вторник, 7 декабря 2010 г.

Sex.com-Ը՝ 13 ՄԼՆ




Վերջերս վաճառվել է աշխարհի ամենաթանկ Sex.com դոմեյնը:
Sex.com -ը 13 միլիոն դոլարով գնել է Clover Holdings ընկերությունը, որը գրանցված է Կարիբյան ծովի Սբ. Վինսենթ կղզում: Իսկ Sex.com-ի նախկին սեփականատերն ամերիկյան Escom ընկերությունն էր, որը այդ դոմեյնը ստիպված է եղել վաճառել՝ կուտակված պարտքերի պատճառով: Նշենք, որ Escom ընկերությունը sex.com-ը գնել էր 2006-ին՝ 12-14 միլիոն դոլարով, ինչից հետո այն աշխարհի ամենաթանկ դոմեյնն էր դարձել:
Ի դեպ, առաջին անգամ Sex.com-ը գրանցվել է գործարար Հարի Քրեմենի անունով՝ 1994 թվականին: Այնուհետեւ Սթիվեն Քոենը կարողացել է այն իր անունով գրանցել, բայց անօրինական ճանապարհներով: Հարի Քրեմենին հինգ տարի է պահանջվել` դոմեյնը վերադարձնելու համար: Իսկ այդ 5 տարիների ընթացքում միայն գովազդի հաշվին Քոենը 500 հազար դոլար է աշխատել: Հետագայում իր կատարած խարդախությունների համար Քոենին տուգանել են 65 միլիոն դոլարի չափով, ինչից հետո նա փախել է Մեքսիկա, սակայն բախտը նրան այնքան էլ չի ժպտացել, ու հենց Մեքսիկայում էլ նա ձերբակալվել է:

Комментариев нет:

Отправить комментарий