пятница, 14 января 2011 г.

Ս. Հարության տոնը` ապրիլի 24-ին



Այս տարի Ս. Հարության տոնը համընկել է Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակաց հիշատակի օրվա հետ:
Հարության տոնը հաղթանակն է ողջ մարդկության ընդդեմ չարիքի, հաղթանակն է Աստծո` ընդդեմ մահվան:
Հարության հույսով վերընձյուղվում է մեր մեջ կյանքի հավիտենականությունը:
Այս տարի ողջ քրիստոնյա աշխարհը, թե լատին, թե հույն, թե Հայ Առաքելական եկեղեցին Ս. Հարության տոնը միևնույն օրն է նշում: Կարծես մարտահրավեր է նետվում անարգ թշնամուն, թե «Մահը կուլ գնաց հաղթության: Ո՞ւր է, մահ, քո հաղթությունը: Ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը» (Կորնթ. 15:54-55):
Աստվածային նախախնամությամբ, կարծես թե, բոլոր ազգերը աղոթքի ձայն կբարձրացնեն ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի անմեղ նախատակների հոգիների փրկության համար:

Комментариев нет:

Отправить комментарий