среда, 16 июня 2010 г.

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ «ՓՐԿՉԻ» ՀԵՏ՝ ՉԿԱՅԱՑԱՎ

Ո՞վ է թյուրիմացության մեջ գցում հասարակությանը

Օրերս Երեւանի փողոցներում, անգամ երթուղայիններում շրջում էին խորհրդավոր արտաքինով մարդիկ. քաղաքակիրթ ձեւով մոտենում էին հասարակության տարբեր զանգվածներին, ցույց տալիս իրենց «երկնքից» ստացված բայջը, որի վրա գրված է՝ «Հանդիպում Հիսուսի հետ», համոզում, թե շուտով փրկվելու ենք... Ոչ հայաստանաբնակ անծանոթները, որոնք հայերենին լավ չէին տիրապետում, հունիսի 12-ին բոլորին հրավիրում էին «Հրազդան» մարզադաշտ, հանդիպելու փրկչի՝ Դեյվիդ Հասավեյի հետ: Կասկածելի փրկչի եւ մարդկանց մոլորությունը կանխելու պատրվակով հունիսի 9-ին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հորդորեց չգնալ այդ հավաքին, որովհետեւ, իր տեղեկություններով, այն աղանդավորական հավաք է, որը գլխավորելու է Դ. Հասավեյը, իսկ միջոցառման նախաձեռնողն էլ «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպությունն է:
Կարծում եմ, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի, այս դեպքում՝ տեր Շմավոնի արձագանքը, որ «յուրաքանչյուր աղանդավորական կազմակերպություն ընդամենը խառնակչի դեր է տանում՝ լինի «Կյանքի խոսքը», թե ավետարանական որեւիցե այլ կազմակերպություն, նրանց նպատակը միայն մարդկանց հեռու քաշելն է առաքելական եկեղեցուց»՝ նորմալ էր, սակայն վերջինիս խոսքերը «Կյանքի խոսքին» պատասխանելու առիթ էին տվել:
«Առավոտին» ուղարկված նրանց նամակում նշվում է. «Հոգեւորականը ոչ հավաստի տեղեկություններ է հաղորդել «Կյանքի խոսք» եկեղեցու վերաբերյալ՝ թյուրիմացության մեջ գցելով հասարակությանը: Իրականությանը չի համապատասխանում հոգեւորականի այն պնդումը, որ իբրեւ թե «Կյանքի խոսք» եկեղեցին է հրավիրել Դեյվիդ Հասավեյին եւ նախաձեռնել հավաքույթները Հանրապետական մարզադաշտում: Դեյվիդ Հասավեյը միջազգայնորեն ճանաչված ավետարանիչ է, բայց բնավ «Կյանքի խոսք» եկեղեցուց չէ, ինչպես փորձել է ներկայացնել հոգեւորականը»:
Հավելենք, որ «Առավոտը» փորձեց «Հրազդան» մարզադաշտից ճշտել կայանալիք հավաքի մասին, որը ինչպես նախապես հայտարարած էր, թե կայանալու է հունիսի 12-ին, ըստ մեր տեղեկությունների՝ մեկ օր հետաձգվել էր: Ամեն դեպքում եւ հունիսի 12-ին, եւ 13-ին «Հրազդան» մարզադաշտից հերքեցին, որ իրենց մոտ նման հավաք է լինելու:
Նշենք նաեւ, որ, ըստ տեր Շմավոնի (նա պատասխանել է www.qahana.am կայքի այցելուներից մեկի հարցին)՝ «Կյանքի խոսք» կազմակերպությունն աղանդավորական շարժում է, որն ամենուրեք հայտարարում է, թե իբր Ամենայն հայոց կաթողիկոսն օրհնել է իրենց գործունեությունը եւ այդպիսով բազում մարդկանց մոլորեցնում...»:
Ինչես նշվում է Հայ առաքելական եկեղեցու www.qahana.am կայքում՝ աղանդը մանիպուլյացիոն, մարդու գիտակցությունն ապակայունացնող, առողջությունը եւ հոգեկան աշխարհը քայքայող կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է իր հիմնադիրների հաճույքների բավարարմանը: Դրանք հիմնականում կրոնական համայնքներ են՝ քողարկվող Աստվածաշնչով, որը մեկնաբանում են յուրովի, տարբեր մեդիտատիվ հավաքներ եւ «վերականգնողական» կենտրոններ են, որոնք մի կախվածությունը փոխարինում են մեկ ուրիշով: Մարդկանց աղանդ են բերում՝ խաբեության կամ այդ կազմակերպության տեսության եւ գործունեության մասին հավաստի տեղեկությունները թաքցնելու միջոցով, գայթակղելով ու տանելով մարդկանց տարբեր երեկույթների եւ սեմինարների, թմրանյութային եւ ալկոհոլային կախվածությունից ազատման խոստումների միջոցով: Պոտենցիալ «քրոջը» կամ «եղբորը» շրջապատում են բարությամբ եւ ըմբռնմամբ, աղոթում են նրա եւ նրա մտերիմների համար, կարող են անգամ խորհուրդ տալ կամ նույնիսկ նյութապես աջակցել: Աստիճանաբար մարդու մեջ առաջացնում են կախվածություն այդ բարությունից ու ըմբռնումից, աղոթքներից ու խորհուրդներից: Նրանք եթե անգամ ցանկանան, չեն կարողանա իրենց նոր «ընտանիքի» որեւէ խնդրանքը մերժել:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

19 комментариев:

  1. Հարգելի՛ Եվա Հակոբյան, կարդացի Ձեր հոդվածը և դիտեցի Ձեր «ես» կոչվող նկարը: Նախ ուզում եմ հարցնել, եթե Դուք իսկապես լրագրող եք, անհասկանալի է` ինչու՞ եք նկարում ներկայանում որպես ֆոտոմոդել: Չեմ կարծում, որ Ձեր բաց ոտքերը օգնում են, որ Ձեր հոդվածը ավելի լավ ընկալվի: Երկրորդ. ասեմ, որ ինչքան Ձեր վերոհիշյալ ֆոտոն է համապատասխանում Ձեր մասնագիտությանն ու այս կայքէջում Ձեր ընտրած թեմային, ճիշտ այնքան էլ Ձեր պատկերացումներն ու դատողություններն են համապատասխանում «Կյանքի Խոսք» եկեղեցու, աղանդավորության կամ ընդհանրապես կրոնական հարցերի վերաբերյալ իրականությանը: Բայց Դուք ոչ առաջինն եք, ոչ էլ վերջինը: Մեզ մոտ հիմա ընդունված է. ովքեր որևէ լուրջ գործով զբաղված չեն, անպայման կամ քաղաքականությունից են խոսում կամ էլ աղանդավորությունից (ընդ որում միանգամայն կանխակալ վերաբերմունք ցուցաբերելով, բացարձակ առանց նշույլ անգամ մտահոգվելու` իրենք ճի՞շտ են խոսում, թե՞ ոչ և առանց իրենց ունեցած տեղեկությունները լրջորեն ստուգելու): Դրանով նրանք հավանաբար փորձում են ցույց տալ, թե իրենք ինչ-որ օգտակար բան են անում կամ մեր ազգի համար լրջորեն մտահոգվում են: Եթե այդպես է, ինչու՞ Դուք ինքներդ մարդկանց հանդեպ չեք ցուցաբերում այն բարությունն ու հոգատար վերաբերմունքը, որը Ձեզ այդքան դուր չի գալիս հավատացյալների մոտ: Իսկ եթե ցուցաբերում եք, ուրեմն ինչու՞ եք քննադատում ուրիշներին: Դուք հասուն մարդ եք. ինչ-որ բան գրելուց առաջ (մանավանդ ինչ-որ մեկի մասին) բարի եղեք` հենվել Ձեր սեփական ուսումնասիրությունների վրա և անկանխակալ վերաբերմունք ունենալ: Այդ ժամանակ Դուք կլինեք ճշմարիտ լրագրող: Ձեզ պատիվ չի բերում բամբասանք տարածելը: Ես Էդուարդ Մխիթարյանն եմ` «Կյանքի Խոսք»-ից: 35 տարեկան եմ: ՈՒնեմ հրաշալի ընտանիք, ութամյա որդի: Եվ երջանիկ եմ իմ ընտանիքով, իմ քաղաքով, իմ հայրենիքով ու վերջապես իմ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսով: Ո՞վ է Ձեզ իրավունք տվել ցեխ նետել հազարավոր մարդկանց վրա և թելադրել, թե ով ինչպես պետք է ապրի: Գոնե ճշտեիք, որ «Կյանքի Խոսք» եկեղեցում երբևէ որևէ մեկի կողմից չի քարոզվել, թե Հասավեյը կամ մեկ այլ մարդ Փրկիչն է: Մենք ճանաչում և ընդունում ենք բացառապես միայն մեկ Փրկչի` Տեր Հիսուս Քրիստոսին: Ցավում եմ, որ մերօրյա Հայաստանում Ձեզ նման լրագրողները, որոնք ընդհանրապես պատկերացում չունեն, թե ինչ է նշանակում լինել լրագրող, էլ ուր մնաց, թե ինչ է աղանդը և այլն, բավականին մեծ թիվ են կազմում: Բայց իմացեք, որ մենք և դուք թշնամիներ չենք: Մենք և դուք (փոքրատառ եմ գրում, քանզի նկատի ունեմ ոչ միայն անձամբ Ձեզ, այլ ձեզ բոլորիդ` լրագրողներին և ոչ միայն) թշնամիներ չէինք լինի նույնիսկ այն ժամանակ, եթե թեկուզ մենք իսլամ դավանեինք, մինչդեռ մենք քրիստոնյա ենք և մեր պարծանքը Տեր Հիսուս Քրիստոսն է ու Նրա խաչը: Տա՛ Աստված, որ Դուք ևս ճանաչեք և վայելեք Նրա սերը: Իմ հասցեն է. edem73@gmail.com: Կարող եք գրել ինձ: Եվ կհամոզվեք, որ ես ոչ աննորմալ եմ, ոչ դեպրեսիայի մեջ եմ, ոչ զոմբիացված եմ, ոչ մեդիտացված, ոչ հիպնոսացված և ոչ էլ ինչ-որ այլ «բան»-ացված: Ես սովորական հայ մարդ եմ, ով ուզում է, որ ինքն ու իր որդին իրենց հայրենիքում կարողանան ապրել առանց ինչ-որ պիտակների և ազատ ընտրության իրավունք ունենալ: Կսպասեմ Ձեր արձագանքին: Աստված օրհնի Ձեզ և Ձեր ընտանիքը:

    Հարգանքներով` Էդուարդ Մխիթարյան

    ОтветитьУдалить
  2. Hargeli Eduard, inchqanel porceq hakarakn asel mievnuyn e, im karcikn anpopox e` “Kyanqi xosq@” axand e. Anhamemateli e, bayc asem, miayn vstahum em HAY ARAQELAKAN EKEXECU qahanayin, ev voch te “Kyanqi xosqi” nerkayacucchin.
    Inks akanates ev masnakic em exel dzer havaknerin, voronc het kapvac im bolor harcerin sparich patasxanner@ stacel em HAY ARAQELAKAN EKEXECU nerkayacucchic…
    “kyanqi xosq” ekexecin axotq e anum anhaskanali barerov. duk asum ek ibr te Surb Hogin tarber lezunerov xosum e… Es akanates em exel erb duk mejberum eik A. Korntacis 14.
    A. Korntacis 14-rd glxum grvac e Surb Hogu shnorhneri masin, voronc mej mtnum e naev tarber lezunerov xosel@. “Ov lezuner e xosum, inkn iren e hastatum , isk ov margareanum e, amracnum e ekexecin” (A. Kornt. 14:4) Mievnuyn jamanak nshvac e, ete mekn ayl lezvov e xosum, apa myus@ petk e targmani, mnacacner@ petk e lur mnan. Ajd glxum grvac e, vor otar lezvov asvac@ ete chtargmavi, apa knmanvi ANSHUNCH GORCIQNERI DZAYNIN. Tarber lezvov xoselu kataryal orinak e Gorck Araqeloci erkrord glux@, vortex grvac e, vor Hogegalstin arakyalner@ “LCVECIN SURB HOGOV U SKSECIN XOSEL URISH LEZUNEROV” (Gorck 2:4), voronq haskanali ein nerkanerin, qani vor nranc mayreni lezunerov ein xosum. Sa katarvec vorpes vkayutyun anhavatneri hamar. Surb hogin bazum shnorhner uni. Isk “Kyanqi xosq” ekexecum mianshanak Surb Hwgin che, vor xosecnel e talis mardkanc tarber anhaskanali lezunerov. “ Axotq@ mnum e axotq ev ayn shoui veracel chisht che. Axotqn andzi ev Astco mijev texi unecox arandznazruyc e. @ndhanrakan axotqner en anum Surb Pataragin, jamergutyunnerin, bayc @ndhanrakani koxqin misht ka ev klini anhatakan@“,- ays masin pastum en HAY ARAQELAKAN EKEXECU QAHANANER@.
    Shnorhakalutyun baeremaxtanqneri hamar…

    Քրիստոնեության աղանդը մի խումբ մարդիկ են, ովքեր հռչակելով իրենց քրիստոնյա, հարում են հատուկ դավանաբանական մի համակարգի, որն ուսուցանվում է անհատ առաջնորդի, առաջնորդների խմբի կամ կազմակերպության կողմից, պարզ, որոշակիորեն կամ անվերապահորեն մերժում է քրիստոնեական հավատի մեկ կամ ավելի կենտրոնական դոկտրինաները, համոզմունքները, որոնք ուսուցանվում են Աստավածաշնչի 66 գրքերում:

    ОтветитьУдалить
  3. Նախևառաջ Դուք Սուրբ Հոգով մկրտվելը խառնում եք լեզուների պարգևի հետ: Բայց դա առանձին ծավալուն թեմա է: Եվ ամեն ինչ չէ, որ եթե Դուք կամ ինչ-որ մեկը չի հասկանում և չի ընդունում, ուրեմն սխալ է: Դուք Սուրբ Հոգուն և Նրա դրսևորումները չեք ուսումնասիրել, որ կարողանաք համոզված ասել` մեր եկեղեցում Սուրբ Հոգո՞վ են աղոթում, թե՞ ոչ: Այնպես որ զգույշ մնացեք` գուցե առանց հասկանալու սկսեք Աստծո դեմ բաներ խոսել:
    Երկրորդ. առաքելական եկեղեցու քահանայի կամ որևէ այլ եկեղեցու ծառայողի խոսքը ինքն իրենով չի կարող հեղինակավոր լինել, եթե հիմնավորված չէ Աստծո Խոսքով: Ոչ ոք իրավունք չունի, ով ուզում է լինի, ուղղակի ասելու. «Դե որ ասում եմ աղանդ է, ուրեմն աղանդ է, հավատացե՛ք, ժողովու՛րդ»: Ոչ, դեռ պետք է հիմնավորել: Այլապես ստացվում է նույն բանը, ինչ արեցին հրեա կրոնական առաջնորդները Հիսուսի հանդեպ (Հովհաննեսի ավետարան 18-րդ գլուխ, 28-30 խոսքեր): Պիղատոսի այն հարցին, թե այս Մարդուն ինչում եք մեղադրում, նրանք պատասխանեցին. «Եթե սա չարագործ չլիներ, նրան չէինք մատնի քեզ»: Եվ որևէ կերպով չհիմնավորեցին իրենց մեղադրանքը (չէին էլ կարող, որովհետև մեղադրանքները սուտ էին), այդպիսով իրենց խոսքը ներկայացնելով` որպես վերջնական հեղինակություն: Մինչդեռ վերջնական և բարձրագույն հեղինակությունը միայն Աստծո Խոսքն է: Նույնն էլ հիմա է կատարվում: Մեկը բարձրանում է և ասում (ընդ որում ոչ անպայման հոգևորական). «Սրանք աղանդավոր են» ու վերջ: Եվ ինչ-որ սահմանումներ են հորինել չգիտես որտեղից, ինչպես Ձեր մեկնաբանության վերջում հայերենով գրված «սահմանումը»: Մինչդեռ նույն Գործք Առաքելոց 24-րդ գլխի 5-րդ խոսքում հստակ նշվում է, թե ինչ է նշանակում աղանդ կամ աղանդավոր: Մենք ընդունում ենք ա՛յդ սահմանումը, որովհետև բխում է Աստծո Խոսքից: Պողոս հզոր առաքյալին, որին Տերը այդ ժամանակ համաշխարհային հեղինակություն էր տվել, անվանում են Նազովրեցիների աղանդի առաջնորդ (կարդացեք և համոզվեք, որ ոչ մի բան չեմ հորինում): Իսկ ո՞վ է Նազովրեցին. իհարկե Տեր Հիսուսը: Այսինքն` Հիսուսին աղանդավոր էին անվանում: Եվ մեծ բան չէ, որ մեզ` Նրա հետևորդներին, նույնպես փորձում են փակցնել այդ պիտակը, միայն թե ցավն այն է, որ քրիստոնյա կոչվող երկրում: Բայց մի՞թե մարդու հեղինակությունն ու ճանաչումը նրան թույլ են տալիս` առանց հիմնավոր ապացույցների մարդկանց վարկաբեկել կամ պիտակավորել: Ճիշտ հակառակը. երևացող ու ճանաչված մարդը պետք է շատ ավելի զգույշ լինի իր խոսքերում և պատասխանատվություն կրի դրանց համար: Ոչ ոք իրավունք չունի իր ասածը ներկայացնելու որպես վերջնական ու բարձրագույն հեղինակություն, որովհետև այդպիսին հանդիսանում է միմիայն Աստվածաշունչ մատյանը: Եթե որևէ մոտեցում, չի համընկնում Աստծո Խոսքին, մանավանդ կրոնական առումով, ուրեմն ուշադրության արժանի չէ, անկախ նրանից, թե ում կողմից է այն առաջարկվել: Վերոհիշյալ խոսքում (Գործք Առաքելոց 24.5) «աղանդ» բառի վրա աստղանիշ է դրված և ներքևում տրված է բացատրություն` «հերձված»: Երբ մարդուն հերձում են, նրա որոշ մասը դեն են նետում:
    Այդպես էլ աղանդավորները հերձում են Աստծո Խոսքը, իսկ մենք Ծննդոցի առաջին տառից մինչև Հայտնության վերջին տառը, ամբողջ Աստվածաշունչը` իր 66 գրքերով, ընդունում ենք որպես բացարձակ ճշմարտություն և բարձրագույն հեղինակություն: Որտե՞ղ Դուք կամ այլոք տեսաք մեր աղանդավորությունը կամ ո՞վ և ո՞ր չափանիշներով դա որոշեց ու սկսեց հայտարարել: Շարունակությունը` հաջորդիվ…

    ОтветитьУдалить
  4. Դուք, ինչպես և մինչև հիմա բոլոր մեզ մեղադրողները ինչ-որ վերացական մեղադրանքներ եք ներկայացնում` առանց որևէ հիմնավորման: Եթե մեղադրանք եք հնչեցնում, թե մենք խախտել ենք Աստծո Խոսքի դոկտրինաները, ապա բարի եղեք ըստ Աստվածաշնչի հստակ նշել, թե կոնկրետ որոնք նկատի ունեք: Եվ հետո էլ (եթե իհարկե կգտնեք) նորիցևեթ ըստ Աստվածաշնչի անպայման պետք է ապացուցեք, որ այն, ինչ դուք մատնանշում եք, իրականում հանդիսանում է դոկտրինալ ճշմարտություն (նորից եմ շեշտում` ըստ Աստվածաշնչի, և ոչ թե ըստ առաքելական եկեղեցու քահանայի կամ որևէ այլ եկեղեցու ծառայողի, որովհետև ի վերջո քահանան ու մյուսները ևս պետք է ամեն ինչի համար որպես հիմք վերցնեն Աստվածաշունչը): Առանց այս երկու քայլերի բոլոր մեղադրանքները, ում կողմից էլ դրանք ներկայացվեն, կլինեն սուտ և անհիմն: Իհարկե, լավ է, որ Դուք Աստծո Խոսքին ծանոթ եք, բայց Խոսքն ամբողջական է, այնպես որ այն ամբողջությամբ վերցրեք: Եվ բացի այդ, Խոսքը ճիշտ հասկանալու համար Դուք պետք է նաև Նրա հեղինակին` Սուրբ Հոգուն ճանաչեք (Պետրոսի 2-րդ թուղթ 1-ին գլուխ, 21 խոսք):
    Եվ վերջում, ուզում եմ Ձեզ մի բան ասել: Նախ լավ կլիներ, որ Դուք լրջորեն մտահոգվեիք Ձեր իսկ հոգու փրկության մասին: Եվ հետո, եթե Դուք իսկապես անկեղծորեն այս ազգի մասին մտահոգվում եք, ապա ավելի լավ կլիներ, որ Ձեր կայքում շնացող տղաների փնտրած մեծ կրծքերի մասին գրելու փոխարեն մտածեիք այն մասին, որ վերջերս Հայաստանում սարսափելի տվյալներ արձանագրվեցին (քանզի հայ երիտասարդին նրա այդ պահանջը բավարարելով հաստատ չես օգնի. դա դժոխք տանող ճանապարհ է, և ես չեմ կարծում, որ Դուք նկարում պատկերված քահանային տեղյակ եք պահել, թե իր նկարը ինչպիսի բովանդակությամբ կայքում է տեղադրված): Իսկ սարսափելի տվյալներ ասելով` նկատի ունեմ այն, որ մեկ միլիոնից ավելի հայ, այսինքն` բնակչության մեկ երրորդ մասը, արդեն գնացել է Հայաստանից: Ով էլ որ մնացել է, մեծ մասը ուզում է գնալ: Համոզված եմ, որ ոչ բոլորն են վատ ապրելակերպի պատճառով հեռացել: Ես գիտեմ շատերին, որոնք ամեն ինչով ապահովված էին, նույնիսկ երկու տուն ունեին, բայց ամեն ինչ վաճառեցին ու գնացին: Կհամարձակվեմ նույնիսկ ասել, որ այդպիսիները ամենևին էլ գնացողների փոքր մասը չեն: Մարդիկ մթնոլորտից են փախչում, անհանդուրժողականությունից, ճիշտ այնպես, ինչպես շատ երեխաներ փախչում են իրենց ընտանիքում տիրող ահավոր մթնոլորտից: Մենք ոչ մեկին չենք սիրում: Օտարին էլ չենք սիրում, իրար էլ չենք սիրում: Մի գլուխ փորձում ենք մեկմեկու վրա սխալներ հայտնաբերել: ՈՒ եթե մեկը մեզ պես չի լինում, թշնամանում ենք նրա դեմ: Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը պետք է մեզ պես լինեն: Ո՞վ է ասել, որ եթե մեկը ոչ թե այսպես, այլ այնպես է երկրպագում Աստծուն, ուրեմն սխալվում է կամ աղանդավոր է: Կարևորն այն է, որ մարդը ընդունում է Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ և սկսում է ապրել Աստծո Խոսքով, սրբության ու բարեպաշտության մեջ, քարոզելով նույնը ուրիշներին: Ո՞րն է Ձեր մեղադրանքը և դրա հիմքը: Ձեզ մի օրինակ բերեմ: Շարունակությունը` հաջորդիվ…

    ОтветитьУдалить
  5. Ենթադրենք դուք ուզում եք «Այրարատ» կինոթատրոնի մոտից գնալ Կոմիտաս: Եվ գիտեք, որ կարող եք գնալ մի քանի երթուղային տաքսիներով` 96, 76, 123 և այլն: Իրականում այս համարներով կարող եք գնալ, և այդ բոլորն էլ ի վերջո Ձեզ Կոմիտաս կհասցնեն, մեկը` մի քիչ շուտ, մյուսը` գուցե մի քիչ ուշ և այլ ճանապարհով, բայց բոլորն էլ հաստատ կհասցնեն Կոմիտաս: Եվ պատկերացրեք, որ 96-ի վարորդը սկսի մարդկանց ասել. «Ժողովու՛րդ, 76-ն ու 123-ը մի՛ նստեք: Դրանք ձեզ կտանեն, կկորցնեն: Դրանց հետ տեղ չեք հասնի և կվնասվեք: Գործ չունեք դրանց հետ: Դրանք խաբեբա են»: Հիմա հարց. արդյո՞ք Դուք այդպես չեք վարվում: Մի՞թե Ձեզ և մյուսների համար կարևորն այն չէ, որ մարդը իր մահից հետո Երկինք հասնի, իսկ թե որ ճանապարհով, դա արդեն թող ինքը ընտրի: Եվ երբ որևէ եկեղեցի անհիմն կերպով սկսում է մեղադրել մյուսներին, թե աղանդավոր են, որովհետև այս կամ այն հարցում իրենց նման չեն, այդ մեղադրողը սկսում է նմանվել վերոհիշյալ օրինակի 96-ի վարորդին: Որքանո՞վ ճիշտ և արդարացի կլինի այդպիսի պահվածքը: Գնահատեք ինքներդ: ՈՒզում եմ ավարտել Աստծո Խոսքից մի դրվագի նկարագրությամբ (Մարկոսի ավետարան 9-րդ գլուխ, 37-40 խոսքեր). «Եվ Հովհաննեսը Նրան ասաց. Վարդապե՛տ, մեկին տեսանք, որ Քո անունով դևեր էր հանում, բայց մեր ետևից չէր գալիս, և արգելեցինք նրան, որովհետև մեր ետևից չէր գալիս: Հիսուսն էլ ասաց. Մի՛ արգելեք նրան, որովհետև ոչ ոք չկա, որ Իմ անունով մի զորություն անի և կարողանա շուտով հայհոյել Ինձ: Որովհետև ով մեզ հակառակ չէ, մեր կողմն է»: Ամեն: Այստեղ երկու կարևոր սկզբունք կա, որոնք ուզում եմ նշել: Առաջինը սա է. թե՛ Դուք, թե՛ Հայ Առաքելական Եկեղեցու ծառայողները, թե՛ մեկ ուրիշը, ով էլ լինի, և ընդհանրապես, բոլորս պետք է մի բան լավ հասկանանք. ճիշտ չէ ասել, որ բոլոր մարդիկ կամ բոլոր հայ մարդիկ, ինչպես հաճախ շեշտվում է, պետք է գնան անպայման ա՛յս մարդու ետևից կամ լինեն ա՛յս եկեղեցու անդամ, այլապես աղանդավոր են և նրանց գործունեությունը Աստծուց չէ (հիշեք երթուղային տաքսիների օրինակը և տեսեք, որ Ավետարանը ևս նույն բանն է ասում): Եվ երկրորդ. մենք հակառակ չենք Հայ Առաքելական Եկեղեցու ծառայողներին, նրանց դեմ որևէ բան չունենք, ինչպես գրված է Խոսքի վերոհիշյալ հատվածում, և հարգում ենք յուրաքանչյուրին` որպես Աստծո ծառա: Մենք թշնամիներ չենք, այլ ծառայակից եղբայրներ, կատարում ենք նույն գործը և ծառայում նույն Տիրոջը, այնպես որ կարիք չկա Հիսուսի այն ժամանակվա աշակերտների նման անհանգստանալու և մեզ արգելելու, մանավանդ որ Տեր Հիսուսն էլ ասում է` այդպես մի՛ վարվեք: Պարզապես ամեն մեկս ունենք մեր անելիքը: Այսօր Հայաստանում մարդիկ առանց Քրիստոսի, դժոխք են գնում` իրենց վրա ունենալով «քրիստոնյա» պիտակը: Եվ Աստծուն փառք չի բերի, որ մենք այդ մասին մտահոգվելու փոխարեն սկսենք իրար վարկաբեկել: Ավելի լավ է միաբանվենք Աստծո Խոսքի շուրջը և Հայաստանը դարձնենք ոչ թե ընդամենը պիտակով քրիստոնյա, այլ իսկապես քրիստոնյա երկիր: Եթե լիմոնադի շշի մեջ լցված լիմոնադը վերջանա, և փոխարենը ժավել լցնենք, բայց շշի «Թարխունի լիմոնադ» պիտակը թողնենք փակցված, ոչ ոք առաջին հայացքից տարբերությունը չի զգա, մինչև հոտ քաշելը կամ մի կում անելը: Բայց բավական է, որ մեկը հոտ քաշի, անմիջապես դեմքը կծամածռի և զզվանքով կշրջվի: Այսօր մենք այդպիսի քրիստոնյաներ ենք. մեզ վրա փակցրել ենք «քրիստոնյա» կամ գուցե «1700 տարվա քրիստոնյա» պիտակը, բայց մեր ներսում` սրտում և մտքում ոչ Քրիստոսը կա, ոչ էլ Նրա ներկայությունը, հակառակը` լցված ենք տարբեր գարշանքներով, որոնք սկսում ենք մեկմեկու վրա թափել` իրար հետ շփվելիս: Եվ այդպես էլ իրարից հեռանում ենք` ծամածռված դեմքերով, վիրավորական խոսքերով, զզվանքով և ատելությամբ: Ահա և մեր ամբողջ շփումը: Մենք նույնիսկ շնոհակալություն ասել չգիտենք: Այնպես որ, պետք է կանչենք Տեր Հիսուսին, ընդունենք Նրան մեր ողջ հոգով, սրտով ու մտքով, որ Նա Իր Սուրբ Հոգով, մեր մեջ ապրելով, մաքրի մեր ներսը: Այդ ժամանակ մեր պարունակությունը իսկապես կհամապատասխանի մեր պիտակին: Այդ ժամանակ նույնիսկ պիտակի կարիք էլ չի լինի, որովհետև Քրիստոսի լույսը մեզնից կճառագի և կլուսավորի մյուսներին: Տերը օրհնի Ձեզ և Ձեր աշխատանքը: Եվ տա Աստված, որ Դուք նույնպես դառնաք այդ ճշմարիտ լույսի աղբյուրը Ձեր շրջապատի համար: Եղե՛ք օրհնված Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Ամեն:

    ОтветитьУдалить
  6. Առաջնային (դոկտրինալ) հարցերում` միաբանություն, երկրորդական հարցերում` ազատություն և ամեն ինչում` գլխավորը սեր մեկմեկու հանդեպ:

    Սուրբ Ավգուստինոս


    Ոչ ոքի ոչինչ պարտական չմնաք, բացի իրար սիրելուց, որովհետև ընկերոջը սիրողը օրենքը կատարել է:

    Հռոմեացիս 13.8

    ОтветитьУдалить
  7. Ես երջանիկ եմ... ի տարբերություն Ձեզ... Գոնե կարդացի՞ք մեկնաբանությունը... :

    ОтветитьУдалить
  8. Chisht ek asum "i tarberutyun indz". es erjanik chem, es SHAT erjanik em.
    Dzez amenayn bariq.

    ОтветитьУдалить
  9. Այո, եթե կգտնվի ինչ-որ մեկը, ով կասի, որ «շատ երջանկությունը» ուրիշների վրա ցեխ նետելու և բամբասանք տարածելու մեջ է, ուրեմն Դուք և այդ մեկը կարող եք Ձեզ «շատ երջանիկ» համարել: Տա Աստված, որ Դուք երբևէ ունենաք իսկական երջանկություն: Դա ոչ թե այն է, ինչ Դուք եք համարում երջանկություն, այլ այն, ինչ երջանկություն է կոչվում ըստ դրա ստեղծողի` Աստծո չափանիշների, այսինքն` երջանկացնել և ծառայել ուրիշներին այն շնորհներով, որոնք Տերը Ձեզ պարգևել է: Ծառայեցրեք Ձեր գրիչն ու ստեղծագործելու կարողությունը ոչ թե մեղքին, այլ Քրիստոսին և օրինակ ծառայեք մյուս բոլոր լրագրողներին: Պատկերացնու՞մ եք, ինչ հրաշալի կլինի: Դուք կարող եք դրանում եթե ոչ առաջինը, ապա հաստատ առաջիններից մեկը լինել Հայաստանում: Չեմ կարծում, թե Դուք ուզում եք ապրել «Ինչպես բոլորը, այնպես էլ ես» սկզբունքով: Եղեք անհատ, օրիգինալ մարդ: Դա նույնպես իրական երջանկության կարևորագույն բաղադրիչներից է: Ես հավատում եմ, որ Ձեզ մոտ կստացվի: Եվ թող ամեն բանում միայն Տեր Հիսուսը փառավորվի:

    Կարող եք չպատասխանել, որովհետև ես իմ մեկնաբանությունը տեղադրելուց հետո Ձեր էջը հանելու եմ իմ «կարևոր էջերի» ցանկից: Եղեք օրհնված .........:

    ОтветитьУдалить
  10. HARGELI EVA DZER POXAREN ES AMACHUM EM EV BNAV DZEZ CHEM MEXADRUM, VOROVHETEV VORQAN HASKACA DUQ VOCHICHIC TEXEKACVAC CHEQ NUYNISK KASKACUM EM VOR ERBEVE AVETARAN KARDACAC LINEQ.EV NUYNSK ETE DUQ INCHPES ASUM EQ @NDUNUM EQ MIAYN ARAQELAKAN EKEXECIN DA MIEVNUYN E DZEZ VOCH VOQ IRAVUQ CHI VERAPAHUM ARTAHYTVEL AYDPES KYANQI XOSQ EKEXECU MASIN,TE ARAQELAKAN,TE AVETARANCHAKAN, TE KYANQI XOSQ EKEXECU HAMAR KA MEK ASTVAC EV @NDUNUM ENQ HAY,VORDI EV SURB HOGI MIABANUTYUN@.DZEZ MNUM E MIAYN HIMA AXOTEL ,VOR ASTVAC NERI DZEZ,EV VERJI OR@ LINI DZEZ HAMAR VOCH TE DATAVOR AYL PRKICH... AMEN INCH DER KORAC CHE BACIR ACHQERD @NDUNIR HISUSIN VOREPES QEZ TER U PRKICH ,VORPESZI PRKVEQ... DU EV QO @NTANIQ@ TE XOSQS LSES EV AYN KATARES HAVET ERJANIK JARANGORD KLINES...

    ОтветитьУдалить
  11. HARGELI ANNA, ETE ASTVAC NERUM E AXANDAVORNERIN, APA KAROX EQ HAMOZVAC LINEL, VOR "INDZ EL KNERI" IM ARACNERI U CHARACNERI HAMAR.ISK INCH VERABERVUM E "IM VERJIN ORVAN", APA DZER ISK TUTYLTVUTYAMB ES INQS KMTACEM AYD ORVA HAMAR. ANCHAP SHNORHAKAL EM INDZ HAMAR ANHANGSTANALU HAMAR. HARGANQNERS...

    ОтветитьУдалить
  12. ))) Eva dzer hodvacy uxxaki cncum e!:) Lriv hamapatasxanum e te dzer nkarin, te nkari taki grvacin, te dzer kommentnerin, te avetarani dzer imacutyany:) Nenc vor amen ban shat lav e, vorovhetev nerdashnak e:)

    ОтветитьУдалить
  13. Mecargo KAREN anchap zgacvac em Dzer "xorhrdavor" xoskeric :))

    ОтветитьУдалить
  14. BAREV DZEZ..anuns Meri a..joxovurd inchi eq ankap baner asum Evayin...mard@ jicht banera asum u hima vor senc nkarov kam tariqov kam komentnerov datenq hima es el karam dzer amen meki mej mi chhamapatasxanox ban gtnem u es axjik@ amachelu ban chuni es ira het lriv hamadzayn em...ete 'kyanqi xosq@' axandavorakan chliner vonc el chlini khamagorcakcer che HAT ARAQELAKAN EKEXECU HET...duq aseq.?..?..?

    ОтветитьУдалить
  15. xndrem...eli tox bac anen bayc inch kap unes du iranc het @ndamen@ karciqt es haytnel...erkira eli nuinisk et ela argelvum...

    ОтветитьУдалить
  16. Es chem chanachum voch Eduardin,voch Annayin,bayc karoxanum em kardal nrac gracner@.U drancic es mi ban em ezrakacnum,vor nranc npatak@ Evayin ijecneln u apcucel@ chi,vor na sxal a,ayl nranq uxxaki cankanum en,vor chshmartutyun@ imanan yuraqanchyur@,vor Hisusn a miak chanaparh@,ev ayd chanaparhov michev verj qayloxn a,vor kprkvi.U aystex kap chuni,te inch a ekexecu anun@,kam inch dzevi shenq uni ayn,gbetavor,te voch,karevor@ vor ekexecin @ndunum a Surb Erordutyun ev chi shexvum voch Astvacashnchic,voch el ayn chanaparhic,vor@ tanum a depi havityan kyanq,ev vorn a Hisus@.Astvacashnchum Astvac asum a,vor ir joxovurd@ korchum a gitutyun chunenalu patcharov!!!Uxxaki kardaceq Astvacashunch,ev zinveq Astco imastutyamb u gitutyamb.Tox Astvac orhni dzez shaaat!!!Na dzez shat a sirum...

    ОтветитьУдалить
  17. http://www.youtube.com/watch?v=A-O2uTtgL9c&feature

    ОтветитьУдалить