пятница, 14 января 2011 г.

Առցանց խաղերը միլիարդավոր դոլարների օգուտ են բերում

Ըստ մասնագետների` սոցիալական ցանցերում տեղ գտած խաղերը այս տարի կարող են միլիարդների օգուտ բերել դրանց հեղինակներին: Ըստ eMarketer հետազոտական խմբի հրապարակած զեկույցի` 2011թ.-ին մոտավորապես 62 մլն ամերիկացի (ԱՄՆ-ի ամբողջ ինտերնետ օգտատերերի մոտավորապես 27%-ը) սոցիալական ցանցերում ամսական կխաղան գոնե մեկ խաղ: Դա 15%-ով ավելի է, քան 2010թ.-ին, ասվում է կայքում:
2011թ.-ին օգտատերերը վիրտուալ ապրանքների համար կծախսեն 653 մլն դոլար (անցյալ տարվա 510 մլն-ի փոխարեն), 192 մլն դոլար էլ շահույթ կլինի գովազդից (2010թ.-ի 120 մլն-ի փոխարեն), իսկ օգտատերերին վիրտուալ գումարներով խրախուսելը` գրանցվելու, հարցումներին մասնակցելու և ապրանքների ու ծառայությունների վճարման համար կկազմեն 248 մլն դոլար, ընդգծում է eMarketer-ը:
«Եթե անգամ վիրտուալ խաղերի վրա գումար ծախսի ԱՄՆ սոցիալական կայքերի օգտատերերի 6%-ը, ապա այդ խաղերը կբերեն 653 մլն դոլարի եկամուտ»,- նշում է eMarketer-ի մասնագետ Փոլ Վերնան:
Մասնագետների կարծիքով, վիրտուալ խաղերը մոտակա երկու տարիների ընթացքում կլինեն սոցիալական խաղերի հեղինակների եկամտի հիմնական աղբյուրը: Օրինակ` մեկ ամիս առաջ Electronic Arts-ը հայտարարել է, որ սոցիալական կայքերի համար նախատեսված Pet Society խաղի ժամանակ ամեն օր վաճառվում է ավելի քան 90 մլն վիրտուալ ապրանք:

Комментариев нет:

Отправить комментарий