вторник, 18 января 2011 г.

Գեղեցիկ մարդիկ ավելի հաջողակ են

Գեղեցիկ մարդիկ, հակառակ տարածված կարծրատիպի, օժտված են ինտելեկտուալ զարգացվածության ավելի բարձր գործակցով (IQ), քան պակաս գրավիչ տղամարդիկ և կանայք։ Այսպիսի եզրակացության են եկել Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի հետազոտողները։
Բազմամյա ուսումնասիրություններից հետո գիտնականները եզրակացրել են, որ գրավիչ արտաքինով մարդիկ, որպես կանոն, ավելի լավ առաջադիմություն են ունենում, ավելի վառ են իրենց դրսևորում մասնագիտական գործունեությունում և արդյունքում՝ կյանքում ավելի շատ ձեռքբերումներ են գրանցում։
Հետազոտության հեղինակների գնահատականներով՝ գրավիչ բրիտանացու IQ–ն 13,6%–ով գերազանցում է երկրի միջին ցուցանիշը, իսկ գրավիչ բրիտանուհու IQ–ն 11,4 կետով ավելի բարձր է, քան նրա համաքաղաքացիներից շատերինը։
Հետազոտողներն այս հանգամանքը բացատրում են նրանով, որ գեղեցիկ և խելացի մարդիկ միմյանց ձգում են, և նրանց երեխաները, որպես կանոն, ժառանգում են ոչ միայն ծնողների ֆիզիկական գեղեցկությունը, այլ նաև մտավոր զարգացման հանդեպ ձգտումը և գիտելիքները լավ յուրացնելու ունակությունը։
Այս դիտարկումները հաստատվել են նաև ԱՄՆ–ում անցկացված նմանատիպ հետազոտության արդյունքում։
Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի վերլուծաբանների և հետազոտողների եզրակացությունները հիմնվում են Մեծ Բրիտանիայում 1958–ի մարտին մեկ շաբաթվա ընթացքում ծնված 17 419 մարդու ուսումնասիրության վրա։

Комментариев нет:

Отправить комментарий