четверг, 23 декабря 2010 г.

«69-ը Կամասուտրայի թիվն է»

ՀՀ ԱԺ 69 պատգամավորներ երեկ կողմ քվեարկեցին «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ անելու նախագծերին, որոնք ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ: Այդպիսով նրանք ապացուցեցին, որ կողմ են օտարալեզու դպրոցների բացմանը Հայաստանում: Ըստ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի` «69-ը մոգական թիվ է: Դա Կամասուտրայի թիվն է: Այն մարդիկ, պատգամավորները, որոնք կողմ քվեարկեցին օտարալեզու դպրոցներ բացելու նախագծին, ցույց տվեցին, որ իրենք չունեն լեզվամտածողություն: Իրենք իրենց մասին արդեն ամեն ինչ ասել են, և նրանց մենք ճանաչում ենք անուն առ անուն: Նրանք ցույց տվեցին նաև, որ արհամարհում են աշխատավոր ժողովրդի շահերը, թքած ունեն նրա արժանապատվության վրա և պաշտպանում են հարուստների շահերը»:

Комментариев нет:

Отправить комментарий