вторник, 7 декабря 2010 г.

Սեռական հեղափոխություն Պենտագոնում


ԱՄՆ ռազմական ղեկավարությունը աջակցել է զեկույցին, որը խորհուրդ է տալիս հանել համասեռամոլների եւ լեսբուհիների՝ բանակում ծառայելու արգելքը, իսկ նրանք, ովքեր ծառայում են, իրավունք կստանան չթաքցնել իրենց կողմնորոշումը: Այնպես որ, շուտով ԱՄՆ զինված ուժերում սեռական հեղափոխություն է սպասվում: ԱՄՆ պաշտպանության նախարարը դիմել է Կոնգրեսին՝ չեղյալ հայտարարելու «Մի հարցրու, մի պատասխանիր» օրենքը: 1993թ. ընդունված այդ կանոնով սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները կարող են ծառայել բանակում՝ թաքցնելով իրենց կողմնորոշումը:
115 հազար ամերիկացի զինվորականների եւ նրանց 44 հազար ամուսինների շրջանում անցկացված հարցման արդյունքներում 70 տոկոսը դեմ չէ մեկ զորամասում ծառայել համասեռամոլների հետ:

Комментариев нет:

Отправить комментарий