Հայաստանյան ԶԼՄ-ների մի խումբ ներայացուցիչներ Հրանտ Դինք հիմնադրամի հրավերով սեպտեմբերի 13-19-ը անցկացնելու են Թուրքիայում: Հանդիպումներ են լինելու «Ակոս» շաբաթաթերթի, թուրքական «Միլիյեթ», «Թարաֆ» թերթերի, CNN-turk-ի NTV-ի, թուրքական խորհրդարանի անդամների, մշակույթի, կրթության նախարարության, Հրանտ Դինք հիմնադամի ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակներում լրագրողները կայցելեն նաև Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցի:
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի առավոտյան հայաստանցի լրագրողները տհաճ անակնկալի հանդիպեցին Ստամբուլի օդանավակայանում. Էմիգրացիոն ծառայության աշխատակիցները վերցրեցին ՀՀ քաղաքացիներից ոմանց անձնագրերը տոմսերը, կոպտորեն սկսեցին քրքրել դրամապանակները` պատճառաբանությամբ թե ուզում են ստւգել` ով որքան գումարով է եկել Թուրքիա և արդյոք այլևս չվերադառնալու պատրվակով: Նրանք տառացիորեն խլեցին նաև իմ` www.panorama.am-ի թղթակից Հասմիկ Համբարձումյանի և Երևանի Մամուլի ակումբի աշխատակից Իրեն Ալոյանի փաստաթղթերն ու տոմսերը և հեռացան` առանց որևէ բացատրության:
Պնդոմներին, թե մենք լրագրողներ ենք և եկել ենք Թուրքիա կոնկրետ ծրագրի մասնակցելու նպատակով, րանք ականջալուր չեղան: Անգամ Ի. Ալոյանին կանչեցին գրասենյակ` իբր ինչ-ինչ հարցեր պարզաբանելու նպատակով:
ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանին նրանք առաջարկում էին վերցնել տոմսն ու անձնագիրը և հեռանալ: Պարոն Նավասարդյանն ասաց, որ ինքը չի հեռանա, մինչև «պատանդված» լրագրողներին չթույլատրեն մտնել երկիր: ԵՄԱ նախագահը ասաց նաև, որ պատրաստվում է կատարվածի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ: Գործին խառնվեց նաև Հրանտ Դինք հիմնադրամը, հնչեցին ազմաթիվ հեռախոսազանգեր:
Մեկ ժամից ավել տևած քաշքշուքից հետո մեզ վերադարձրին անձնագրերն ու տոմսերը, ինձ` նաև լրագրղական վկայականս` ընդ որում առանց ներողություն խնդրելու: Այն ընթացքում, երբ լրագրողներս դժգոհում էինք, մեր հայրենակիցներից ոմանք, հատկապես առևտրականի տեսքով կանայք, տրտնջում էին. «Աման, մի ջղանացրեք, ինչ ասում են, լսեք»:
Չի բացառվում, որ այս թեժ օրերին հայաստանցիների հետ կատարված միջադեպը հրահանգված էր «վերևից»:
Գ. Հակոբյան- Թուրքիա
Комментариев нет:
Отправить комментарий