среда, 5 января 2011 г.

Հռոմի պապի հրավերը


Հռոմի Բենեդիկտոս XVI պապը Սբ. Ծննդյան տոնական ճաշի է հրավիրել հռոմեացի աղքատներին և կարիքավորներին: Ճաշացանկում ընդգրկված է եղել լազանյա, տավարի միս` տապակած կարտոֆիլով և Սբ. Ծննդյան ավանդական կարկանդակ` շանտիլյի կրեմով: Ճաշկերույթին հրավիրված է շուրջ 250 հոգի, ովքեր օգնություն են ստանում Գթասրտության միաբանության հռոմեական հաստատություններից, որը Հռոմի փողոցներում աղքատներին անվճար սնունդ է բաժանում: Վատիկանի` Պողոս VI պապի անունը կրող դահլիճում տեղի ունեցած ճաշկերույթը նվիրված է եղել միաբանության հիմնադիրի` Կալկաթայի Մայր Թերեզայի ծննդյան 100-ամյակին: Ճաշկերույթին հրավիրված են եղել նաև Գթասրտության միաբանության քույրեր, ճեմարանականներ և հոգևորականներ: Մեկ տարի առաջ Սբ. Ծննդյան տոնին Բենեդիկտոս XVI պապն այցելել էր բարեգործական խոհանոցներից մեկը, որտեղ Հռոմի անտուն մարդկանց սնունդ է բաժանվում: Պապի խոսքերով` այս տարի ինքը որոշել է աղքատներին հյուր հրավիրել և նրանց հետ ճաշել Վատիկանում:

Комментариев нет:

Отправить комментарий