понедельник, 1 ноября 2010 г.

142 հազար եվրո` գեյերի խորհրդաժողովի համար


Եվրահանձնաժողովը ավելի քան 142 000 եվրո է ծախսել գեյերի, լեսբուհիների, բիսեքսուալների, տրանսսեքսուալների խորհրդաժողովը Հաագայում կազմակերպելու համար: Հնգօրյա խորհրդաժողովին մասնակցելու համար, որն ավարտվել է անցած հանգստյան օրերին, Հաագա է ժամանել մոտ 200 պատվիրակ 37 երկրից։ Միջոցառման ընթացքում անցկացվել են մի քանի «կլոր սեղաններ»։ Հայտարարված թեմաների թվում են՝ «Մարդու իրավունքները և ես. տեղեկանում ենք միջսեռային պահանջների մասին», «Ազատում ինֆրահումանիզացիայից. երկարաժամկետ գլոբալ ռազմավարություն»։Նշենք, որ ինֆրահումանիզիացիա տերմինը շրջանառության մեջ է դրվել 2000–ական թվականներին՝ բելգիացի հոգեբանության պրոֆեսոր Ժակ Ֆիլիպ Լայենի կողմից։
Ինֆրահումանիզացիան մարդկանց զրկումն է մարդկային էության մյուս խմբից։ Այս տերմինը Լայենը օգտագործել է ցեղասպանության բնույթը ուսումնասիրելու համար։«Կլոր սեղաններից» մեկը նվիրված է «Սեռը և սեռականությունը մեդիայում. խնդիրն այնտեղ, ուր խնդիր չկա» թեմային։
Բրիտանական հրատարակության տվյալներով՝ խորհրդաժողովի մասնակիցներին ճոխ ընդունելություն է ցուցաբերվել։ Մասնավորապես, նրանց ժամանման առթիվ Հաագայի Ասպետների դահլիճում ընթրիք է մատուցվել։

Комментариев нет:

Отправить комментарий