суббота, 11 декабря 2010 г.

Բարբի արտադրողները վաճառքի կհանեն «գեյ-տիկնիկ»


Հայտնի Mattel ընկերությունը, որը «Բարբի» եւ նրա ընկեր «Քեն» տիկնիկների արտադրողն է, պատրաստվում է վաճառքի հանել իր նոր ստեղծագործությունը՝ հոմոսեքսուալիստ տիկնիկին, որին անվանել են Էնդի Միլզ: Էնդին հագնված է հոմոսեքսուալիստի նման. Գծավոր կոստյում, վերնաշապիկ եւ փողկապ, իսկ աչքերին՝ սեւ լայն ակնոցներ: Խաղալիքի արժեքը կազմում է 179, 99 դոլար: Մինչ օրս Քենն այդ ընկերության արտադրած միակ տղամարդ տիկնիկն էր: Հիմա նրան կարող է միանալ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող եւ Նյու Յորքում երեկոներ կազմակերպող գեյ-տիկնիկը:

6 комментариев:

  1. Շատ լավ նախաձեռնություն է, որովհետև հետերո աշխարհում ենք ապրում: Իսկ գեյ երեխաներն ի՞նչ անեն: Լավ է, որ նման բան է արվում, որպեսզի գեյերն իրենց չզգան երկրորդ սորտի, այլ՝ հավասար (ոչ ավել, ոչ պակաս):

    ОтветитьУдалить
  2. Im patkeracmamb mardik sorteri chen bajanvwum, angam ajn depqum, erb irenc serakan koxmnoroshmamb u naxasirutyunnerov tarbervum en.isk erexaner@ chen karox gej linel, mi parz patcharov, nranq erexa en.

    ОтветитьУдалить
  3. Երեխաները գեյ չեն կարող լինե՞լ: Էհ, եթե էդպես լիներ, հոմոֆոբիայի ու անհանդուրժողականության պատճառով գեյ պատանիներն ինքնասպանության չէին գնա.

    Բոբի Գրիֆիթ
    Ջասթին Աաբերգ, 15 տարեկան
    Աշեր Բրաուն, 13 տարեկան
    Բիլլի Լուկաս, 15 տարեկան
    Ռայմոնդ Չէյզ, 19 տարեկան
    Սեթ Ուալշ, 13 տարեկան
    Թայլեր Քլեմենտի, 19 տ.

    Սրանք այն պատանիներն են, որ մեծացել են հետերոնորմատիվ հասարակություններում: Նրանք հետերո ծնողներ ունեին, սովորական ընտանիքներ:

    Իսկ երեխաներից` տես սա. զույգ եղբայրներ, որոնցից մեկը գեյ է, մյուսը` ոչ. youtube . com/ watch?v=R3pvAk7Zz5U

    Մի բան է` ինչ ենք մտածում, մեկ այլ բան` ինչ կա իրականում: Իրականում կան գեյ երեխաներ, ամեն տեղ էլ: Եթե ինչ-սր բան անտեսանելի է, չի նշանակում այն չկա. մեր հասարակությունում նման երեխաներին ճնշում են առաջինը հենց ծնողները, ու դա չի նշանակում, որ նրանք հետերո են դառնում: Ոչ, նրանք ուղղակի սովորում են ստել, կեղծել, թաքնվել:
    Երեխան կարող է գեյ լինել:

    ОтветитьУдалить
  4. Սաել լավ կայք է. գեյերը ցուցադրում են իրենց մանկության նկարները (որպեսզի ցույց տան, որ էդպիսին են եղել մանկուց, ոչ թե` մի օր արթնացել ու որոշել գեյ դառնալ, ինչպես շատերն են կարծում). www . bornthiswayblog . com/

    ОтветитьУдалить
  5. Նշվածս կայքից այս տղան, օրինակ (նկարում` 10 տարեկան), կարող էր նաև գեյ տիկնիկ ունենար նկարում առկա տիկնիկներից բացի. borngaybornthisway.blogspot . com/2011/02/magno.html

    ОтветитьУдалить