիարժեք չձեւավորված ու փոթորկուն երեխաների վրա»:
Խոսելով այժմ դպրոցներում տիրող աշակերտ-մանկավարժ փոխհարաբերությունների ու Youtube կայքում տեղադրված վայրի հոլովակների մասին, մեր զրուցակիցն ասաց. «Ազգը տառապում է յութուբամանիայով: Եվ դասատուն է սխալ, եւ աշակերտը, եւ տնօրենը, եւ նախարարը: Նախ՝ ինչո՞ւ պիտի աշակերտը բջջայինով դասի գնա, ո՞վ է իրավունք տվել դասատուին աշակերտի վրա ձեռք բարձրացնել, ինչո՞ւ տնօրենները մանկավարժ ընդունելիս չեն ճշտում նրանց հոգեկան վիճակը, եւ ինչո՞ւ նախարարությունը լավ չի աշխատում... Սրանք հարցեր են, որոնք արդեն քանի տարի է՝ պատասխան չունեն: Բայց ես կասեմ. կոռուպցիան լղոզված է դպրոցի պատերին: Բջջայինով դպրոց գնացած աշակերտի մայրը պարբերաբար նվերներով փակում է այն ուսուցչի բերանը, որը երեխային նկատողություն էր անում, կաշառելու արդյունքում երեխան երես է առնում ու որոշում, որ իրեն ամեն ինչ թույլատրվում է: Բայց նա երեխա է ու մեղավոր չէ: Ասում են՝ աշակերտներն անդաստիարակ են, լկտի. բայց չէ՞ որ նրանք դպրոց են գնում դաստիարակվելու. մանկավարժներ, դաստիարակեք նրանց, կատարեք ձեր առաքելությունը: Իսկ ուսուցիչը, որը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է, իրավունք չունի շփվելու երեխաների հետ: Լավ ուսուցիչը չի ծեծում, դաստիարակում է:
Լավ ուսուցիչը ծնողից նվեր չի ակնկալում իր գործի՝ կրթելու համար: Կարծում եմ՝ ժամանակն է, որ նախարարությունը լրջորեն ստուգի ուսուցիչների հոգեկան վիճակը: Վատ աշակերտ չկա, պարզապես լինում են վատ դասատուներ»:


ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
http://www.aravot.am/am/articles/entertainment/84659/view

среда, 20 октября 2010 г.

Ռեկորդակիր շոկոլադը համտեսեցին








Հոկտեմբերի 16-ին Հանրապետության հրապարակում մեր հայրենակիցները մեծ շուքով եւ տոնախմբությամբ ըմբոշխնեցին աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը, որը հանրությանը ներկայացվել էր սեպտեմբերի 11-ին եւ գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:
Հիշեցնենք, որ ռեկորդակիր շոկոլադի «հեղինակը» «Գրանդ քենդի» ընկերությունն է, իսկ մտահղացման ու պատրաստման առիթը՝ ընկերության 10-ամյակը: Նշենք, որ սալիկի քաշը 4 տոննա 410 կգ էր, լայնությունը` 2750 մմ, երկարությունը` 5600 մմ:
Սալիկի համտեսի արարողությունը ու տոնական միջոցառումը մեկնարկեց ժամը 18.30-ին եւ որպեսզի շոկոլադից բաժին հասնի հնարավորինս շատ մարդկանց ու առանց անհարկի կուտակումների, ընկերությունը նախապես մասնատել էր քաղցրավենիքը եւ այն բաժանվել է ավելի քան 40 հազար կտորի: Հանրապետության հրապարակն այդ օրը լի էր հատկապես մանուկներով:
Նշենք, որ ռեկորդակիր շոկոլադե սալիկը պատրաստվել է Գանայի Հանրապետությունից ներմուծված հատիկավոր կակաոյի հումքից, նույն տեխնոլոգիայով, որով պատրաստվում է 70 տոկոսանոց դառը շոկոլադե սալիկը: Այս շոկոլադե սալիկի ռեկորդակիր դառնալը, ի դեպ, վերջին 20 տարում առաջին արդյունաբերական ռեկորդն է Հայաստանում:
Հավելենք նաեւ, որ մինչ այս, Գինեսի գրքում գրանցված աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը պատրաստվել է 2007-ին՝ Իտալիայում: Այն կշռել է 3 տոննա 580 կգ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Գինեսի ռեկորդների գրքի իրավական ներկայացուցիչ Էլիզաբեթ Սմիթը ռեկորդի սահմանումը հաստատող սերտիֆիկատը հանձնեց «Գրանդ քենդի» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանին:



Ե. Հ.
http://www.aravot.am/am/articles/entertainment/84540/view

воскресенье, 10 октября 2010 г.

ԷՐԵԲՈՒՆԻ - ԵՐԵՎԱՆ 2792



















Yerevan Erebuni

ԷՐԵԲՈՒՆԻ - ԵՐԵՎԱՆ


Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը և Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է:

"Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հ…զորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի:"

Արգիշտի Առաջինի թողած այս սեպագիր արձանագրությունը հստակեցնում է Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ:

Էրեբունի-Երևանը 2792 տարեկան է...

пятница, 8 октября 2010 г.

Forsh- Khent Axchik

Forsh - Es poxum em kesgisher@ im. Ֆորշ - Ես փոխում եմ կեսգիշերը իմ

ԵՐԵԽԱՅԻ ՄԵՋ ՄՈԼՈՒՑՔԸ «ԿՈՏՐԵՔ» ՄԱՆԿՈՒՑ

Ըստ հոգեբանի, անգամ խաղային սարքերը երեխայի մեջ զարգացնում են խաղամոլության ռիսկը

«Խաղամոլ չդառնալու ձգտումը պետք է ձեւավորել մանկուց՝ այն ժամանակից, երբ երեխան սկսում է խաղալ խաղալիքներով ու անընդհատ ձգտում նոր խաղալիքի: Երեխայի՝ անընդհատ ունենալու, գնելու ցանկությունը տարիքի հետ հավասար մեծանում է: Հատկապես հիմա, երբ ամենուր խաղային սարքեր կան, որի մեջ գումար գցելով՝ երեխան հնարավորություն ունի խաղալիք շահել, ազարտի մեջ է գցում փոքրիկներին. անընդհատ ուզում են էլի, էլի ու էլի շահել: Իսկ ծնողներն էլ, շատ հաճախ չմերժելով նրանց, տալիս են այդ թեկուզ 100-ական դրամները, ինչը շատ սխալ է: Երեխային ոչ թե պետք է անընդհատ գումար տալ, որ խաղ խաղա, իր ուզածը գնի, որ լաց չլինի, այլ նրան պետք է շատ զգուշորեն բացատրել, որ չի կարելի կառչել խաղային սարքերից: Մինչեւ 15 տարեկան երեխայի համար շատ կարեւոր է ծնողների ճիշտ դաստիարակությունը: Իսկ ոչ ադեկվատ ծնողական դաստիարակությունը՝ անհետեւողականությունը, երեխային տանում է կործանման»,- «Առավոտի» հետ զրույցում նշում է խաղամոլությամբ տառապող դեռահասների հետ աշխատող հոգեբան Կարինա Փիրումյանը, հավելելով, որ խաղամոլությունը հատուկ է հիմնականում արական սեռին:
Մեր զրուցակիցը շեշտում է՝ «դեռահաս տղաները, որոնք սխալ դաստիարակության արդյունքում տարվում են խաղամոլությամբ, մեծանալիս հակված են աֆեկտիվ խանգարումների, նրանց մոտ մշտապես պահպանվում է դեպրեսիվ ֆոնը: Ճիշտ է, դեռահասներին շատ դժվար է բուժել խաղամոլությունից, բայց, այնուամենայնիվ, նրանք բուժվում են, իսկ մեծահասակները, կայացած մարդիկ՝ հիմնականում այդ մոլուցքով ապրում են ամբողջ կյանքի ընթացքում: Խաղամոլները մշտական չհիմնավորված անվստահություն ունեն, ինչն էլ նրանց կյանքի կործանման պատճառներից մեկն է: Նրանք անընդհատ ուզում են խաղալ, հակառակվելով իրենք իրենց՝ խաղում են, պայքարում իրենք իրենց դեմ: Պարտվելը խաղամոլին չի վերադարձնում դեպի իրականություն, այլ ընկալվում է որպես անարդարացի արգելք բավարարության հասնելու ճանապարհին, որն էլ իր հերթին պատճառ է դառնում նորանոր փորձերի եւ գումարների վատնումի: Խաղամոլները, որպես կանոն, արտաքնապես ինքնավստահ են, բայց իրականում թուլամորթ, ցածր ինքնագնահատականով մարդիկ, եւ իրենց հիվանդագին հակման պատասխանատվությունը անգիտակցաբար վերագրվում է ոչ թե սեփական եսին, այլ՝ բախտին: Խաղամոլները հիմնականում ձգտում են բոլորից անկախ լինել, անգամ դեռահասները, որոնց հատուկ է պարտքով կամ անօրինական միջոցներով դրամ գտնելը: Այս մոլուցքով տառապողների՝ կյանքի մասին պատկերացումները սկսվում եւ ավարտվում են խաղամոլությամբ, նրանց հատուկ են նաեւ չկշռադատված քայլերը եւ անարդարացի ռիսկերը՝ բոլոր ասպարեզներում»:
Հոգեբանի ձեւակերպմամբ, այն կարծիքը, թե խաղամոլները հաբեցողներն են, թմրամոլներ եւ այլն, սխալ է՝ «խաղամոլների մոտ բացառվում է ալկոհոլի չարաշահման սովորույթն ու թմրադեղերի օգտագործումը»:
Կ. Փիրումյանը ասում է, որ խաղամոլությունը մարդուն կարող է հասցնել հոգեկան խանգարման: Խաղամոլը, եթե անգամ ունի նորմալ ընտանիք, կայուն աշխատանք, հարգանք եւ պատիվ, ժամանակի ընթացքում ամեն ինչ կորցնում է: «Դա քաղցկեղի նման անբուժելի հիվանդություն է: Հիվանդը՝ խաղամոլը, զրկվելով ամեն ինչից, մեծ պարտքեր է կուտակում, անօրինական, մութ գործարքներ անում, որ դրամ հայթայթի, եւ հիմնականում խուսափում է պարտքերը վերադարձնելուց: Խաղամոլությամբ տառապող անձը 24 ժամ մտածում է խաղի պարգեւած «հաճույքի» մասին, անկախ արդյունքից: Ի դեպ, այս հիվանդներին ախտորոշելու համար, համաձայն Հոգեկան եւ վարքային խանգարումների դասակարգման 10-րդ տարբերակի, առաջադրվում են հետեւյալ ցուցումները. հիմնական նշանը համարվում է մոլախաղով տարվելու մշտական, կրկնվող սովորույթը, որը շարունակվում է եւ հաճախ խորանում, անկախ սոցիալական հետեւանքից, ինչպիսիք են՝ աղքատանալը, ընտանեկան փոխհարաբերությունների խաթարումը, անձնական կյանքի փլուզումը:
Իսկ այս հիվանդներին բուժելու համար, օրինակ, արեւմտաեվրոպական երկրներում մասնագետները նպատակահարմար են գտնում երկարատեւ հոսպիտալացումը, որպեսզի խզվեն հիվանդի բոլոր կապերը շրջապատի հետ: Միայն այդ դեպքում կարելի է սկսել հոգեվերլուծական կամ այլ տիպի հոգեթերապիան, որը վերջին հաշվարկներով կարող է ապահովել գրեթե 50% հաջողություն: Նշեմ նաեւ, որ շատ արդյունավետ են համարվում ինքնաօգնության խմբերը, որոնց հիմնական թերապեւտիկ միջոցը հուզական աջակցությունն է, սեփական վարքի վերահսկման օրինակները: Եվ իբրեւ հոգեթերապեւտիկ միջամտության անհրաժեշտ պայման է դիտվում հիվանդի կողմից դժվարության գիտակցումը եւ բուժվելու ցանկությունը:
Լինում են դեպքեր, երբ որպես բուժման միջոց առաջարկվում է նաեւ դեղորայքային բուժումը», ասաց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ այժմ խաղամոլությամբ տարվելն ավելի հեշտ է, քան խորհրդային տարիներին, որովհետեւ այժմ հնարավորությունների շրջանակն ավելի մեծ է. «Բերեմ հասարակ օրինակ. հայկական ռադիոկայաններից մեկով շատ գակթակղիչ, բավականին երկար տեւողությամբ մի խաղատան գովազդ է հնչում, որի միայն վերջում է ասվում, եթե չափահաս չես, ապա մի արի մեր խաղատուն, բայց քանի որ գովազդի սկիզբը չափից ավելի «կանչող» է, ապա վերջին երկու բառերն ավելորդ են արդեն գայթակղված անչափահասի համար»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
http://www.aravot.am/am/articles/entertainment/84106/view

четверг, 7 октября 2010 г.

2010թ. հոկտեմբերի 10-ին իմ շաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ սիրելի Երևանը նշում է քաղաքի հիմնադրման 2792-ամյակը


Սիրումմմմմմմմմմմմմմ եմ քեեեեեեեեեեեեեեզ Երեւաննննննննննննննննննննննննննննննննննննննննննննննննննննննննն, ջաաաաաաաաաաաան ջաննննննննննննննն, ջաաաաաաաաաաաանննննննննննննննննննննն... :)))

ԸՆԴԴԵՄ թուրքական ՄԵԾԱՄՈԼՈՒԹՅԱՆ :))))

ՄԱՐԴԻԿ, ՄԻ՛ ՎԱԽԵՑԵՔ ՄԻ ՔԻՉ ԴՈՆ ԿԻԽՈՏ ԼԻՆԵԼՈՒՑ

Դոն Կիխոտի բեմադրություն՝ բնական պայմաններում



Դոն Կիխոտի լուսավոր կերպարը շահեկանորեն առանձնանում է համամարդկային մյուս մեծություններից: Առանց բացառության վայելում է բոլոր ժողովուրդների սերն ու համակրանքը: Հանուն թույլին, ճնշվածին օգնելու, նրան սատար կանգնելու՝ նույնիսկ հողմաղացների դեմ կռվելու պատրաստ, անսահման բարությամբ օժտված այս ազնվասիրտ հիդալգոն պատկանում է բոլորին՝ չունենալով ոչ մի հակառակորդ, եւ մեծարելով նրան՝ մենք ընդգծում ենք համայն մարդկության մի լուսավոր աստղ, որի արձակած ջերմությունը ուղիղ ճառագայթով, առանց խաչմերուկների եւ միջնորդների հասնում է մարդկանց սրտերին՝ անկախ տարիքից, սեռից կամ ազգային պատկանելությունից:
«Մարդիկ, մի՛ վախեցեք մի քիչ Դոն Կիխոտ լինելուց». այս կոչը Վարդան Վարդանյանն ուղղում է բոլորին եւ պատրաստվում ուխտագնացության մեծն Սերվանտեսի գերեզման:
Վ. Վարդանյանը, որը «Դոն Կիխոտ» մարդասիրական հիմնադրամի հիմնադիրն է, «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ նպատակ ունեն, ուխտագնացությունից բացի, սահմանել «Տարվա Դոն Կիխոտ» ամենամյա մրցանակ, աշխարհի խոշոր քաղաքներում կառուցել Դոն Կիխոտի արձան եւ այլն: Նրա փոխանցմամբ՝ «Ժամանակակից հասարակության ծայրահեղ նյութականացվածության, բեւեռացվածության պայմաններում միանգամայն ետին պլան են մղվել հոգեւոր արժեքները՝ մարդասիրությունը, գթասրտությունը, մեծահոգությունը: Անհրաժեշտ է սթափեցնող ինչ-որ գործունեություն ծավալել: Ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորությունը մարդկային բարության, ազնվության, անշահախնդրության, կարճ ասած՝ ասպետության մարմնացում հանդիսացող Դոն Կիխոտի կերպարի հմայքը պետք է, որ այս կամ այն չափով սթափեցնող ազդեցություն ունենա մարդկանց հոգեբանության վրա, ստիպի նրանց մի պահ կանգ առնել, փորձել տեսնել սեփական անձը սերվանտեսյան պրիզմայի միջով, խորհրդածել իր կյանքի, հետապնդած նպատակների եւ դրանց իրագործման ձեւերի շուրջ, եւ գուցե թե անել համապատասխան հետեւություններ: Իսկ նախաձեռնելիք ուխտագնացությունը լավագույնս կծառայի այդ նպատակին»:
Վ. Վարդանյանը նաեւ ասաց, որ ծրագիրն ուղղված է լինելու հատկապես միջին տարիքի մարդկանց եւ երիտասարդությանը, որոնք, կամա թե ակամա, հայտնված լինելով հասարակական, քաղաքական, տնտեսական անսանձ մրցակցության հորձանուտում, ժամանակ չեն գտնում անդրադառնալ հոգեւոր արժեքներին: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ «ծրագիրն անժամկետ է, իսկ առաջին փուլը՝ ուխտագնացությունը կտեւի 5-6 ամիս եւ կընդգրկի եվրոպական բոլոր պետությունների մայրաքաղաքները»:
Իսկ թե ինչու հենց «Դոն Կիխոտ» մարդասիրական հիմնադրամ եւ ոչ թե Սասունցի Դավիթ կամ Չինգիզ Խան, Հուլիոս Կեսար, Նապոլեոն, Մակեդոնացի, Նավապետ Նեմո, Վ. Վարդանյանը ասաց, որ կարծում է՝ մեր ազգի պատմությունը ունի նմանություն Դոն Կիխոտի պատմությանը. նույնիսկ նրա հավաքական կերպարը: Ու բացի այդ, մինչեւ 30 տարեկան երիտասարդները, որպես կանոն, Դոն Կիխոտ չեն կարդացել, իսկ այս ծրագրին ծանոթանալուց հետո նրանց մի մասը գուցե եւ կարդա: «Դոն Կիխոտը բոլորինն է. մեծարելով նրան՝ մենք ոչ մեկին մեր դեմ չենք հանում, փոխարենր շահում ենք մարդկանց համակրանքը: Կարծում եմ, այս ուխտագնացության շնորհիվ ամբողջ աշխարհը կճանաչի Երեւանը եւ Հայաստանը՝ «Տարվա Դոն Կիխոտ» ամենամյա մրցանակաբաշխությամբ: Այս նախագիծը կնպաստի նաեւ Իսպանիայի վերաբերմունքի փոփոխության՝ դեպի դրականը, Հայաստանի հանդեպ պետական մակարդակով, ինչպես նաեւ հայ համայնքների նկատմամբ՝ ոչ միայն Իսպանիայում: Մրցանակաբաշխության հետ կապված էլ մարդկանց լրացուցիչ հոսք կլինի դեպի Հայաստան: Իսկ ծրագրի հաջողության դեպքում՝ աշխատանք քանդակագործների համար, այն կլինի նաեւ Սփյուռքի հայության տարբեր քաղաքների համայնքների կապը միմյանց հետ աշխուժացնելու, իրար ճանաչելու միջոց»,- ասաց նա՝ հավելելով, որ ուխտագնացությունը, որը սկսվելու է Երեւանից եւ ավարտվելու է Մադրիդում, նվիրվում է Սերվանտեսի Դոն Կիխոտի պայծառ կերպարի արարման՝ առաջին հրատարակության 400-ամյակին: Ճանապարհորդությունն ընթանալու է Եվրոպայի բոլոր պետությունների մայրաքաղաքներով, բացառությամբ Մոլդովայի եւ Իռլանդիայի՝ այն էլ տեխնիկական պատճառներով: Ամբողջ ուխտագնացությունն ընթանալու է «Դոն Կիխոտի» բնական բեմադրությամբ, իսկ այդ ամենը կյանքի կոչելու համար մեր զրուցակցի հաշվարկներով անհրաժեշտ է ընդամենը 50-60 հազար ԱՄՆ դոլար, ինչն էլ ակնկալում է ստանալ գործարարներից, ժողովրդից, անգամ 100-200-ական դրամով. ցանկացողները կարող են փոխանցել առաջիկայում բացվող հիմնադրամի հաշվեհամարին: Հավելեմ, որ հայաստանցի Դոն Կիխոտն արդեն ընտրված է՝ Վարդանյան Գրիգորն է, իսկ Սանչո Պանսային կմարմնավորի Վարդան Վարդանյանը. առաջիկայում կբացվի նաեւ հիմնադրամի վեբ կայքը:


ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
http://www.aravot.am/am/articles/entertainment/83996/view

понедельник, 4 октября 2010 г.

ՀՈԳԵԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ

Իսկ ոլորտի խնդիրներն ունեն աճի կայուն միտում

Հայաստանում պիտակավորում ստանալը շատ հեշտ է հատկապես այն դեպքերում, երբ խոսքը գնում է մարդու ֆիզիկական արատների, հոգեկան անհավասարակշիռ վիճակի մասին: Եթե, օրինակ, երեխայի տեսողության հետ կապված խնդիրներ են լինում, ապա նա մանկուց՝ դպրոցից մականունավոր է դառնում՝ «աչկարիկ», «քոռ» եւ այլն: Կամ եթե երեխան մյուսների համեմատությամբ իր բնույթով փոքր-ինչ ակտիվ կամ նյարդային է լինում, ապա նրան «հիստերիկի», «աննորմալի» կոչումն է շնորհվում: Որոշ դեպքերում էլ, երբ երեխան թերզարգացած է լինում, կամ մի քիչ ինքնամփոփ, ապա հենց դպրոցից սկսած նրան «գիժ» են դարձնում:

Ասում են՝ առողջ մարմնում առողջ հոգի է լինում, սակայն շատ դեպքերում ճիշտ հակառակն է: Առողջ մարմին ունեցողներն այնքան անհոգի ու տգետ են լինում, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդուն իրենց ծաղրանքներով անգամ ինքնասպանության են դրդում: Հայաստանում դեռ չի ձեւավորվել այն ավանդույթը, որ հոգեկան խնդիրներով տառապող անձանց նկատմամբ հասարակությունը հանդուրժողականություն, բարյացակամություն ցուցաբերի եւ այս հարցում ոչ ոք չի կարող ինձ հակառակն ապացուցել:
«Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց չպետք է մեկուսացնել, նրանց չպետք է դիտարկել իբրեւ խելագարի, կործանվածի ու հիվանդի: Այդ մարդիկ շատ խոցելի են, հետեւաբար նրանց հանդեպ պետք է շատ զգույշ ու առավել ուշադիր լինեն հատկապես հարազատները, իսկ շրջապատի ցուցաբերած ուշադրությունը չպետք է արտահայտի խղճահարություն նրանց նկատմամբ. դրանից նրանք ավելի կընկճվեն: Ով է ասել, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցողին պետք է գիժ անվանել, այդ որ օրենքով եւ որ օրենսգրքում է դա ամրագրվել: Եթե մարդը խնդիրներ ունի՝ լինի դա հոգեկան, թե ֆիզիկական, ինչ տարբերություն, միեւնույն է՝ խնդիր է: Դե եթե հոգեկան խնդիրներ ունեցողը գիժ է, ստացվում է՝ ֆիզիկական խնդիր ունեցողն էլ է գիժ, որովհետեւ խնդիրը խնդիր է... ժամանակն է ու պետք է վերացնել այս խտրականությունը, հոգեկան խնդիրներ ունեցողը եւս նորմալ մարդ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեբան Շահեն Կարապետյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ շատ դեպքերում թեթեւակի հոգեկան շեղումը վերածվում է անբուժելի հիվանդության, որի հիմնական պատճառներից մեկը լինում է հասարակության վերաբերմունքը: Եվ եթե ամենուր ոտնահարվեն մարդու իրավունքները, եթե անընդհատ նրան լռեցնեն, թույլ չտան խոսել, տեսակետ հայտնել ու երեսին «շպրտել», որ նա հիվանդ է, հոգեպես առողջ չէ, հետեւից խոսել, որ այդ անձը «գիժ» է, ապա այսքանից հետո ցանկացած առողջ մարդու մոտ էլ կսկսվեն նյարդային խանգարումներ:

Որքան խոսվում է մարդու իրավունքներից, այնքան ավելի շատ են ոտնահարվում դրանք: Իսկ օրենքներն էլ, որոնք որ միտված են հոգեկան խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանությանը, Հայաստանում գրեթե չեն կիրառվում: Եվ փոխարենը՝ լուծել հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հասարակությունից չմեկուսանալու, հատկապես աշխատանքի հետ կապված հարցերը՝ Հայաստանում ճիշտ հակառակն է արվում: «Յուրաքանչյուրի հետ էլ պատահում է, որ խնդիրներ է ունենում անձնական կյանքում, ու ոչ ոք էլ ապահովագրված չէ դեպրեսիոն վիճակներից: Բայց երբեմն մարդուն ազատում են աշխատանքից՝ նրա դեպրեսիոն վիճակի համար: Իսկ ղեկավարության կողմից թույլ տրված նման սխալ եւ անզգույշ քայլն ավելի է բարդացնում տվյալ անհատի հոգեկան անհավասարակշիռ վիճակը: Սա այն անհանդուրժողականությունն է, որը ցուցաբերվում է դեպրեսիոն վիճակի մեջ գտնվողի հանդեպ, ինչն էլ ժամանակի ընթացքում կատարելագործվում, մարդուն «ապահովում» է հոգեկան հիվանդությամբ»,- նշում է հոգեբանն ու հավելում, որ Համաշխարհային բանկի եւ Հարվարդի համալսարանի 1990թ. կատարած հետազոտության տվյալների համաձայն, հիվանդություններից դեպրեսիան 2020 թվին գրավելու է երկրորդ տեղը. եւ, ըստ այդ հետազոտության, հոգեկան առողջության բոլոր խնդիրներն ունեն աճի կայուն միտում:
Ինչպես փաստում են հոգեբույժները, հոգեկան հիվանդությունները հանդիսանում են լուրջ խոչընդոտ մարդկանց կրթության եւ զբաղվածության համար ու նպաստում աղքատության տարածմանը։ Միաժամանակ, հասկանալի պատճառներով, աղքատությունը առաջացնում է հոգեկան առողջության լուրջ խնդիրներ։
ԽՍՀՄ-ը չուներ հոգեկան առողջության ոլորտը կարգավորող օրենսդրություն, բայց 90-ականներից սկսած, հետխորհրդային երկրները ընդունեցին այդ ոլորտը կարգավորող իրենց ազգային օրենսդրությունները. «Օրենք ընդունելը լավ է, բայց օրենքով շարժվելն առավել քան լավ է: Ես հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ մեզ մոտ ոչ միայն այս, այլեւ մնացյալ ոլորտներում օրենքը բաց է, կիրառող չկա: Եվ եթե մեր բնակչության առողջության պահպանմանն ուղղված քաղաքականությունը չհամապատասխանեցվի հոգեկան առողջության ոլորտի զարգացման արդի պահանջներին, ապա 2015 թվին փակուղի կմտնենք»,- շեշտեց Շ. Կարապետյանը:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ