http://www.youtube.com/verify_age?next_url=http%3A//www.youtube.com/watch%3Fv%3DfOTt2znYS1c
Տեսանյութ, որը ՊՆ-ի թեթեւ ձեռքով հանվեց YouTube-ից, որովհետեւ ձեռնտու չէր, ու արտացոլում էր «բանակի պատասխանատուների» պատկերը:
ՊՆ-ի խայտառակ պատասխանը
Հաղորդագրություն մամուլի համար
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, «youtube» ցանցում շրջանառվում էր մի տեսանյութ, որտեղ ճնշումների, ծեծի և ստորության են ենթարկվում ՀՀ ԶՈւ համազգեստով երիտասարդներ: Տեսանյութի ցածր որակը թույլ չի տալիս պարզորոշ տեսնել դեմքեր, հստակ լսել հայերեն խոսքեր կամ արտահայտություններ:
Սակայն, քանի որ շրջանառվող տեսանյութում պատկերվածները Հայկական բանակի համազգեստով են, այն մեծ վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույն դատապարտում է ՀՀ զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը և կանխամտածված տարածումը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել տեսանյութի հավաստիությունը ճշտելու, պատկերվածների ինքնությունը պարզելու և հեղինակներին հայտնաբերելու, բռնություններ կիրառողներին պատժելու ուղղությամբ:
http://www.mil.am/arm/index.php
Комментариев нет:
Отправить комментарий