понедельник, 13 декабря 2010 г.

Fabulis -ում կատարվել է 1.75մլն դոլարի չափով ներդրում


Միասեռականների համար նախատեսված Fabulis կայքը փոխել է դոմեյնը և վերանվանվել Fab.com: Ինչպես ասել է սոցցանցի հիմնադիր ու ղեկավար Ջեյսոն Գոլդբերգը, Fab.com սոցցանցը Fabulis.com-ի կրկնօրինակը չէ, այն ամբողջովին նոր կայք է` համալրված 350-ից ավել նոր ֆունկցիաներով ու ավելի քան 100.000 նոր էջերով: Հիմնադիրը նշել է նաև, որ Fab.com-ը կօգնի գեյերին բացահայտել աշխարհն ու վայելել կյանքը:
Գոլդբերգի խոսքով` կայքում ու դրա բջջային ծրագրում գեյերը կարող են գտնել իրենց հետաքրքրող յուրաքանչյուր ինֆորմացիա` գեյ-ակումբների հասցեներ, իրադարձություններ, երեկույթներ, ինչպես նաև նոր ընկերների: Կայքն արդեն հասցրել է գրավել ավելի քանի 110,000 անդամների` գրանցելով ամսական 20 հազ. նոր օգտագործող: Կայքի ղեկավարությունը նաև հայտարարել է ներդրումներ կատարելու նոր շրջանի մասին` հավաքելով շուրջ $1.75 միլիոն կապիտալ: Ներդրողներն են First Round Capital, The Washington Post Company, Baroda Ventures և Zelkova Ventures ընկերությունները:

Комментариев нет:

Отправить комментарий