понедельник, 24 января 2011 г.

Նոր կայքն առաջարկում է երկու րոպե ոչինչ չանել

Իսկ Դուք կարո՞ղ եք 2 րոպե նստել համակարգչի առաջ ու ոչինչ չանել: Պարզվում է` շատ դժվար է անշարժ նստել ու մկնիկին էլ ձեռք չտալ: Նոր կայքը` http://www.donothingfor2minutes.com/-ը ստեղծված է հենց դա ստուգելու համար: Կայքն ունի ընդամենը մեկ էջ ու հաշվիչ. օգտագործողները պետք է երկու րոպե շարունակ ոչինչ չանեն, մկնիկին դիպչելու դեպքում երկու րոպեանոց հաշվարկը նորից կսկսվի:Այս նախագծի հեղինակը Ալեքս Թյուն է, այն նույն երիտասարդն, ով մի քանի տարի առաջ ստեղծեց Million Dollar Homepage կայքն ու մեկ միլիոն դոլար վաստակեց: Այս կայքն ուներ ուղիղ մեկ միլիոն պիքսել, որոնցից յուրաքանչյուրը Ալեքսը վաճառեց մեկ դոլարով:Դեռևս հայտնի չէ` պատրաստվում է Թյուն փող աշխատել նոր նախագծի շնորհիվ, թե ոչ, բայց էջը հասցրել է երկու օրվա ընթացքում բավական հայտնի դառնալ: Արդեն 90 հազ. Facebook օգտագործողներ հավանել են այս էջը:

Комментариев нет:

Отправить комментарий