пятница, 14 января 2011 г.

Ամսական $100 հազար` այլասեռվածների հաշվին


Chatroulette ծառայության հիմնադիր Անդրեյ Տերնովսկին պատմել է, թե ինչպես է իր ստեղծած վիդեոչաթը հաջողության հասել: Պարզվում է` ընկերության ներդրողները 50 հազ. «մերկ տղամարդիկ» են, որոնք ամսական Chatroulette-ին բերում են $100 հազար:
Chatroulette.com-ը գործարկվել է 2009թ. նոյեմբերին, այն թույլ է տալիս անմիջապես ինտերնետային էջում շփվել պատահական զրուցակիցների հետ: 2010թ. հունվարին հետազոտող Քեյսի Նեյսթաթը եկավ այն եզրահանգման, որ Chatroulette-ի օգտագործողների 14%-ն այլասեռվածներ են:
Տերնովսկին հայտարարել է, որ չի խրախուսում այլասեռվածների մուտքը կայք, բայց դեռևս գոյություն չունի նրանցից պաշտպանող տեխնոլոգիա: Փոխարենը կայքի հիմնադիրը գտել է վերջինների հաշվին փող վաստակելու ճանապարհը: Երբ էկրանին հայտնվում են «անցանկալի» զրուցակիցներ, օգտագործողը կարող է հատուկ կոճակի օգնությամբ բողոքել: Fast Company պարբերականի փոխանցմամբ` մի քանի բողոքներ ստացած օգտագործողն ավտոմատ կերպով հղվում է դեպի Chatroulette-ի գործընկեր կայքերից որևէ մեկը, օրինակ` ծանոթությունների ցանց:
Կայքից կատարվող տրաֆիկի արտահոսքը թույլ է տալիս ամսական $100 հազար աշխատել: Տերնովսկու խոսքով` օրական Chatroulette-ում «մերկանում է» 50 հազ. օգտագործող:

Комментариев нет:

Отправить комментарий