пятница, 10 декабря 2010 г.

Одноклассники.ru-ն հայտարարում է հայաստանյան օգտագործողների թիվը


Հայաստանում Одноклассники.ru սոցցանցում գրանցված է 800.000 օգտագործող: Այս մասին հայտարարել է սոցցանցի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Վահան Աֆանեսյանը: «Սակայն հաշվի առնելով, որ օգտագործողներից շատերն ունեն մեկից ավել պրոֆիլներ, իսկ որոշ մասը չի օգտվում սոցցանցից գրանցվելուց հետո, ապա իրական օգտագործողների թիվը մոտավոր 600.000 է»,-ավելացրել է Աֆանեսյանը:


Facebakers.com վիճակագրական կայքի տվյալներով` Facebook սոցցանցը Հայաստանում ունի մոտ 104.000 օգտագործող և 6 ամիսների ընթացքում գրանցել է ավելի քան 65% աճ. ս.թ. հունիսին սոցցանցում գրացված էր ընդամենը 56.000 հոգի: Իսկ ռուսական «В Контакте»-ն ունի 219.000 օգտագործող:
Alexa և Google Trends վիճակագրական ծառայությունների տվյալներով` աշխարհի 132 երկրներից 115-ում Facebook-ն ամենատարածված սոցցանցն է:
Facebook-ին զիջում են աշխատանքային սոցցանց LinkedIn-ը և Twitter միկրոբլոգային ծառայությունը: Ընդ որում` ԱՊՀ երկրներում սոցցանցերից առաջատար է «В Контакте»-ն:

Պավել Դուրովի ստեղծած սոցցանցն առաջին հորիզոնականում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և Կազախստանում:

Բրազիլիայում կրկին առաջատար է Google ընկերության Orkut սոցցանցը, իսկ Չինաստանում` QQ Zone-ը:

Комментариев нет:

Отправить комментарий