пятница, 14 января 2011 г.

Facebook-ում հայերենի թարգմանիչների թիվը հասել է 22-ի




Facebook սոցցանցի հայերեն լեզվի թարգմանիչների թիվը կտրուկ նվազել է: 2010թ. հուլիսի 5-ին`ադրբեջանական հարձակման արդյունքում ակտիվ թարգմանիչների թիվը 2 օրում 60-ից հասել էր 1.355-ի, մինչդեռ այժմ թարգմանություններին մասնակցում է ընդամենը 22 օգտագործող:
Սոցցանցի հայերեն տարբերակը դեռևս փորձնական փուլում է. թարգմանված է կայքի պարունակության ընդամենը 67%-ը: Բետա-տարբերակում բառերի ու արտահայտությունների թարգմանված տարբերակները դրվում են քվեարկության, և սրանից օգտվելով` ադրբեջանցիները քվեարկել էին ավելի շատ, քան հայ թարգմանիչները: Արդյունքում մի քանի օր շարունակ կայքի գլխավոր էջում երևում էին LONG LIVE AZERBAIJAN («Լրահոս» բառի փոխարեն) և այլ գրություններ:

Комментариев нет:

Отправить комментарий