среда, 22 декабря 2010 г.

LINKS-ը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույց

Բրիտանական LINKS հետազոտական կենտրոնը հրապարակել է «Ղարաբաղ. խորքային քննարկում» զեկույցի երկրորդ մասը,- Trend-ին հայտնել է LINKS-ի գործադիր տնօրեն Դեննիս Սամութը: Զեկույցի այդ մասում ներկայացված է ադրբեջանական քաղաքական կուսակցությունների տեսակետը: Սամութի խոսքով, «առաջիկայում LINKS-ը հույս ունի հրապարել անջատողական ԼՂ-ի հայ քաղաքական գործիչների և ԼՂ-ից վտարված ադրբեջանցի քաղաքական գործիչների տեսակետը»: «Այդ աշխատանքը ԼՂ խնդրի շուրջ հայերի և ադրբեջանցիների միջև քննարկումների ծավալման, նրա կարգավորմանը նպաստելու մեր ջանքերի մի մասն է: Այդ քննարկումները կօգնեն երկու երկրների միջև խաղաղ բանակցություններին»:
LINKS-ի զեկույցում նշվել է, որ Ադրբեջանի կուսակցությունները ԼՂ խնդրի կարգավորման ճանապարհին միակարծիք են Ադրբեջանի տարածքային ամբողջականության, այսինքն` ԼՂ-ի վերադարձի հարցում: «Գոյություն ունի ԼՂ-ին Ադրբեջանի կազմում մեծ ինքնավարություն շնորհելու ընկալում: Որոշ պետություններ մշակել են ծրագրեր, թե ինչպես պետք է դա իրականացնել: Միևնույն ժամանակ, որոշ կուսակցություններ կարծում են, որ անհարժեշտ է միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում»,- ասվում է LINKS զեկույցի նախաբանում: Կուսակցությունների ներկայացուցիչները, համաձայն զեկույցի, կարևորել են Ադրբեջանում ժողովրդավարության ամրապնդումը, որպեսզի այն օգտագործեն և «հայ բնակչության Ադրբեջան վերադարձնելու հնարավորությունը ավելի գրավիչ դարձնեն»:
Ուշագրավն այն է, որ ադրբեջանական կուսակցությունների մեծամասնությունը հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը հնարավոր տարբերակ են համարել: Զեկույցի համաձայն, ԵՄ-ն որպես միջնորդ դրական է դիտարկվում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Комментариев нет:

Отправить комментарий