понедельник, 13 декабря 2010 г.

WikiLeaks հիմնադիրը` համակարգչային խաղում


TechCrunch կայքը հայտնում է, որ ինտերնետում հայտնվել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին մարմնավորող հերոսով համակարգչային խաղ: Հումորային այդ խաղում, որը կոչվում է «Wikileaks: the game», և որը ստեղծվել է հոլանդացի Սեբաստյան Մոյսի կողմից, խաղացողը Ասանջի հերոսի կերպարով պետք է մտնի Սպիտակ տանը գտնվող` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատասենյակ, այնտեղից նախագահի համակարգչից գողանա գաղտնի փաստաթղթերը: Ըստ կայքի` սա արդեն երկրորդ այսօրինակ խաղն է, նախորդը կոչվում էր «Uncle Sam vs. Wikileaks»:

Комментариев нет:

Отправить комментарий