суббота, 22 января 2011 г.

Պոլիտկոռեկտությունը ոտնատակ է անում ամեն ինչ. Ամերիկացիները հրաժարվում են «մայրերից» և «հայրերից»

2011թ. փետրվարի 1-ից մեկընդմիշտ գրավոր խոսքից կվերանան «մայր» և «հայր» բառերը: Այս մասին որոշում է կայացրել ԱՄՆ Պետքարտուղարությունը, որպեսզի չոտնահարվեն այն երեխաների իրավունքները, որտեղ ծնողները միասեռական են:«Մայր» և «հայր» բառերի փոխարեն այսուհետ գրվելու է` «ծնող համար մեկ» և «ծնող համար երկու»: Ըստ գործակալության` ԱՄՆ-ում աճում է միասեռականների ամուսնությունների թիվը, իսկ այս ընտանիքներում ապրող երեխաների թիվն արդեն կես միլիոն է:Ընդ որում, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, միասեռականների ամեն չորրորդ ընտանիքում կա առնվազն մեկ երեխա: Բանավոր խոսքի դեպքում այս ցուցումները չեն գործում:

Комментариев нет:

Отправить комментарий