четверг, 20 января 2011 г.

Հրապարակվել է աշխարհի 10 ամենաբարձր եկեղեցիների ցանկը

Գերմանական “каtholisch” կայքում դրվել է աշխարհի 10 ամենաբարձր եկեղեցիների ցանկը: Եկեղեցիներից 3-ը Գերմանիայում են, 2-ն` Ավստրիայում: Աշխարհի ամենաբարձր եկեղեցիների տասնյակը բացում է Գերմանիայի Ուլմ քաղաքի Մյունսթեր գոթական տաճարը (161,53մ), որը սկզբնապես կառուցված է որպես կաթոլիկ տաճար, սակայն այնուհետև վերածվել է լյութերականի: Դրա երկարությունը 123,56մ է, լայնությունը` 48,8մ: Առաջին քարը դրվել է 1377թ.: Շինարարությունն ավարտվել է 1890թ.: Ցանկում երկրորդ տեղում է Կոտ-դ’Իվուարի Յամուսուկրո քաղաքի Նոտր-Դամ դե լա Պէ բազիլիկ եկեղեցին, որը բարձրությունը խաչի հետ միասին կազմում է 158մ:
Երրորդ տեղում Քյոլնի տաճարն է, որի բարձրությունը կազմում է 157,4 մետր:
Ֆրանսիայի Ռուան քաղաքի տաճարն ունի 151 մետր բարձրություն:Այնուհետև ցանկում ընդգրկված են Համբուրգի Սբ. Նիկոլայ տաճարը (147,3մ), Ստրասբուրգի տաճարը (142մ), Լեհաստանի Լիխենստար քաղաքի Սբ. Կույս Մարիամ բազիլիկ եկեղեցին (141,5մ), Վիենայի Սբ. Ստեփանոս տաճարը (136,4մ), Ավստրիայի Լինց քաղաքի Նոր տաճարը (134,8մ):
Աշխարհի ամենաբարձր եկեղեցիների տասնյակը եզրափակում է Վատիկանի Սբ. Պետրոս եկեղեցին (133մ):

Комментариев нет:

Отправить комментарий